Ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ
Չինաստանում մշակվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այդ մասին Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ-ում Չինաստանի դեսպան Ժան Հանհուին։ Դեսպանը նշել է, որ թեև պատվաստանյութը արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարի համար, այն դեռ նախնական փուլում է, և անհրաժեշտ են որոշակի ստուգումներ և փորձարկումներ:
Հավելենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու վրա աշխատում էին գիտնականներ ու բժիշկներ տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ճապոնիա և այլն։