Կանխատեսվում է կորոնավիրուսի համաճարակ

չինաստան կորոնավիրուսի տարածում որտեղ կա վիրուս coronavirus china world

Փորձագետների կարծիքով՝ մեծ հավանականություն կա, որ շուտով Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը համաճարակի կվերածվի, գրում է Science Alert հանդեսը:
     ԱՄՆ-ի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կանխատեսում է, որ 2019-nCoV կորոնավիրուսի տարածումը, մեծ հավանականությամբ, վերածվելու է համաճարակի, քանի որ կորոնավիրուսը շատ հեշտությամբ փոխանցվում է անձից այլ անձի: Բացի այդ, վարակիչ հիվանդությունը պետք է համապատասխանի մի շարք չափանիշների՝ ներառյալ տարածումը մի շարք երկրներում և մայրցամաքներում, ինչպես նաև՝ մեծ թվով մարդկանց վարակելու հնարավորությունը: Համաճարակային հիվանդությունները սովորաբար առաջանում են նոր շտամների հետևանքով, որոնք տարբերվում են արդեն մարդկանց հայտնի հիվանդություններից, իսկ մարդիկ գործնականում չունեն այս հիվանդությունների նկատմամբ անընկալունակություն: Սովորական համաճարակն ավելի տեղայնացված բռնկումն է, և կորոնավիրուսի տարածումը ներկա փուլում նման չէ համաճարակի: Միևնույն ժամանակ, մի շարք փորձագետներ կասկածում են, որ կորոնավիրուսի տարածումը հնարավոր է կանգնեցնել։