ՍԵՐՄՆԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐ

Սերմնատար ուղիների ինֆեկցիաներն այս կամ այն կերպ կարող են բերել հետագայում անպտղության առաջացմանը։ Ինֆեկցիաները կարող են բերել սերմնատար ուղիների միա- կամ երկկողմանի օբստրուկցիայի՝ խցանման, հետագայում ի հայտ են գալիս հակամարմիններ սեփական սպերմատոզոիդների հանդեպ, խանգարվում է էյակուլյատոր ֆունկցիան։

Անցյալում այս խնդրին հիմնականում բերում էին դասական ինֆեկցիաների հարուցիչները՝ օրինակ գոնորեան։ Ներկայումս շատ ինֆեկցիաներ հանգեցնում են այդ խնդրի առաջացմանը՝ խլամիդիա, միկոպլազմա, ուրեոպլազմա և այլն։ Ինֆեկցիաները տեղակայվում են սերմնատար ուղիներում և արտահայտվում ուրետրիտի, պրոստատիտի, վեզիկուլիտի և էպիդիդիմիտի ձևով։

Անպտղության խնդիր ունեցող տղամարդկանց մոտ սերմնատար ուղիների բորբոքումը սովորաբար ընթանում է անախտանիշ, ինչն իր հերթին բարդացնում է ժամանակին հայտնաբերումը՝ հանգեցնելով հետագա բարդությունների առաջացմանը։

Ինֆեկցիոն-բորբոքային պրոցեսների կասկածների դեպքում անհրաժեշտ է անցկացնել համապատասխան հետազոտություններ՝ հայտնաբերելու համար հարուցչին շագանակագեղձի հյութում , սերմնահեղուկում կամ քսուքում։

Սերմնատար ուղիներում ինֆեկցիաների առկայության հետևանքով կարող է բարձրանալ սերմնահեղուկի մածուցիկությունը, իջնի ծավալը, ավելանա pH-ը և այլն։ Այս բոլոր փոփոխությունների հետևանքով իջնում է սերմնահեղուկի որակական և քանակական չափորոշիչները՝ հանգեցնելով չբերության զարգացմանը։

Ախտորոշումը՝ օբյեկտիվ զննում, համապատասխան լաբորատոր հետազոտություններ։

Բուժումը՝ դեղորայքային։

Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725