ՍԵՔՍՈՒԱԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԻՆՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՁԵՎ

Դիսֆունկցիայի այս ձևն առաջանում է տարիքային փոփոխությունների հետևանքով: Մնացած օրգան-համակարգերը կարող են մնալ առողջ, բայց սեռական համակարգի ֆունկցիան տուժում է, խանգարվում է արյունամատակարարումը`անոթների փոփոխության հաշվին: Տղամարդու մոտ տարիքի հետ իջնում է սեքսուալ ակտիվությունը, նախաձեռնությունը, պահանջվում է ավելի երկար ժամանակ էրեկցիայի հասնելու համար, երբեմն բթանում է օրգազմը, երկարում է սերմնաժայթքման պահը և այլն: Շատ հետազոտողներ համարում են սա տարիքային նորմա, բայց որոշ հեղինակներ նշում են, որ դա, իհարկե, տարիքի հետ լինում է, բայց դրա տակ պետք է հասկանալ արդեն սկսվող սեքսուալ դիսֆունկցիան: Васильченко Г. С.- ի կողմից (1983) նկարագրված է դեպք, երբ ինվոլյուցիոն տեսակի սեքսուալ դիսֆունկցիան հանդիպել է 28 տարեկանում: Ինվոլյուցիոն տեսակի դիսֆունկցիայի առաջացման մեջ նշանակություն ունեն երկու կարևոր գործոններ` պուբերտատ զարգացման ռետարդացիան և դրա համընկնումը մարդու անձնային հատկանիշների հետ:
Ախորոշումը` կոնսուլտացիա , զննում, լաբորատոր և գործիքային հետազոտություններ:
Բուժումը` հոգեթերապիա, դեղորայքային: 

Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725