Չինաստանում կորոնավիրուսից ապաքինվել է հիվանդացածների գրեթե երկու երրորդը
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների 65%-ն արդեն բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին հայտնել է ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեն։
Մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 80 409-ի, որից 52 045-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներց. սա կազմում է հիվանդացածների ընդհանուր թվի 64,7 տոկոսը: Հիվանդանոցներում դեռևս մնում է 25 352 մարդ:
Համաճարակի սկզբից ամբողջ Չինաստանում, բացառությամբ Հուբեյ նահանգի, գրանցվել է 12 943 վարակման դեպք, որից 110-ը` մահվան ելքով. մահացության տոկոսը կազմել է 0,84: Համաճարակի օջախ համարվող Հուբեյ նահանգում հայտնաբերվել է 67 466 վարակման դեպք, որից 2902-ը` մահվան ելքով. մահացությունը կազմել է 4,3%:
Համաճարակային իրավիճակը Չինաստանում բարելավվում է, վերջին օրերին երկրում հայտնաբերվել է վարակման 139 նոր դեպք, Հուբեյ նահանգից դուրս` 5 դեպք:
Ընդհանուր առմամբ հիվանդությունը Չինաստանում 3012 մարդու կյանք է խլել: