Հավասարակշռության կորուստը կանխող 3 վարժություն

Հավասարակշռության ամրապնդումն սկսվում է մեր անձնական գիրոսկոպը ձեւավորող երեք տարբեր սենսորներից: Մեր ներքին լսողությունը, մեր տեսողությունը եւ մկանա-նյարդային ընդունիչները պատասխանատու են մեր հավասարակշռության համար:  Եթե այդ ընկալիչներից որեւէ մեկի ֆունկցիան խախտվում է, խաթարվում է նաեւ մեր հավասարակշռությունը: Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները պնդում են, որ ուղեղի աշխատանքը այնքնան կարեւոր է մեր հավասարակշռության համար (նաեւ մարմնի համար), որքան ֆիզիկական վարժությունները:

Եւս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ կոնքի կոտրվածքների 90 տոկոսը հավասարկշռության կորստի եւ ընկնելու պատճառով է տեղի ունենում: Հավասարակշռությունը հատկապես կարեւոր է տարեցների համար, ուստի հոգեպես ակտիվ լինելն ընկնելուց խուսափելու համար շատ կարեւոր է: Ահա մտքի եւ մարմնի երեք վարժություն, որոնք կօգնեն խուսափել հավասարակշռության կորստից եւ ընկնելուց.

Տայ-Չի

Այս վարժությունը, որը չինական ավանդական բժշկության ծագում ունի, ներառում է մի շարք դանդաղ վարժություններ, որոնք խորը շնչելու վրա են հմնված: Տայ-Չին կատարելու տարբեր ձեւեր կան, բայց հետազոտությունը ցույց է տվել, որ այս տարբերակը կրճատում է սթրեսը՝ մեծացնելով ճկունությունը, դիմացկունությունը եւ երկարակեցությունը:

Ցի-գուն

Ցի-գունը ներառում է մի շարք ֆիզիկական դիրքեր, շնչառական տեխնիկաներ եւ կենտրոնացած միտք: Ոմանք այս ձեւը Տայ-Չիի եւ Յոգայի հիբրիդ են անվանում: Վարժության անվան առաջին արմատը «կյանքի ուժ» կամ «կենսական էներգիա» է նշանակում, երկրորդը՝ էներգիայի զարգացում: Մի հետազոտություն ցույց է տվել, որ Ցի-գունով զբաղվելու դեպքում կրծքի քաղցկեղը ճառագայթային թերապիայով բուժող կանանց մոտ կրճատվում են ախտանշանները:

Յոգա

Յոգայի նպատակը մեր կյանքի բոլոր շերտերն ինտեգրելու եւ հավասարակշռելու մեջ է, որի շնրոհիվ մեր մարմինը, միտքը, սիրտը, ինտելեկտը եւ ոգին միմյանց հետ ներդաշնակ են ընթանում: Ֆիզիկական դիրքերը, որոնք հայտնի են "ասանա" անունով, մեզ միացնում են մեր կենտրոնական եսին: