ՊԱՐԱՑԵՆՏՐԱԼ ԲԼԹԵՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

 

Իրենից ներկայացնում է ուրոգենիտալ ավտոմատիզմը կարգավորող բարձրագույն կենտրոնների վնասում:
Պատճառագիտությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ: Կարևոր դեր են կատարում պաթոգեն գործոնների ազդեցությունը անտենատալ(մինչծննդաբերական) շրջանում , ինչպես նաև ծննդաբերական տրավմաները:
Բնորոշ է էնուրեզը(գիշերամիզություն), պոլլակիուրիան(հաճախամիզությունը), սեքսոլոգիական պաթոգեն նշանների վաղաժամ ի հայտ գալը(առաջին էյակուլյացիաները հայտնվում են մի քանի տարի շուտ, քան վկայում են տվյալ մարդու կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները): Սեռական կյանքի հենց սկզբից բնորոշ է լինում վաղաժամ էյակուլյացիան(սերմնաժայթքում), ընդ որում , սեռական ակտի տևողությունը չի երկարում նույնիսկ կրկնակի, եռակի հարաբերություններից հետո: Նեվրոլոգիական նշանների ի հայտ գալը վկայում է պաթոլոգիկ պրոցեսի պարացենտրալ բլթերում տեղակայման մասին: Նյարդաբանական պաթոլոգիկ նշաններից են ոտնաթաթի աքիլեսյան ռեֆլեքսի ինվերսիան, Բաբինսկու Ռոսոլիմոյի ախտանիշները, անիզոկորիան, օրալ ավտոմատիզմի սիմպտոմները(Մարինեսկոյի սիմպտոմ, շրթունքային ռեֆլեքս):
Այս համախտանիշին բնորոշ է հոգեբանական մաստուրբացիայի առկայությունը՝ էյակուլյացիայի առկայության առանց մեխանիկական խթանման, այսինքն , միայն էրոտիկ ֆանտազիաներով։ 

Ամորձու բորբոքումը կոչվում է օրխիտ, մակամորձու բորբոքումը՝ էպիդիդիմիտ: Հաճախ այս երկու պրոցեսները զարգանում են միաժամանակ:
Էպիդիդիմիտը մակամորձու բորբոքումն է , որի պատճառ կարող են լինել տարբեր միկրոօրգանիզմները, այն հաճախ զարգանում է ուրետրիտի(միզուկի բորբոքում) կամ պրոստատիտի(շագանակագեղձի բորբոքում) հետևանքով: Էպիդիդիմիտի ձևավորմանը կարող են նպաստել մրսածությունը, տրավմաները, երկարատև սեռական ձեռնպահությունը: Սովորաբար պրոցեսն ընթանում է միակողմանի: Սուր էպիդիդիմիտը սկսվում է հանկարծակի, ջերմության բարձրացմամբ մինչև 39 աստիճան, աճուկային խողովակում կամ որովայնի ստորին հատվածում ուժեղ ցավերով: 1-2 օրից ցավերը կենտրոնանում են աջ կամ ձախ հատվածում, որտեղ մաշկն ուռում և կարմրում է: Շոշափման ժամանակ մակամորձին չափերով մեծացած է լինում, ցավոտ և կարծես ձուլված լինի ամորձուն: ՈՒՁՀ հետազոտությունը թույլ է տալիս ընդհանուր պատկերացում կազմել բորբոքային պրոցեսի աստիճանի և տարածվածության մասին: Բուժական միջոցառումները պետք է ձեռնարկել ժամանակին, որպեսզի բորբոքային պրոցեսը չտարածվի ամորձու վրա՝ հաճախ թողնելով անդառնալի հետևանքներ:

Ախտորոշումը հիմնված է օբյեկտիվ հետազոտության վրա, երբ անամնեզից պարզ է դառնում , որ տվյալ մարդու մոտ կա վաղաժամ էյակուլյացիա դեռ ամենասկզբից, պուբերտատ շրջանում գերակշիռ են եղել պոլյուցիաները(երազախաբություն)` գիշերային, ցերեկային, ադեկվատ, ոչ ադեկվատ: Երազախաբության երևույթը երբեմն շարունակվում է նույնիսկ 40 տարեկանից հետո։ Հաճախակի են դառնում մաստուրբացիաները(ձեռնաշարժություն), ընդ որում , նույնիսկ թույլ սեռական կոնստիտուցիա ունեցողներին էլ բնորոշ է մաստուրբատոր էքսցեզները: Ախտորոշման հիմքը, իհարկե , կազմում է անամնեզում էնուրեզի առկայությունը: Սակայն պետք է ի նկատի ունենալ, որ էնուրեզի բացակայությունը դեռ չի բացառում պարացենտրալ բլթերի համախտանիշի առկայությունը:

Բուժումը կատարվում է դեղորայքային մեթոդներով՝ մինչև 77% դրական արդյունքով:

Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725