«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2 չինացի է փորձաքննության ենթարկվել

կորոնավիրուս հայաստանում coronavirus hayastan armenia

Համացանցում  տեղեկություններ են տարածվում, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ:

Նրանց մոտ կորոնավիրուսի առկայության վերաբերյալ տեղեկությունը ՀՀ առողջապահության նախարարությունից հերքեցին:

«Լաբորատոր փորձաքննության են ենթարկվել և ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը: Նրանց մոտ գրիպ և մրսածության նշաններ են եղել, թոքաբորբ չի հայտնաբերվել»,- ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: