Արսեն Թորոսյանի գրառումը կորոնավիրուսի վերաբերյալ
Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Քիչ առաջ, կառավարություն գնալիս ճանապարհին ինձ մոտեցավ Լևոն Հայրապետյանը, ով 3 օր առաջ էր վերադարձել Շանհայից՝ հատուկ հայտնելու, որ պատշաճ հսկողության տակ է մինչև կորոնավիրուսի ինկուբացիոն ժամանակաշրջանի ավարտը։
Նա, լինելով չինարենի մասնագետ, նաև հայտնեց տեղում եղած իրավիճակի մասին, որ ինչպես և մյուս շնչառական վիրուսներով պայմանավորված հիվանդությունների դեպքում, հիվանդությունը ծանր է ընթանում միայն ուղեկցող քրոնիկ հիվանդություններով և այլ ռիսկի խմբերում եղած մարդկանց մոտ։
Հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են։ Հետևեք պաշտոնական լրահոսին։
Հ.Գ. առողջ մարդու պատշաճ հսկողությունը չի ենթադրում նրա մեկուսացում այլ անձանցից, այլ սահմանափակվում է նրա առողջական վիճակի փոփոխության հսկողությամբ, իսկ փոփոխության դեպքում՝ բուժումով։»