Կարելի՞ է արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստել հղի և կերակրող կանանց
Երկրների մեծամասնությունում, որտեղ կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ են իրականացվում, պատվաստվում են նաեւ հղի եւ կերակրող կանանց:
Medportal ru-ի հաղորդմամբ՝ հետազոտությանը մասնակցել են 131 կանայք, ովքեր պատվաստվել են Pfizer/BioNTech-ի կամ Moderna-ի պատվաստանյութերով դեկտեմբերից մինչեւ մարտ ընկած ժամանակահատվածում: Մասնակիցներից 84-ը հղի են եղել, 31-ը կերակրել է կրծքով, եւս 16-ն ընդգրկվել է վերահսկիչ խմբում եւ հղի չի եղել:
Արդյունքները ցույց են տվել, որ հակամարմինների մակարդակը, որոնք արտադրվել են հղիների եւ կերակրող կանանց մոտ պատվաստումից հետո, համեմատելի է վերահսկիչ խմբում ընդգրկված կանանց ցուցանիշների հետ: Միեւնույն ժամանակ, պատվաստումից հետո հակամարմինների տիտրը «զարմանալիորեն բարձր» է եղել, քան կորոնավիրուսից ապաքինվելուց հետո:
Հակամարմինների այդ տեսակը կարող է ավելի արդյունավետ փոխանցվել նորածիններին:
Ինչ վերաբերում է կողմնակի էֆեկտներին, գիտնականներն ավելի շատ արձագանքներ չեն հայտնաբերել հղի եւ կրծքով կերակրող մասնակիցների մոտ, քան ընդհանուր առմամբ բնակչության շրջանում: Բացի այդ, նրանց մոտ պատվաստումից հետո ավելի ծանր ախտանիշներ չեն եղել, քան այլ պացիենտների մոտ: