ԷՐԵԿՑԻԱՅԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ՝ ԿԱՊՎԱԾ ԷՆԴՈԿՐԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Էրեկցիայի խանգարման գործում անդրոգենների դերը դեռ բավարար ուսումնասիրված չէ։ Տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում նկատվում է լիբիդոյի (սեռական ցանկության) իջեցում, սպերմատոգենեզի խանգարում և գիշերային էրեկցիաների թուլացում։ Այնինչ, ամբողջական և ձիգ էրեկցիաներ լինում են և երեխաների , և կաստրացված տղամարդկանց մոտ(Greenstein and al., 1995) ։ Փոխարինող թերապիան տեստոստերոնով հիպոգոնադիզմի ժամանակ բարելավում է լիբիդոյի և գիշերային էրեկցիաների վիճակը, բայց արյան մեջ անդրոգենների նորմալ քանակի դեպքում տեստոտերոնի բուժական էֆեկտիվությունը չի տարբերվում պլացեբո էֆեկտից։ Ծանր անդրոգենային անբավարարության ժամանակ նկատվում է տեստոստերոնի շատ ցածր քանակ, բայց էրեկտիլ դիսֆունկցիան շատ հազվադեպ դեպքերում է լինում հիպոգոնադիզմի առաջին նշաններից։ Անդրոգենային դեֆեցիտի ժամանակ իջնում է NO-պարունակող նյարդային թելերի քանակը, և ուժեղանում է հարթ-մկանային բջիջների ապոպտոզը(ինքնաոչնչացում), ինչի հետևանքով խանգարվում է առնանդամի կավերնոզ մարմինների մեջ կարգավորող իմպուլսների փոխանցումը։
Այնուամենայնիվ , էնդոկրին խանգարումների հետևանքով էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման հավանականությունը 2-3 % է։
Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից: 093005725 , viber , whatsapp` +37493005725