ԱՆԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ հետազոտություններից ու գիտական դիտումներից հետո պարզ դարձավ, որ զույգերը որպես այլընտանքային սեքսի տարբերակ ընտրում և կիրառում են անալ սեքսը` սեռական հարաբերություն ուղիղ աղիքից: Անալ սեքսը մեծ տարածում ունի և՛ հետերոսեքսուալ , և ՛ հոմոսեքսուալ կոնտակտներում: Երբեմն զուգընկերներից մեկին անալ սեքսի առաջարկը թվում է տարօրինակ , ու նա սկսում է կասկածել դրա իրավացի և հակաբնական լինելու մեջ:

Անալ սեքսն իրենից ներկայացնում է հետանցքի գրգռումը առնանդամով, ձեռքով կամ բերանով: Հետանցքը համարվում է ուժեղ էրոգեն գոտի, և դրա ստիմուլյացիան առաջացնում է սեռական գրգռում տղամարդկանց և կանանց մոտ:

Աստվածաշունչը խստորեն դատապարտում է անալ սեքսը` անվանելով դա սոդոմիա(բիբլիական քաղաք Սոդոմի անունից, որի բնակիչները պատժվեցին Աստծո կողմից չափազանց դաժանության և անբարոյականության համար):

Տարբեր տեսակի հրատարակումները, հարցումները այս թեմայի վերաբերյալ շատերին մղում են <<նորը փորձելու>> գայթակղությանը:

Ըստ Կինզիի տվյալների` 34% կանայք ստանում են հաճույք անալ սեքսից, 24% կանայք և 27% տղամարդիկ իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ կիրառել են անալ սեքս(հարցումները կատարվել են ուսանողների հետ):

Հին Հունաստանում, Հռոմում, Չինաստանում, մինչկոլումբյան Ամերիկայում սեքսի այս տարբերակն ուներ լայն տարածում: Հին ժամանակներում սա համարվում էր սեռական այլասերում, սակայն ներկայումս թե՛ բժշկության, թե՛ սոցիումի վերաբերմունքը փոխվել է այս հարցի շուրջ:
Անալային կոնտակտներ հասկացության տակ ներառվում է սեքսուալ գրգռման մի քանի տարբերակներ: <<Մաքուր տեսակի>> ժամանակ դա նշանակում է սեռական հարաբերություն ուղիղ աղիքի միջոցով: Սակայն շատ հաճախ կիրառվում է վագինալ և անալային կոնտակտները միաժամանակ, վագինալ կոնտակտի ժամանակ տղամարդու կողմից կնոջ հետանցքի հատվածի մանուալ(ձեռքով) գրգռում: Վերջինս ավելի շատ կիրառվում է այն դեպքերում , երբ տվյալ կնոջ մոտ կա այդ հատվածի բարձր գրգռականություն:
Որոշ զույգեր օգտագործում են անալ հարաբերությունը որպես հակաբեղմնավորիչ միջոց, չնայած դա չի կարող ապահովել 100%-ոց արդյունք, քանի որ սպերմայի մի մասը դուրս է հոսում ուղիղ աղիքից , իսկ քանի որ վերջինս և հեշտոցն անատոմիական տեսանկյունից մոտ են տեղակայված, ապա շատ հանգիստ կարող է լինել հղիություն: 

Ինչպես օրալ-գենիտալ կոնտակտներն, այնպես էլ սա, շատ մարդկանց մոտ կարող է առաջացնել զզվանքի, մեղքի, դիսկոմֆորտի զգացում: Հոգեվերլուծաբանները պնդում են , որ հակումը դեպի անալ սեքսը կարող է վկայել հոգեսեռական զարգացման դանդաղման մասին: Անալ սեքսը վտանգավոր է այն առումով, որ ուղիղ աղիքի լորձաթաղանթը շատ բարակ է ` համեմատ հեշտոցի լորձաթաղանթի, հետևաբար մեծ է նաև ինֆեկցիայի տարածման հավանականությունը: Անալ սեքսը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կամ այլ վերերական հիվանդության անմիջական պատճառ չի կարող հանդիսանալ , եթե երկու զուգընկերն էլ առողջ են:
Անալ սեքսից հետո հիգիենիկ և առողջական նկատառումներից ելնելով անհրաժեշտ է մատը կամ անդամը մինչև հեշտոց մտցնելը լավ լվանալ:
Վերջում ի հավելումն նյութի, կարող եմ ասել , որ սեռական կյանքում հնարավորինս թույլատրելի է լինել ազատ ու անկախ: Մարդն իրավունք ունի ընտրելու սեռական կյանքի իր նախասիրած տարբերակները` չվիրավորելով դիմացինի ինքնասիրությունը և չպատճառելով նրան հոգեկան կամ ֆիզիկական տառապանք: 

Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725