Ցելյուլիտի առաջացման պատճառները


Որ սննդամթերքներն են առաջացնում ցելյուլիտ

Ցելյուլիտը մեկն է կանանց ամենատարածված խնդիրներից, որոնք կապված են նյութափոխանակության գործընթացների խախտումների հետ: Ինչի՞ց է հայտնվում ցելյուլիտը: Արդյո՞ք միշտ է կապված ավելորդ քաշի հետ: Ինչպես վերացնել կոնքերի և նստատեղի անհարթությունները:

Բովանդակություն.

Ցելյուլիտի առաջացման հիմնական պատճառները

Ցելյուլիտը ճարպերի և թունավոր նյութերի կուտակում է ենթամաշկային բջիջներում, հայտնվում է մաշկային հյուսվածքների վրա անհարթությունների և թումբերի տեսքով: <<Նարնջի կեղևը>> հայտնվում է ցանկացած տարիքի կանանց մոտ, ավելի հաճախ հիվանդությունը սկսել են ախտորոշել դեռահասների մոտ: Հիվանդության հիմնական պատճառը ճարպերի տրոհման գործընթացի խախտումն է, օրգանիզմը չի հասցնում քայքայել ճարպային բջիջները, և դրանք սկսում են կուտակվել, առավել հաճախ՝ ոտքերին ու նստատեղին: 

Կուտակման գործընթացների ֆոնի վրա սկսում է հեղուկ առաջանալ միջբջջային տարածքում, կոլլագենային հյուսվածքները կորցնում են ճկունությունը, սկսում են ձևավորվել հանգույցներ. առաջանում են մաշկի այտուցներ և անհարթություններ: Ցելյուլիտը զուտ կանացի խնդիր է, տղամարդկանց միայն 6%-ն է ունենում մաշկի անհարթություն: Դա կապված է ճարպային բջիջների կառուցվածքի առանձնահատկությունների հետ:

Ինչո՞ւ է հայտնվում ցելյուլիտը.

  • կանացի հորմոնների նվազումը. հենց նրանք են կարգավորում հեղուկի շրջապտույտը օրգանիզմում:
  •  չբալանսավորված սնունդ. չափից դուրս ֆաստֆուդի, քաղցր գազային ըմպելիքների, աղի, կծու և տապակած սննդի, լուծվող սուրճի, ալկոհոլի օգտագործումը:
  • նստակյաց կենսակերպ. թուլացած մկանների դեպքում ցելյուլիտի առաջացման հավանականությունը աղջիկների մոտ ավելանում է մի քանի անգամ;
  • ծխելը. նիկոտինը նեղացնում է անոթները, ինչը պատճառ է դառնում արյան շրջանառության խախտման:

<<Նարնջի կեղևը>> հաճախ հայտնվում է հղիների մոտ, դաշտանադադարի ժամանակ, դեռահաս տարիքում. դա կապված է հորմոնալ տատանումների հետ: Սխալ է ենթադրել, որ ցելյուլիտը հայտնվում է միայն գեր կանանց մոտ, շատ հաճախ պաթոլոգիան զարգանում է և նիհարների շրջանում։ Ձևավորման վրա մեծ ազդեցություն է գործում գենետիկան. ճարպերի այրման ցածր արագությունը փոխանցվում է ժառանգաբար։ Գիշերը հաճախակի սնվելու սովորությունը, սթրեսները, գերհոգնածությունը, մարմնի զանգվածի կտրուկ տատանումները - այս ամենը կարող է դառնալ ցելյուլիտի պատճառ:

Ճիշտ սնունդ ցելյուլիտի դեմ

Հիշեք։ Ցելյուլիտը օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակում չէ: Բայց այտուցվածությունից ազատվելով՝ կարելի է նվազեցնել նաև դրա դրսևորումը: Բայց դա չի նշանակում, որ պետք է քիչ հեղուկ խմել. ջուր խմելու ռեժիմի պահպանումը հարթ և խնամված մաշկ ունենալու հիմնական կանոնն է:

Որ սննդամթերքներն են առաջացնում ցելյուլիտ

Ինչի՞ց է հայտնվում ցելյուլիտը: Գրեթե բոլոր համեղ, բայց վնասակար մթերքները արտահայտվում են նստատեղի վրա 

<<նարնջի կեղևի>> տեսքով: Դրանից ազատվելու համար պետք է ընդմիշտ հրաժեշտ տալ վնասակար սննդին:

Ինչի՞ց է առաջանում ցելյուլիտը ոտքերի վրա - վնասակար մթերքներ.

  1. Այն ամենը, ինչ պարունակում է արագ ածխաջրեր - դրանք ակնթարթորեն վերածվում են յուղի և կուտակվում ճարպային բջիջներում՝ ադիպոցիդներում:
  2. Աղի սնունդ - առաջացնում է օրգանիզմում հեղուկի արգելափակում: Եթե ջուրը շատ է կուտակվում, այն սկսում է վերափոխել ցելյուլիտի: Օրական աղի դոզան չպետք է գերազանցի 5 գ-ը:
  3. Սոուսներ, պահածոներ, երշիկեղեն, երկար պահպանվող արտադրանք – պարունակում են մեծ քանակությամբ կոնսերվանտներ, խտացուցիչներ և այլ վնասակար քիմիական միացություններ: Օրգանիզմը ընկալում է դրանք որպես օտար օբյեկտներ, ձգտում է արագ ազատվել դրանցից, այդ նյութերի մի մասը նստում է ճարպային հյուսվածքներում, հայտնվում են մաշկի անհարթություններ:
  4. Կաթնամթերք ճարպի բարձր պարունակությամբ - չափահաս մարդու մարսողական համակարգը չի կարող կլանել մեծ քանակությամբ ծանր կենդանական ճարպեր: Դրանց որոշ մասը չեն հեռանում օրգանիզմից, այլ մնում են նստատեղի և ազդրերի վրա ցելյուլիտի տեսքով:
  5. Քաղցր գազավորված և ալկոհոլային խմիչքներ, տուփերով հյութեր, լուծվող սուրճ, փաթեթավորված թեյ:

Հալեցրած և ապխտած պանիրները, կծու ուտեստները, արագ սնունդը ոչ մի կապ չունեն առողջ և ճիշտ սնվելու հետ: Ցելյուլիտ կարող են առաջացնել խնձորը, սեխը և շաքարի բարձր պարունակությամբ այլ մրգեր: Ընդհանրապես հրաժարվել դրանցից պետք չէ, պարզապես պետք է օգտագործել չափավոր և օրվա առաջին կեսին:

Ցելյուլիտի Առաջացման Պատճառները

Ինչպես ազատվել ցելյուլիտից. սպորտ և կոսմետիկ պրոցեդուրաներ

Եթե սկսել է առաջանալ ցելյուլիտ, պայքարել նրա դեմ պետք է համալիր միջոցներով՝ ազատվել վնասակար սովորություններից, վերանայել սննդակարգը, դադարեցնել գիշերը սնվելը, խմել շատ ջուր:

Ակտիվ ապրելակերպը լավագույն միջոցն է նստատեղի և կոնքերի ճարպի կուտակումների դեմ, բայց սպորտի ոչ բոլոր տեսակները կօգնեն ազատվել դրանից: Հեշտ ու մատչելի միջոց է ոտքով աստիճաններ բարձրանալը: Այդ ոչ դժվար վարժությունը ազդում է խնդրահարույց վայրերի բոլոր մկանների վրա, բարելավում է արյան շրջանառությունը, ակտիվացնում է նյութափոխանակման գործընթացները: Ցելյուլիտի դեմ պայքարում կօգնեն յոգան, լողը, բոդիֆլեքսը, ստեպ-աերոբիկան:

Ցելյուլիտ. ինչպես ազատվել դրանից՝ օգտագործելով հասարակ վարժություններ.

  1. կքանիստ և կիսակքանիստ – կատարել միանգամից 3-4 մոտեցում, յուրաքանչյուրը՝ 12-15 վարժություն: Այս վարժությունները առավել արդյունավետներն են մասկի անհարթությունների վերացման համար, օգնում են մարզել նաև նստամկանները:
  2. հարվածներ ոտքերով – վարժությունը կարելի է կատարել կանգնած և պառկած, ոտքերը պետք է բարձրացնել կողքի: Ընդ որում՝ պետք է զգալ, թե ինչպես են աշխատում նստատեղի և կոնքի մկանները:
  3. որովայնի ուղիղ և շեղ մկանների մարզում վիճակում պառկած պրեսսի վարժությունների օգնությամբ:
  4. պլանկա ուղիղ ձգած ձեռքերի և ոտքերի վրա - կօգնի բարելավել բոլոր մկանների տոնուսը:

Հիշեք։ Ցելյուլիտը ճարպերի սովորական կուտակում չէ, այն գրեթե չի այրվում շատ սովորական պարապունքների ժամանակ:

Եթե սկսել է առաջանալ ցելյուլիտ, անհրաժեշտ է սկսել մշտապես խնամել մաշկը խնդրահարույց վայրերում. այն լավ վերացնում են մեղրով մերսումը, պղպեղով, դարչինով, ջրիմուռներով պարուրումները:

Ցելյուլիտի Առաջացման Պատճառները

Մեղրով մերսումը հեշտ է անել տնային պայմաններում. քսել պրոբլեմատիկ տարածքների մաքուր մաշկին մի քիչ տաք մեղր: Մերսող շարժումներով քսել այն 10-15 րոպե, շարժվել պետք է ներքևից վերև: Այնուհետև ընդունել տաք ցնցուղ, քսել խոնավեցնող միջոց հակացելյուլիտային ազդեցությամբ:

Ճիշտ սնունդ ցելյուլիտի դեմ

Մաշկի անհարթություններից ազատվելու համար անհրաժեշտ է ոչ միայն օգտագործել առողջ սնունդ, այլև՝ ճիշտ սնվել։ Ուտել պետք է օրվա մեջ 4-6 անգամ, վերջին սնունդը պետք է լինի քնից 2 ժամ առաջ:

Ցելյուլիտի դեմ պայքարող հիմնական սննդամթերքները.

  1. Նուշ հում – արդյունավետ տրոհում է ճարպային կուտակումները, բավական է այն օգտագործել շաբաթը երկու անգամ:
  2. Թարմ արքայախնձոր – 150 գ կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է արագ վերացնել ցելյուլիտը:
  3. Եփած ձու և գոլորշով արված ձվածեղ:
  4. Ցիտրուսային մրգեր – ոչ ավելի, քան 1 միրգ օրվա ընթացքում:
  5. Գազար, թարմ կանաչի, բուլղարական պղպեղ, ցանկացած տեսակի կաղամբ, հատիկ լոբի:
  6. Կաթնամթերք ճարպի միջին պարունակությամբ. ամբողջությամբ յուղազրկված մթերքը օրգանիզմինօգուտ չի բերում:
  7. Ձկան անյուղ տեսակներ:

Ցելյուլիտի Առաջացման Պատճառները

Ցելյուլիտի վերացման համար պարտադիր պետք է խմել օրական ոչ պակաս, քան 2.5 լ հեղուկ. մաքուր ջուր առանց գազի, ոչ քաղցր կանաչ թեյ, բնական մորսեր և հյութեր կարմիր հատապտուղներից:

Ցելյուլիտի առաջացման դեպքում հաճախ հարց է առաջանում, թե ինչպես պայքարել դրա դեմ: Պայքարի մեթոդները շատ պարզ են. ճիշտ ապրելակերպ, հավասարակշռված սնունդ, մաշկի կանոնավոր խնամք: Լրացուցիչ պետք է հանձնել հորմոնալ անալիզներ, անհրաժեշտության դեպքում անցնել բուժում, որը կօգնի կարգավորել հորմոնների արտադրությունը: