Ճիշտ Եփում և Օգտագործում ենք Ալոճենին
Ալոճենին պարունակում է հիրավի կախարդական ուժ, որը դարեր շարունակ օգնում է ամրապնդել օրգանիզմը։ Շատերը կարծում են, որ այս հատապտուղը օգտակար է միայն սրտի խնդիրների ժամանակ: Բայց ալոճի բուժիչ հատկությունները զգալիորեն ավելի բազմազան են:
Ճիշտ եփելու դեպքում ալոճի թեյին են անցնում նրա պտուղների և ծաղիկների օգտակար հատկությունները: Սակայն արդյունքը նկատելի կլինի միայն երկարատև և պարբերական օգտագործման դեպքում:
Ինչով է օգտակար
Ալոճենիու ուժիչ հատկանիշները ընդունում է նույնիսկ պաշտոնական բժշկությունը: Այն հրաշալի հակաբակտերիալ և հակաբորբոքային միջոց է: Անփոխարինելի է մետեոկախյալ մարդկանց համար։
- Ֆլավոնոիդները և ուրսոլաթթուն (հանդիպում է բնության մեջ շատ հազվադեպ) օգնում են բարձրացնել սրտամկանի տոնուսը:
- Օգնում է վերականգնել լյարդի բջիջները, ընդլայնում է անոթները:
- Օգտագործում են տարբեր ծագման ուռուցքների դեմ պայքարում:
- Հատապտուղները համարվում են բնական հակաօքսիդանտ, մաքրում են օրգանիզմը վնասակար նյութերից, ակտիվացնում են կոլագենի սինթեզը:
- Կանանց օգնում է բուժել գլխացավը, նվազեցնել կլիմաքսի դրսևորումը:
Ալոճենին հարուստ է միկրոտարրերով. այն պարունակում է բոլոր անհրաժեշտ տարրերը առողջության համար: Այն պարունակում է նաև մեծ քանակով ասկորբինաթթու և վիտամին P:
Կարևոր է. Օգտակար հատկանիշներ ունեն ալոճենու ոչ միայն պտուղները, այլև` ծաղիկները և կեղևը: Սակայն հիշեք, որ ալոճենին հղիության ժամանակ պետք է ընդունել զգուշությամբ:
Ինչպես ճիշտ եփել ալոճենին
Յուրաքանչյուր հիվանդության դեպքում գոյություն ունի թեյի պատրաստման յուրահատուկ եղանակ:
Նյութափոխանակության գործընթացների բարելավման համար
Թրմել եռման ջրով (220 մլ) 17 գ հատապտուղ: 50 րոպե անց թուրմը պատրաստ է: Խմել պետք է 55 մլ յուրաքանչյուր սնվելուց առաջ:
Թուրմ տղամարդկանց առողջության համար
Ալոճենու օգտակարությունը տղամարդկան առողջության համար անգնահատելի է: Հանդիսանում է հիանալի կանխարգելիչ միջոց ադենոմայի և շագանակագեղձի բորբոքման դեմ, նպաստում է սեռական ֆունկցիայի բարելավմանը:
Թուրմի կազմը.
- ալոճենի (ծաղիկներ) – 5 գ; անանուխ - 5 գ;
- բուժական վերոնիկա – 10 գ;
- ծտապղպեղ – 15 գ; Իվան-թեյ - 12 գ:
Բաղադրիչները խառնել, վերցնել 15 գ խառնուրդ: Խմել 75 մլ ուտելուց 50 րոպե առաջ:
Առողջ քնի համար
Թուրմը օգնում է ոչ միայն հաղթահարել անքնությունը, այլև` բարելավել քնի որակը:
- Լցնել թերմոսի մեջ 30 գ հատապտուղ, ավելացնել 450 մլ ջուր: Թողնել 1 ժամ:
- Ընդունել 45 մլ օրը երեք անգամ` ուտելուց 50 րոպե առաջ:
Սթրեսային վիճակի դեմ
Ալոճենին օգնում է հաղթահարել տագնապի զգացումը և հաճախակի դյուրագրգռությունը:
- Խառնել հավասար մասերով ալոճի պտուղները և կատվախոտը:
- Պատրաստել ինչպես սովորական թեյը:
Խախտումներ ստամոքսի աշխատանքում
Ալոճի և անանուխի խառնուրդը օգնում է ազատվել այրոցից և գաստրիտից: 240 մլ եռման ջրին կպահանջվի 5-ական գ յուրաքանչյուր բույսից: 30 րոպե թրմելուց հետո ըմպելիքը պատրաստ է: Խմել անհրաժեշտ է մինչև վերջնականապես թեթևանալը:
Անոթային խնդիրներ
Աթերոսկլերոզի դեմ պայքարի համար անհրաժեշտ են ալոճենու ծաղիկները: Մեկ բաժակ եռման ջրին ավելացնել 20 գ հումք (չոր կամ թարմ): Թողնել քառորդ ժամ, խմել 110-ական մլ:
Կարևոր է. թարմ պտուղներից կարելի է հյութ քամել: Կանոնավոր օգտագործման և ալոճենու բուժական հատկությունների կիրառման դեպքում կարգավորվում է մարսողությունը, բարելավվում է արյան շրջանառությունը:
Փնջեր ճնշման կարգավորման համար
Ալոճենին կարգավորում է ինչպես բարձր, այնպես էլ ցածր ճնշումը։ Թուրմը պետք է խմել օրը երեք անգամ, ուտելուց առաջ։
Ճնշման նվազեցման համար.
- Խառնել ալոճի մանրացրած պտուղները անմեռուկի, առյուծագու և երիցուկի հետ: Յուրաքանչյուր բաղադրիչից կպահանջվի 10 գր:
- Խառնուրդից վերցնել 15 գ: Լցնել 150 մլ եռման ջուր:
Մեկանգամյա դոզան – 15 մլ:
Ցածր ճնշման դեպքում անհրաժեշտ է մեկ բաժակ եռման ջրի մեջ լցնել 12 գրամ ալոճի ծաղիկ կամ պտուղ: Սառչելուց հետո կարելի է թուրմը ամբողջովին կամ բաժանել 3 ընդունման:
Հիշեք. ալոճենու պտուղների օգտակար հատկությունները հիանալի պայքարում են շատ հիվանդությունների դեմ, սակայն միաժամանակ մի մոռացեք պահպանել դեղաչափը և մի օգտագործեք հակացուցումների դեպքում:
Սրտային միջոցներ
Ալոճենին օգնում է բուժել բազմաթիվ հիվանդություններ: Կարելի է օգտագործել ինչպես պտուղները, այնպես էլ` ծաղիկները:
Խառնել 50-ական գր ալոճի և ֆենխելի պտուղներ, կատվախոտի և առյուծագու արմատներ: Խառնուրդից 20 գր թրմել 300 մլ եռման ջրով: Թողնել քառորդ ժամ: Բուժման կուրսը հաշվարկված է 5 շաբաթվա համար: Ամեն օր առավոտյան պետք է խմել 35 գր դեղ:
Առիթմիայի, խոլեստերինի բուժման համար
- Հատապտուղները (15 գր) թրջել տաք ջրի մեջ 5 րոպե:
- Լցնել 270 մլ եռման ջուր:
- Եփել ցածր կրակի վրա, հեղուկը պետք է կիսով չափ գոլորշիանա:
Կուրսը նախատեսված է 4 ամիս: Ամենօրյա ընդունելությունը ներառում է 3 դոզա` 15 մլ-ով:
Ստենոկարդիա
Խառնել 35-ական գ ալոճենի (պտուղներ) և կատվախոտ: Լցնել եռման ջուր (1400 մլ): Թրմել օրվա ընթացքում, որից հետո պահել սառնարանում։
- Նոպայի դեպքում խմել 50 մլ:
- Կանխարգելիչ նպատակներով օգտագործել 25 մլ օրը երկու անգամ:
Ալոճենի. ինչպես պատրաստել և ինչպես խմեցնել երեխաներին
Շատ բուսագետներ խորհուրդ են տալիս զերծ մնալ ալոճենու թուրմի օգտագործումից մինչև 12 տարեկանը: Իսկ որոշ նյարդաբաններ նշանակում են այս դեղը չափազանց դյուրագրգիռ երեխաներին: Չնայած բույսի բացարձակ անվնասությանը և յուրահատուկ կազմին, երեխաներին ալոճենու անհիմն օգտագործում խորհուրդ չի տրվում:
Եթե բժշկի կողմից չկան հակացուցումներ, ապա երեխաների համար թուրմը պատրաստվում է ավելի թույլ դոզայով, քան մեծահասակներինը: Իսկ օրական չափաբաժինը նվազում է 3 անգամ:
Երեխաների համար կարելի է եփել թարմ մրգերը: Մեկ լիտր եռման ջրին կպահանջվի 10 ամբողջական պտուղ: Թրմել մեկ օր: Խմել քամված տեսքով, ոչ ավելի, քան 70 մլ օրական:
Կարևոր է. ալոճը լայնորեն օգտագործվում է խոհանոցում` տարատեսակ ըմպելիքների և քաղցրավենիքի պատրաստման համար: Պտուղների բոլոր օգտակար հատկությունները պահպանվում են:
- Այս միջոցը կօգնի գերակտիվ երեխաներին հանգստանալ և ամուր քնել:
- Նման թեյը ազատում է հեղուկ արտաթորանքից, կանխում է գաստրիտը:
- Վիտամին C-ի բարձր պարունակությունը դարձնում է ըմպելիքը անփոխարինելի բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար:
Բարձր մտավոր ծանրաբեռնվածության ժամանակահատվածում կարելի է ալոճին ավելացնել նույն քանակությամբ մասուր: Այն օգնում է ակտիվացնել ուղեղի աշխատանքը, ազատում է սթրեսից, բարելավում է կենտրոնացումը:
Կարևոր է. չշփոթեք թեյը ալոճենու թուրմի հետ. այն ունի իր սեփական հատկությունները և հակացուցումները:
Ալոճենին օգտակար ու մատչելի միջոց է բազմաթիվ հիվանդությունների դեմ: Այն համեղ է նաև թարմ տեսքով։ Բայց պետք է հիշել, որ այս հատապտուղը բուժական է: Ուստի թարմ հատապտուղների օրական նորմն է ոչ ավելի, քան 150 գր: Հղի կանանց վիճակի ալոճենու հիման վրա դեղերի ընդունելությունից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել գինեկոլոգի հետ:
Չափից մեծ դոզայի դեպքում սկսվում է սրտխառնոց, արտաթորանքը դառնում է հեղուկ: Զարկերակը դանդաղում է, պտտվում է գլուխը, առաջանում է ճնշված վիճակ: