Օրալ սեքս

Սեռական օրգանների գրգռումը բերանով, շրթունքներով և լեզվով կոչվում է օրալ կոնտակտներ: Անկախ նրանից, այս գործողությունը կատարում է տղամարդը, թե կինը, այն կոչվում է կեյրա: Եթե այն կատարվում է կնոջ կողմից տղամարդու սեռական օրգանների հետ, կոչվում է ֆելյացիա, հակառակը՝ կունիլինգուս: 
Ամերիակացի սեքսոլոգ Ա. Կինզիի հարցումները(1940-1950-ական թթ.) ցույց տվեցին, որ ամերիկացի ամուսնական  զույգերի 50%-ը իրենց ինտիմ կյանքում լայնորեն կիրառում են #օրալ-#գենիտալ կոնտակտները(կեյրա): Նաև պարզ դարձավ, որ 95% տղամարդիկ և 82% կանայք այդ գործողությունից ստանում են հաճույք: Նման տվյալներն, իհարկե, ենթարկվեցին բուռն քննադատությունների, հասարակությունը ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել այդ թվերին, բայց դա իրականությունն էր: 
Օրալ սեքսը զույգերի կողմից կիրառվում են տարբեր նպատակներով՝
Որպես սեքսուալ բազմազանություն
Որպես սեքսի հիմնական ձև
Հղիությունից պաշտպանվելու միջոց
Կուսությունը պահելու , բայց միաժամանակ սեռական կյանքում ակտիվ լինելու տարբերակ
Սիրախաղ:
Ինչպես սեքսի մյուս ձևերը, սա նույնպես պետք է մարդուն պատճառի հաճույք, այսինքն, երբեք կարիք չկա դիմացինին ստիպողաբար դրդել դեպի օրալ-գենիտալ կոնտակտներ:


Օրալ սեքսի  ժամանակ, առավել քան սեքսի այլ տարբերակների դեպքում , պահանջվում է անձնական հիգիենայի խիստ պահպանում: Սա չի նշանակում, որ սեռական օրգանները պետք է լվանալ սեքսից վայրկյաններ առաջ: Վաղուց հաստատված փաստ  է, որ մաքուր սեռական օրգանների հոտը մեծ մասամբ դիմացինի վրա թողնում է գրգռող ազդեցություն: Վեջին ժամանակներս անընդհատ գովազդվող ինտիմ դեզոդորանտները նույնպես արդարացված չեն: 
Ֆելյացիան կնոջ կողմից տղամարդու անդամի գրգռումն է լեզվով, բերանով, շրթունքներով: Հիմնականում գրգռվում է անդամի գլխիկը: Շատ տղամարդկանց մոտ ֆելյացիան բերում է արագ սերմնաժայթքման: Որոշ հարցումներից պարզվել է , որ կանանց 35-65%-ը գրգռվում են #ֆելյացիայի ժամանակ, 20-30%-ը նույնիսկ օրգազմ են ապրում: Ֆելյացիայի ժամանակ զույգի մոտ կարող է առաջանալ հետևյալ երկու խնդիրը՝ փսխման ռեֆլեքս և էյակուլյացիա(սերմնաժայթքում): Որպեսզի չառաջանա փսխման ռեֆլեքս, կինն ինքն է կառավարում այդ պրոցեսը-որոշելով ֆելյացիայի չափը: Իսկ ինչ վերաբերում է սերմնաժայթքմանը, դա անձնական նախընտրության հարց  է, դրա մասին զույգը ճիշտ կլինի , որ նախապես պայմանավորվի՝ հետագայում տհաճ իրավիճակներից խուսափելու համար:



 Որոշ մարդկանց  համար օրալ կոնտակտները  ուղղակի տհաճ  իրավիճակներ են : Իհարկե, պետք չէ մոռանալ նաև վեներական հիվանդությունների առկայության մասին , որոնք հեշտությամբ կարող են փոխանցվել: 
Կունիլինգուսը վերջին ժամանակներս ստացել է ավելի լայն տարածում՝ կապված կանանց մոտ օրգազմի հասնելու դժվարությունների հետ: Դրա համար ներկա ժամանակներում հետերոսեքսուալ կոնտակտներում կունիլինգուսը ստացել է կարևոր դեր, որի օգնությամբ շատ կանայք օրգազմ են ապրում: Կունիլիգուսի ժամանակ  տղամարդու կողմից կատարվում է կնոջ սեռական օրգանների՝ մասնավորապես փոքր շրթերի և կլիտորի(ծլիկ) գրգռում: 
Քրիստոնեությունը և մուսուլմանությունը մինչև օրս խստորեն դատապարտում են օրալ-գենիտալ կոնտակտների ցանկացած դրսևորում՝ չնայած այն կազմում է մեր իրականության մի մասը:  


Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725