ԱԼԿՈՀՈԼԸ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ
ԱՀԿ-ն ալկոհոլը դասում է նարկոտիկ նյութերի շարքին, որի երկարատև օգտագործումն առաջացնում է կախվածություն, հակում և բերում օրգանիզմում անդառնալի մորֆոֆունկցիոնալ խանգարումների առաջացմանը:
Ալկոհոլիզմը բնորոշվում է որպես ալկոհոլից հոգեկան և ֆիզիկական կախվածությամբ, շարունակաբար ընդունմամբ , աբստինենտ սինդրոմի առկայությամբ: Ալկոհոլիզմը բերում է ֆիզիկական, մտավոր, էմոցիոնալ և սեքսուալ ֆունկցիաների հյուծման: Ալկոհոլիզմի հետևանքով տուժում է նաև իմուն համակարգը, ինչի հետևանքով բարձրանում է ինֆեկցիաներով վարակվելու հավանականությունը: Իջնում է մարդու ինքնաքննադատական ունակությունը, գործողությունները դառնում են ոչ կանոնավոր և կրում անկարգապահ բնույթ:
Տարածված և վտանգավոր մոլորություն – ալկոհոլը ուժեղացնում է պոտենցիան: Սա, իհարկե, ճշմարիտ չէ: Ալկոհոլը ուժեղացնում է ցանկությունը` ի հաշիվ վախերի և տհաճ մտքերի չեզոքացման, բայց թուլացնում է էրեկցիան: Ալկոհոլի ազդեցության տակ ակտիվանում են նաև թաքնված հակումները` օրալ-գենիտալ, անալ, հոմոսեքսուալ կոնտակտներ:
Ալկոհոլիզմի պատճառով իջնում է Լեյդինգի բջիջների կողմից տեստոստերոնի արտադրությունը, ընկճվում է պրոլակտինի սինթեզը, և ընդհակառակն, արյան մեջ բարձրանում է ՖԽՀ-ի, ԼՀ-ի և էստրադիոլի քանակները:
Ալկոհոլիզմի ժամանակ լյարդի կողմից ակտիվանում են որոշ ֆերմենտների արտադրությունը, որոնք քայքայում են տեստոստերոնը, հյուծում ցինկի և վիտամին B-ի պաշարները:
Սեռական ակտերը պարբերաբար զուգակցելով կամ նախորդելով ալկոհոլին, հետագայոմ կարող է ձևավորվել ախտաբանական ռեֆլեքս` սեքսը դառնում է անհնար առանց ալկոհոլի: Ալկոհոլիզմի հետևանքով տուժում է նաև միջանձնային հարաբերությունները:
Ալկոհոլը մահացու վտանգավոր է պտղի համար:
Գարեջուր – շատերը մտածում են, որ այն չի պարունակում ալկոհոլ, հագեցնում է ծարավը, հանգստացնում է և ազատում սթրեսից: 5% մեկ շիշ գարեջուրը սպիրտի քանակով էկվիվալենտ է 60 գրամ օղուն: Նրանք, ովքեր երկար ժամանակ օգտագործում են գարեջուր, խանգարվում է արական և իգական սեռական հորմոնների քանակը, կլորանում են ազդրերը և կոնքը, մեծանում են կրծքագեղձերը:
Ալկոհոլի չափավոր քանակությունը` փոքր է 60գ/օրը, իջեցնում է սրտի իշեմիկ հիվանդության(ՍԻՀ) առաջացման հավանականությունը:
Բարերար ազդեցություն է ունենում կարմիր չոր գինու պարբերական օգտագործումը( փոքր է 60գ/օրը):
Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից: 093005725 , viber , whatsapp` +37493005725