Խնկածաղկի օգտակար հատկությունները
Ոչ միայն ժողովրդական, այլև՝ պաշտոնական բժշկության մեջ օգտագործվող սակավաթիվ խոտաբույսերից է խնկածաղիկը: Նրա բուժիչ հատկությունները հայտնի են եղել դեռևս հարյուրամյակներ առաջ, և դրանից պատրաստված դեղերը կիրառվել են բուժիչ և կանխարգելիչ նպատակներով մի շարք հիվանդությունների դեպքում: Բացի այդ, խնկածաղիկը լայն կիրառում ունի կոսմետիկ նպատակներով և խոհանոցում:
Օգտակար հատկությունները
Խնկածաղիկը պարունակում է բազում օգտակար բաղադրիչներ, որոնք կարող են օգնել ձեզ բազմաթիվ հիվանդությունների դեպքում: Այն հարուստ է եթերային յուղերով, աղաղանյութերով, բիոֆլավոնիդով: Պարունակում է նաև վիտամին C:
Խնկածաղկից պատրատսված դեղերը ունեն հետևյալ հատկությունները.
- հանգստացնող;
- հակալեղիային;
- անալգետիկ;
- հակասեպտիկ;
- քրտնարտադրող;
- խորխաբեր:
Խնկածաղիկը լավ է ազդում մարսողական համակարգի վրա: Այն բարելավում է օրգանիզմում նյութափոխանակությունը, բարելավում է մարսողական գործընթացը և մեծացնում է ախորժակը: Բացի այդ, այս բուժիչ բույսը կիրառվում է փորկապության դեպքում:
Ուշադրություն: Տղամարդկանց խորհուրդ չի տրվում օգտագործել ծնկածաղիկ երկար ժամանակ, քանի որ այն կարող է առաջացնել իմպոտենիցա:
Խնկածաղկով թեյի կանոնավոր օգտագործումը նպաստում է նյարդային համակարգի բարելավմանը: Այն արդյունավետորեն պայքարում է սթրեսի դեմ, հանդիսանում է լավ միջոց անհանգստության վերացման համար, լավ հանգստացնում է և օգնում է դեպրեսիայի դեպքում: Հանգստացնող հատկությունների շնորհիվ խնկածաղիկը պայքարում է անքնության դեմ:
Կարևոր է: Խնկածաղիկ կարելի է տնկել ու աճեցնել սեփական հողամասում. այն քմահաճ չէ և շատ լավ հարմարվում է:
Քանի որ խնկածաղիկը դրական է ազդում շնչառության օրգանների վրա, այն կիրառվում է բրոնխիտի, տուբերկուլյոզի, թոքաբորբի, հազով և խռպոտությամբ ուղեկցվող բազմաթիվ հարբուխային հիվանդությունների դեպքում: Այս բույսից պատրաստված թեյը շատ արդյունավետ է որպես միջոց՝ իմունիտետի բարձրացման համար: Այն օգտագործում է մրսածության կանխարգելման համար:
Խնկածաղկի թուրմը արդյունավետ է ստամքոսի և աղիների հիվանդությունների դեպքում, մասնավորապես՝ մետեորիզմի, ստամոքսի խոցի: Իր հակալեղիային հատկությունների շնորհիվ խնկածաղիկը օգտագործվում է դեղնախտի, լյարդի և լեղապարկի հիվանդությունների բուժման մեջ:
Օգտագործելով խնկածաղկի միզամուղ հատկությունները՝ կարելի է հասնել ռևմատիզմի, երիկամների հիվանդության և պոդագրայի բուժման դրական արդյունքի: Խնկածաղկից պատրաստված դեղերը դրական են ազդում արյունատար համակարգի վրա։ Դրանք կիրառվում են ճնշման նվազեցման նպատակով, աթերոսկլերոզի եւ հիպերտոնիայի բուժման ժամանակ: Կանանց խորհուրդ է տրվում մենստրուացիայի ժամանակ առատ արյունահոսության դեպքում կիրառել խնկածաղիկ:
Ուշադրություն՝ Հղիության և կրծքով կերակրման շրջանում կանանց հակացուցված է խնկածաղկի կիրառումը, քանի որ դա պարունակում է վիժման վտանգ:
Մաշկի տարբեր հիվանդությունների բուժման համար, օրինակ՝ ֆուրունկուլ, ալերգիկ ցան, դերմատոզ, օգտագործվում է խնկածաղկի թուրմ՝ թրջոցների տեսքով: Այն արդյունավետ է նաև խոզուկի և դիաթեզի դեպքում:
Խնկածաղիկն ակտիվորեն կիրառվում է կոսմետիկ նպատակներով: Օրինակ՝ այն օգնում է հաղթահարել թեփը, ամրացնում է մազերի կառուցվածքը և նրանց դարձնում է գրավիչ ու ավելի խիտ: Կանայք նշում են նաև խնկածաղկի՝ մազերի աճը արագացնելու ունակությունը: