Լիտվան ՀՀ-ին կտրամադրի Մոդեռնայի 50,000 դեղաչափ
Lիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի 50,000 դեղաչափ տրամադրել Հայաստանին, տեղեկացնում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը։ Նշվում է, որ Լիտվան առաջին անգամ է որոշում կայացնում Moderna ընկերության պատվաստանյութի նվիրաբերության մասին։
«Որոշվել է Moderna ընկերության արտադրած Spikevax պատվաստանյութի 50,000 դեղաչափ փոխանցել Հայաստանին: Լիտվան կշարունակի նպաստել ԵՄ-ի գլոբալ համաճարակի արձագանքման նախաձեռնությանը»,- ասվում է գրառման մեջ։
Օգնությունը կտրամադրվի ըստ ՀՀ կառավարության խնդրանքի։ Լիտվայի առողջապահության նախարարությանը հանձնարարվել է պատվաստանյութի փոխանցումը կատարել մինչև 2021-ի հոկտեմբերի 4-ը: Սա Մոդեռնայի առաջին խմբաքանակն է, որ մուտք կգործի Հայաստան: Նշենք, որ նախկինում Լիտվան Հայաստանին նվիրել էր նաև AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակ: