Հայտնաբերվել է իմունային բջիջ, որը սպանում է քաղցկեղը
Բրիտանացի գիտնականները պատահաբար հայտնաբերել են իմունային բջիջների նոր տիպ, որոնք սպանում են չարորակ ուռուցքների մեծ մասը։ Այս հայտնագործությունը կարող է լուրջ առաջընթաց ապահովել չարորակ ուռուցքների բուժման ոլորտում:
Քարդիֆի համալսարանի (Cardiff University) հետազոտողները հայտնագործությունը կատարել են Ուելսի արյան բանկից վերցած նմուշի ուսումնասիրությունների ժամանակ. գիտնականները փնտրում էին իմունային բջիջներ, որոնք կարող էին պայքարել բակտերիաների դեմ, սակայն հայտնաբերել են նոր տիպի T բջիջ։ Այս նոր իմունային բջիջն ունի բժշկության մեջ մինչև այժմ անհայտ ռեցեպտոր (ընկալիչ), որը գործում է ինչպես «բռնող կարթը» (grappling hook), այլ կերպ ասած դարանակալում և որսում է չարորակ ուռուցքի բջիջներին՝ չվնասելով առողջ բջիջներին: Սա իրապես բժշկական հեղափոխության է՝ օգտագործել իմունային համակարգի ներուժը՝ քաղցկեղը բուժելու համար:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նոր ռեցեպտորով հագեցած իմունային բջիջները սպանում են թոքերի, մաշկի, արյան, հաստ աղիքի, կրծքի, ոսկորների, շագանակագեղձի, ձվարանների, երիկամների և արգանդի վզիկի քաղցկեղը:
Քարդիֆի համալսարանի բժշկության դպրոցի ուսումնասիրության առաջատար մասնագետ և T բջիջների փորձագետ պրոֆեսոր Էնդրյու Սյուելի խոսքերով՝ «ծայրաստիճան արտասովոր» է գտնել մի բջիջ, որը չափազանց խոշոր ներդրում կունենա քացքեղի դեմ պայքարում, և կբարձրացնի համընդհանուր թերապիայի հեռանկարը: «Դա պատահական բացահայտում էր, և ոչ ոք չգիտեր, որ այդ բջիջը գոյություն ունի», – The Telegraph-ին ասել է պրոֆեսոր Սյուելը:
Հայտնաբերված նոր բջիջը կցվում է քաղցկեղի բջիջին (կոչվում է MR1), որի շնորհիվ բուժումը գործելու է տարատեսակ քաղցկեղի համար, ինչպես նաև լինելով արյան մեջ, մեծացնում է մասնագիտացված իմունային բջիջներ ստեղծելու հավանականությունը:
Այժմ մասնագետները զբաղվում են նոր թերապիաների մշակմամբ, և եթե հաղթահարեն ընթացիկ լաբարատոր անվտանգության թեստերը, ապա նոյեմբերի սկզբին նոր թերապիան կկիրառեն մահացու հիվանդ մարդկանց վրա։
Նյութը անգլերենով կարող եք կարդալ այստեղ։