Անիսոնի բուժական հատկությունները և հակացուցումները

Անիսոնը բժշկության մեջ

Անիսոնը դասվում է մեկամյա բույսերին, պատկանում է նեծուրազգիների ընտանիքին: Ամառվա ընթացքում՝ հունիսի վերջին-հուլիսի սկզբին, կարելի է տեսնել անիսոնի ծաղկումը: Արդեն օգոստոսին հասնում են բույսի պտուղները: Անիսոնը կամ, ինչպես այն նաև անվանում են, բադյանը ունի շատ հաճելի բույր: Մարդկանց մեծ մասի կարծիքով՝ բադյանը օգտագործում են միմիայն որպես համեմունք: Սակայն այս բույսը, ավելի ճիշտ՝ դրա պտուղները – սերմերը, լայնորեն օգտագործվում են բժշկության, կոսմետոլոգիայի և մի շարք այլ ոլորտներում: Դիտարկենք, թե ինչպիսի հատկություններով է գրավում այս բույսը, որոնք են դրա օգտակար հատկությունները, և ինչպես են այն օգտագործում առօրյա կյանքում:

Հիմնական բուժական հատկությունները.

  • ջերմիջեցնող;
  • խորխաբեր;
  • լուծողական;
  • հակամանրէային;
  • ցավազրկող:

Բովանդակություն.

Պտուղների կազմը

Անիսոնի պտուղների կազմում առկա են աներևակայելիորեն օգտակար եթերային և ճարպային յուղեր: Դրանք կարող են դրականորեն ազդել մարդու վրա, քանի որ պարունակում են առողջության համար այնպիսի կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են՝ անետոլ, մեթիլխավիկոլ, անիսոնային կետոն, օրգանական թթու:

Բժշկության մեջ անիսոնը օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Դրանցից են՝ կանացի հիվանդություններ, ստամոքսի և աղիների հիվանդություններ, անոթային հիվանդություններ:

Կոսմետոլոգիայում բույսի յուղը ավելացնում են բազմաթիվ քսուքների, դիմակների, լոսյոնների կազմում: Դրա հակաբորբոքային և հանգստացնող հատկությունները տալիս են հիանալի արդյունքներ բազմաթիվ մաշկային խնդիրների դեմ պայքարում, հարստացնում են այն, պահպանում երիտասարդությունը:

Պտուղների կազմը

Անսահման է բադյանի սերմերի օգտագործումը խոհարարության մեջ: Բուրումնավետ յուղը տալիս է կերակրատեսակներին նուրբ բուրմունք, հիանալի համ և հնչերանգ:

Հետաքրքիր է իմանալ. անիսոնի բույրը սիրում են կենդանիները և նույնիսկ ձկները: Այս համեմունքով պատրաստված կերը օգտագործում են կենդանիների վարժեցման համար, իսկ ձկնորսները ավելացնում են մի կաթիլ անիսոնի յուղ ձուկ բռնելու խայծին:

Անիսոնը բժշկության մեջ

Բժշկության ոլորտում բադյանի սերմի յուղը կիրառում են հետևյալ հիվանդությունների դեպքում.

  • նյարդային խանգարումներ, խրոնիկական հոգնածություն, նյարդային լարվածություն;
  • տարբեր ծագման միգրեններ և գլխացավեր;մարսողության խանգարումներ, սրտխառնոց, լուծ;
  • վերին շնչառական օրգանների հարբուխային հիվանդություններ;
  • ցավի սինդրոմ կանանց մոտ դաշտանի, ինչպես նաև՝ կլիմաքսի ընթացքում;
  • միզասեռական համակարգի հիվանդություններ:

Անիսոնը կոսմետոլոգիայում

Դիտարկենք որոշ հիվանդությունների բուժման մի քանի առավել հայտնի դեղատոմսերը:

Բաղադրատոմս հազի դեմ

Հազից ազատվելու համար անհրաժեշտ է օգտագործել հետևյալ բաղադրատոմսը: Բույսի կես բաժակ սերմերի վրա լցնել 200 մլ եռացրած ջուր, հասցնել եռման և եփել մարմանդ կրակի վրա 15-20 րոպե: Դեղը սառելուց հետո քամել, խառնել 5 ճ. գ. մեղրի հետ և կրկին եռացնել: Եթե խառուդրը պետք է օգտագործի մեծահասակ, ավելացնում են նաև 1 թ. գ. կոնյակ: Ընդունել հարկավոր է 1 թ. գ. յուրաքանչյուր ժամը մեկ և հազի ուժեղ նոպայի ժամանակ:

Բաղադրատոմս անքնության և քրոնիկ հոգնածության դեմ

Պատրաստելու համար անհրաժեշտ են կաթ և բադյանի սերմեր: 1 թեյի գդալ սերմերը պետք է մանրացնել ձեռքով կամ սրճաղացով: Ստացված փոշին լցնել մեկ բաժակ տաք կաթի մեջ և թողնել 1-2 ժամ: Հետո քամել և ընդունել քնելուց առաջ տաք վիճակով։ Նման միջոցը գերազանց է նաև երեխաների համար:

Հակացուցումները

Գաստրիտի բուժում

Թերմոսի մեջ լցնել ճաշի գդալ սերմեր և վրան ավելացնել եռման ջուր: Այն բանից հետո, երբ միջոցը թրմվի 2-3 ժամ, կարելի է այն ընդունել: Խորհուրդ է տրվում խմել այն օրը մինչև 5 անգամ՝ ցավերի և սրացումների ժամանակ:

Երիկամների քարերի դեպքում

200 գ եռման ջրին ավելացնել մեկ թեյի գդալ անիսոնի պտուղներից: Թրմել դեղամիջոցը 2-3 ժամ, այնուհետև քամել: Ընդունել օրը 3 անգամ 50 գ ուտելուց առաջ:

Երեխաների համար բույսը կիրառում են մարսողության խանգարումների և փորացավի (գազիկներ, колики) վերացման համար:

Անիսոնի ջուր փորացավի դեմ

Մանրացնել մեկ թեյի գդալ պտուղները և վրան լցնել մեկ բաժակ եռման ջուր: Եռացնել, թողնել դանդաղ կրակի վրա 15 րոպե: Պահել միջոցը սառնարանում մի քանի օր։ Կրծքի երեխային տալ մի քանի կաթիլ, մեկ տարեկանից բարձր երեխաներին՝ մեկ թեյի գդալից 3 անգամ օրը:

Կարևոր է. բաղադրատոմսերն օգտագործելիս անպայման խորհրդակցեք բժշկի հետ: Դա կօգնի խուսափել տհաճ երևույթներից, ինչպիսիք են ալերգիան կամ օրգանիզմի այլ ռեակցիաներ:

Անիսոնը կոսմետոլոգիայում

Անիսոնը ունի աներևակայելի օգտակար հատկություններ մաշկին թարմություն, առողջություն և գեղեցկություն հաղորդելու համար: Այս բույսի յուղը օգտագործվում է որպես անփոխարինելի հավելում դեմքի և մարմնի շատ քսուքների համար:

Անիսոնը ներգործում է մաշկի վրա հետևյալ կերպ.

  • թարմեցնում է;
  • վերացնում է այտուցները;
  • հանգստացնում է բորբոքումը;
  • կարգավորում է ջրային-ճարպային հավասարակշռությունը;
  • երիտասարդեցնում է:

Հաճախ բադյանի օգտակար հատկությունները օգտագործում են նաև մազերի համար: Մազերի դիմակներին և բալզամներին ավելացնելով անիսոնի յուղ՝ մազերը դառնում են փայլուն, ամուր, ստանում են ամուր ու առողջ տեսք:

Դիտարկենք ամենատարածված բաղադրատոմսերը կանանց համար:

Վերականգնող դիմակ

Պատրաստելու համար պետք է մեղր, թթվասեր և անիսոնի եթերային յուղ: Թթվասերը կարող է լինել ցանկացած յուղայնության: Խառնել 2 ճաշի գդալ թթվասեր, 1 ճաշի գդալ մեղր և յուղի 3 կաթիլ: Զգուշորեն խառնել և քսել մաշկին, թողնել 10-15 րոպե:

Բաղադրատոմս հազի դեմ

Խոնավեցնող դիմակ

Խառնել վարսակի փաթիլներ և թարմ քերած վարունգ հավասար քանակությամբ: Հետո ավելացնել 3 կաթիլ յուղ: Քսել դեմքի և վզի մաշկին պատրաստելուց անմիջապես հետո, թողնել 10-15 րոպե:

Բալզամ մազերի համար

Մազերի առողջության համար կիրառում են հետևյալ բաղադրատոմսը. մեկ ճաշի գդալ բադյանի սերմի վրա լցնել 1լ եռման ջուր, ավելացնել 2 ճ. գ. եղինջ: Եռացնել և անջատել, մի քանի ժամ անց օգտագործել միջոցը՝ որպես բալզամ մազերի լվացումից հետո:

Կիրառումը խոհանոցում

Բուրավետ համեմունքի կրառմանը խոհարարության մեջ սահման չկա: Օգտագործել այն սկսել են դեռևս հնագույն ժամանակներից: Մեր նախնիներին գրավել է բույսի բուրմունքը: Ուտեստին ավելացնելիս համեմունքը լրացնում և բարելավում է դրա համային որակները: Հիանալի համադրվում է անիսոնը նաև այլ համեմունքների հետ, ինչպիսիք են՝ դափնու տերև, հիլ, ֆենխել, բուրումնավետ պղպեղ:

Բաղադրատոմս անքնության և քրոնիկ հոգնածության դեմ

Ի՞նչ ճաշատեսակներում օգտագործել անիսոն.

  • մսային ուտեստներ;
  • ձուկ;
  • աղցաններ;
  • սոուսներ և հավելումներ;
  • խմորային ւոտեստներ, օմլետներ;
  • աղանդեր, և շատ այլ տեսակի ուտեստներ:

Լայնորեն օգտագործում են պտուղները պահածոյացման գործում: Դրանից նաև պատրաստում են օղի, որն ունի կծու բուրմունք և հաճելի համ.

Կարևոր է. ցանկացած նպատակի համար պետք է ընտրել որակյալ և թարմ անիսոն: Դրա գույնը պետք է լինի վառ, իսկ բուրմունքը՝ հաճելի:

Հակացուցումները

Ինչպես և շատ այլ բույսեր, անիսոնը ևս ունի որոշ հակացուցումներ: Համարվում է, որ չի կարելի ընդունել այն հղիության ընթացքում: Բժիշկները կարծում են, որ բույսի յուղը կարող է բացասաբար ազդել երեխայի վրա և առաջացնել արգանդային արյունահոսություն:

  1. Կտրականապես արգելվում է օգտագործել անիսոնը խոցի դեպքում: Դրա յուղերը կարող են գրգռող ազդեցություն ունենալ վնասված լորձաթաղանթի վրա:
  2. Անիսոնը նաև կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: Զգույշ պետք է օգտագործել համեմունքը ասթմայով և թոքերի այլ հիվանդություններով տառապող հիվանդներին:

Չպետք է կիրառել անիսոնը բուժման մեջ երկար ժամանակ: Կուրսը պետք է կազմի ոչ ավելի, քան 5-7 օր: Օգտագործեք բնության բարիքները ճիշտ, եղեք առողջ ու երջանիկ.