ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ

Հիպերտոնիայի ժամանակ(բարձր զարկերակային ճնշում) ընդհանուր և ազատ տեստոստերոնի քանակությունն արյան մեջ իջնում է (Hughes et al., 1989) և շարունակում իջնել հիպոտենզիվ պրեպարատների ընդունումից (Suzuki et al., 1988): Տեստոստերոնի քանակի որոշակի տատանումները սովորաբար ոչ միշտ են հանդիսանում էրեկցիայի խանգարման պատճառ սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։ Ավելի շատ պատճառ են դառնում անոթների աթերոսկլերոտիկ փոփոխությունները և հեմոդինամիկ տեղաշարժերը (Jaffe et al., 1996):
Անոթների աթերոսկլերոտիկ փոփոխությունների և էրեկցիայի խանգարման միջև գոյություն ունի մեծ կապ։ Էրեկցիայի խանգարման օրգանական տիպի ժամանակ հանդիպում է ոչ միայն Լերիշի սինդրոմը, այլ նաև ուրիշ սիրտ-անոթային հիվանդություններ (ստենոկարդիա, իշեմիա, ինֆարկտ, ծայրամասային անոթային անբավարարություն)։
Սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ պետք է զգուշանալ էրեկցիայի խանգարման նպատակով օգտագործվող դեղորայքների և հիպոտենզիվ պրեպարատների փոխազդեցությունից։ Կան նաև որոշակի տվյալներ աթերոսկլերոզի ժամանակ ամորձիներում դեգեներատիվ փոփոխությունների մասին։
Ախտորոշումը՝ լաբորատոր և գործիքային հետազոտություններ։
Բուժումը՝ դեղորայքային։ 

Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725