Գլխացավ
Գլխացավը աշխարհի բոլոր հիվանդների առավել տարածված բողոքներից մեկն է: Ըստ վիճակագրության՝ մոլորակի բնակչության մոտ կեսը տառապում է կանոնավոր միգրենով: Բացի այն, որ այն պատճառում է բազում տհաճ զգացողություններ, հաճախ դրա պատճառով ամբողջ օրը կարող է փչանալ. ստիպված ես լինում չեղարկել կարևոր հանդիպումները կամ հետաձգել շտապ անելիքները: Ինչն է, ի վերջո, հանդիսանում այս տհաճ ախտանիշի պատճառը, և ինչպես պայքարել դրա դեմ: Եկեք դիտարկենք ավելի մանրամասն:
Պատճառները
Գործոնները, որոնք կարող են առաջացնել գլխացավ, անհաշվելի են: Այն կարող է առաջանալ սովորական հոգնածության կամ գերլարվածության հետևանքով կամ կարող է ծառայել որպես լուրջ բորբոքային կամ գլխուղեղի պաթոլոգիական հիվանդությունների ազդանշան: Այսպիսով, նշենք ամենատարածված պատճառները.
- Սթրես և նևրոզ;
- Գերլարվածություն և հոգնածություն;
- Արյան բարձր ճնշում;
- Մկանների լարվածություն մեջքի, ուսի, պարանոցի շրջանում;
- Գանգի և ներգանգային օրգանների տարբեր պաթոլոգիաներ;
- Ներգանգային վնասվածքներ;
- Վարակներ; Գլխուղեղի կաթված
Սակայն ինչպե՞ս ինքնուրույն բացահայտել, թե կոնկրետ որ պատճառներով է առաջացել ցավը: Օգտվեք հետևյալ հուշումից.
- Գերլարվածության դեպքում գլխացավը ճնշող, ձգող է:
- Միգրենի դեպքում այն հստակ է, երբեմն հարվածող, գլխի մի հատվածից մյուսը տեղափոխվող: Հաճախ միգրենի ժամանակ առաջանում է բարձր զգայունություն լույսի և ձայնի հանդեպ,հաճախասրտություն ու սրտխառնոց:
- Հանգուցային ցավի դեպքում առաջանում են շատ սուր, գրեթե անտանելի, վառվելու նման զգացողություններ: Որպես կանոն՝ տեղայնացվում է դեմքի մի կողմում:
- Ճնշման հետ խնդիրների դեպքում առաջանում է ճնշող կամ հարվածող ցավ, որը հաճախ զգացվում է ծոծրակի շրջանում:
- Ինսուլտի ժամանակ ցավն առաջանում է հանկարծակի, ունի սուր բնույթ, աստիճանաբար ուժեղանում է։ Որոշ դեպքերում ուղեկցվում է գլխապտույտով, գիտակցության կորստով, սրտխառնոցով և փսխումով:
Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ պատճառը լուրջ է, և պետք է դիմել բժշկի: Եթե գլուխը ցավում է սովորականից շատ ավելի ուժեղ, ապա դա արդեն ազդանշան է: Եթե գլխացավը ուղեկցվում է հետևյալ նշաններով.
- տեսողության լրիվ կամ մասնակի կորուստ;
- թուլություն;
- սրտխառնոց և փսխում;
- վերջույթների անզգայացում;
- հիշողության կորուստ (ամնեզիա);
- տարածության մեջ կողմնորոշման հատկության կորուստ և այլն,
ապա պետք է անհապաղ դիմել բժշկի ։
Կարևոր է. պարբերական ցավերի ժամանակ չի կարելի ընդունել ցավազրկողներ երկու շաբաթից ավելի, իսկ հակաբորբոքային միջոցներ՝ մեկ շաբաթից ավելի: Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Ինչ չի կարելի անել գլխացավի ժամանակ.
- խմել ոգելից խմիչք;
- ծխել;
- գլխին դնել սառույցով կոմպրեսս;
- ընդունել մեկից ավելի ցավազրկող կամ հակաբորբոքային հաբ:
Բուժումը
Բուժել պետք է որ թե գլխացավը, այլ՝ պատճառները, որոնք առաջացնում են այն: Համապատասխանաբար, թերապիան ամբողջովին կախված է նրանից, թե ինչ գործոններ են առաջացրել միգրենը։ Այսպիսով, եկեք դիտարկենք, թե ինչպես և ինչ միջոցներով պետք է բուժել վերը նշված խնդիրները:
Պայքարում ենք ինքնուրույն
Ոչ ուժեղ ցավը դուք կարող եք փորձել հաղթահարել նաև ինքնուրույն, դրա համար պետք է օգտվել հետևյալ խորհուրդներից.
- Բացեք պատուհանը և օդափոխեք սենյակը կամ դուրս եկեք զբոսնելու մաքուր օդին:
- Պառկեք մեջքի վրա և թուլացեք, մնացեք պառկած փակ աչքերով 15 րոպե, ցանկալի է՝ ոչ լուսավոր սենյակում:
- Կատարեք գլխի թեթև մերսում: Դրա համար մատներով շոյող շարժումներով անցեք ճակատից դեպի ծոծրակ, քունքերից դեպի ականջներ: Ըմպեք խոտաբույսերով թեյ: Շատ լավ կօգնեն անանուխի, երիցուկի կամ լավանդայի թուրմերը:
- Սառեցրեք գլուխը։ Դա կարելի է անել սառը ջրով թրջած սրբիչների միջոցով։
Ի՞նչ անել, եթե այդ խորհուրդները չեն օգնում. դիմել բժշկի։ Առաջին բանը, ինչից սկսվում է բուժումը, ախտորոշումն է: Ցավի պատճառը պարզելու համար ձեզ կարող են նշանակել:
- Գլխուղեղի և ողնաշարի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (МРТ) , որը թույլ է տալիս տեսնել գանգատուփի ներսում գտնվող հնարավոր գոյացությունները, գլխուղեղի զարգացման շեղումները, միջողային ճողվածքները : Հետազոտության այս ձևը կարող է մեծ ճշգրտությամբ ախտորոշել քաղցկեղային հիվանդությունները:
- Մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիա, որը թույլ է տալիս դիտել անոթային համակարգի կառուցվածքը:
- Զարկերակային ճնշման մոնիթորինգ, որը անցկացվում է թաքնված հիպերտոնիան բացառելու նպատակով, ինչպես նաև՝ թույլ է տալիս բացահայտել զարկերակային ճնշման տատանումները:
- Արյան լաբորատոր հետազոտություն, հայտնաբերման վարակիչ և բորբոքային հիվանդությունների բացահայտման համար:
- Տեսողության դիագնոստիկա, որը պարտադիր ընթացակարգերից մեկն է, քանի որ ակնահատակի փոփոխությունները շատ դեպքերում առաջացնում են գլխացավ:
Բարձր արդյունքների և արդյունավետության հասնելու համար իրականացվում է համալիր բուժում, որն անդրադառնում է օրգանիզմի մի քանի համակարգերի: Կոնկրետ որոնք - կախված է հիվանդության պատճառներներից: Միգրենի բուժման առավել տարածված ձևերից առանձնացնում են հետևյալները՝ ասեղաֆլեքսոթերապիա, մագնիսական թերապիա, լազերային թերապիա, մանուալ թերապիա, դեղորայքային բուժում։
Ասեղաֆլեքսոթերապիա
Այլ կերպ՝ ասեղի ծակոցներով բուժում: Բուժիչ ազդեցությունը պայմանավորված է մարդու մաշկի որոշակի (ակուպունկտուար) կետերի վրա ազդեցությամբ, որոնք կապված են ներքին օրգանների և համակարգերի հետ:
Մագնիսական թերապիա
Մարդու օրգանիզմի վրա մագնիսական դաշտի միջոցով ազդեցությունն է։ Գործընթացի ժամանակ օգտագործվում են ռետինապատ մագնիսներ, որոնք ամրացվում են մարմնի որոշակի մասերին:
Լազերային թերապիա
Ակուպունկտուար կետերի վրա լազերի ազդեցությունն է: Այդ նպատակով, որպես կանոն, օգտագործվում է կարմիր սպեկտրի լազեր, քանի որ այն բնութագրվում է բարձրագույն կենսաբանական ակտիվությամբ:
Մանուալ թերապիա
Բուժման այս ձևը նման է մերսման: Թերապիան իրենից ներկայացնում է նուրբ ազդեցություն պարանոցի, մեջքի, ուսերի և գլխի վրա, ինչը բարելավում է ողնուղեղային հեղուկի և արյան շրջանառությունը, թուլացնում է մկանները, ոսկրային համակարգը բերում է իր բնական դիքրին:
Բուժումը դեղորայքով
Դեղորայքային բուժում կարող է իրականացվել տարբեր մեթոդներով, այն ամբողջությամբ կախված է գլխացավի տեսակից:
Օրինակ՝ կլաստերային գլխացավը (միգրեն) կարելի է բուժել երկու տարբերակով՝ կանխարգելիչ և աբորտիվ, կամ դրանց համակցությամբ: Առաջինը ենթադրում է միգրենի առաջացման նախազգուշացում՝ օգտագործելով այնպիսի դեղեր, ինչպիսիք են Վերապրամիլը, Լիթիում: Որոշ դեպքերում կարող են նշանակվել նաև ստերոիդներ և հակացնցումային դեղորայք։ Աբորտիվ բուժումը վերացնում է ցավային համախտանիշը ուղղակիորեն նրա առաջացման պահին: Այդ նպատակով կիրառվում են Լիդոկային, Տրիպտանի, Իբուպրոֆեն:
Գանգուղեղային վնասվածքների հետևանքով առաջացած գլխացավերի դեմ կիրառվում են սովորական ցավազրկողներ (Անալգին, Բարալգին, Պենտալգին և այլն):
Ռեակտիվ ցավերի դեպքում, այսինքն՝ այնպիսի ցավերի, որոնք առաջանում են ինֆեկցիոն հիվանդություններից հետո, գերհոգնածության հետևանքով կամ որպես ալերգիկ ռեակցիաներ , հազվադեպ են օգտագործվում անմիջական ցավազրկողներ, քանի որ դրանք անարդյունավետ են: Ռեակտիվ գլխացավերը հաջողությամբ օգնում է բուժել դրանց առաջացման պատճառ հանդիսացող կատալիզատորի հեռացումը:
Զգացմունքային գերլարվածության կամ սթրեսի հետևանքով առաջացած ցավերը բուժվում են անալգետիկների և հակադեպրեսանտների միջոցով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մի՛ նշանակեք հակադեպրեսանտներ ինքներդ ձեզ: Դրանք ընդունելուց առաջ անհրաժեշտ է անպայման խորհրդակցել ձեզ բուժող բժշկի հետ:
Կանխարգելումը
Ինչպես հայտնի է, հիվանդությունները միշտ ավելի հեշտ է կանխել, քան բուժել: Այս պնդումը վերաբերում է գլխացավին նույնպես: Կանխարգելել այդ տհաճ զգացումները կօգնեն.
- Ռեժիմի պահպանումը - Փորձեք քնել ու արթնանալ նույն ժամին, սնվել ըստ ժամերի:
- Թարմ օդը, առողջ ապրելակերպը:
- Ֆիզիկական գործունեության նորմավորումը Հեռու մնալը նևրոզներից և սթրեսային իրավիճակներից:
- Հրաժարումը վնասակար սովորություններից (ծխախոտ, ալկոհոլ):
Վերոնշյալ կանոնների պահպանումը ոչ միայն թույլ կտա ձեզ զգալիորեն նվազեցնել գլխացավերի հավանականությունը, այլև՝ կնվիրի լավ ինքնազգացողություն ու երկար աշխատունակություն: