6 հետաքրքիր փաստ գինու օգտակար հատկությունների մասին

Գինին ամբողջ աշխարհում ամենատարածված ու սիրված ալկոհոլային ըմպելիքներից է: Առողջության պահպանման համար մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս խուսափել ալկոհոլից, սակայն որոշ դեպքերում գինին բացառություն է: 

Ամեն դեպքում հիշե՛ք, որ ալկոհոլային խմիչքների չարաշահումը ցանկալի չէ․ ինչպես ցանկացած խմիչք, այնպես էլ գինին խորհուրդ է տրվում օգտագործել ծելամիտ չափաբաժիններով։

Ոչ բոլորը գիտեն, որ այս համեղ ոգելից խմիչքը նաև շատ օգտակար է առողջության համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 անչափ հետաքրքիր փաստ գինու մասին, որոնք քչերին են հայտնի:

  1. Գինին պահպանում է երիտասարդությունը ֊ Գինին պարունակում է մի օգտակար նյութ՝ ռեսվերատրոլ, որը պաշտպանում է մաշկը կնճիռներից և դանդաղեցնում է ծերացման գործընթացները:
  2. Կանխարգելում է քաղցկեղը ֊ Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինին օգնում է նվազեցնել հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
  3. Նվազեցնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը ֊ Շաբաթական 2-7 բաժակ գինի խմելու դեպքում կարելի է զգալիորեն նվազեցնել դեպրեսիայի առաջացման հավանականությունը և պահպանել հոգեկան առողջությունը:
  4. Պահպանում է սրտամկանի առողջությունը ֊ Գիտնականները վաղուց ապացուցել են, որ գինին օգնում է նաև պահպանել սրտամկանի առողջությունը:
  5. Պահպանում է հիշողությունը ֊ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը մեկ բաժակ գինի խմելը կօգնի բարելավել հիշողությունը, ինչպես նաև նվազեցնել հետագայում ծերունական մարազմի առաջացման հավանականությունը:
  6. Նպաստում է երկարակեցությանը ֊ Ֆինն գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ գինին 34%-ով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը։