Կարմրուկի հիմնական ախտանշանները

Ինկուբացիոն շրջանը տևում է 10-12 օր։ Ապա պրոդրոմալ շրջանը ուղեկցվում է ցածր աստիճանի տենդով, գլխացավով, ապա հաջորդվում ․կամ ուղեկցվում հազով, քթային արտադրությունով, կոնկյուկտիվիտով։
Պրոդրոմի ժամանակ բուկկալ լորձաթաղանթին հայտնվում են սպիտա բծեր՝ էրիթեմատոզ ֆոնին՝ Koplik-ի բծեր։ Հիվանդության հարաճման հետ այս բծերը շատանում են, պատկերը նմանվում է կարմրավուն ֆոնին շաղ տրված աղի։ Կոպլիկի բծերը քչանում են ցանի անհայտացման հետ։

4 օր պրոդրոմալ շրջանից հետո հիվանդը սկսում է բարձր ջերմել և հայտնվում է ցան։ Այն սկսվում է որպես էրիթեմատոզ մակուլաներ կամ պապուլաներ մազերի գծով, ճակատին, ականջների հետևում, պարանոցի վերին մասում։ Բնորոշ կարմրուկային ցանը` morbilliform rash, հայտնվում է 100% հիվանդների հետ։ Ցանն ապա հետագա երեք օրերին տարածվում է իրանին և վերջույթներին։ Այն գունատվում է սեղմելիս և կարող է միաձուլվել։ Իմունոդեֆիցիտով հիվանդների 30% մոտ ցան կարող է չլինել։ Ցանը և տենդը պահպանվում էն երկուսից չորս օր, դրանց մարման հետ նվազում և անցնում են քթից արտադրությունը, կոնյուկտիվիտը։ Հազը կարող է պահպանվել նաև հինգ օր։
Կարմրուկի հաճախ բարդությունները երկրորդային բակտերիային վարակներն են` ներառյալ թոքաբորբը և միջին օտիտը։
Որպես բարդություն կարող է լինել նաև լուծ։ Հազվադեպ բարդություն է հետինֆեկցիոն էնցեֆալոմիելիտը։

Ինչ անել կարմրուկի կասկածի դեպքում


՛՛Վիրուսային՛՛ պատկեր ունեցող երեխային, կոնյուկտիվիտի դեպքում անպայման հետազոտել կոպլիկի բծերի առկայության համար
տենդով երեխայի մոտ եթե կա էպիդեմիոլոգիա անպայման պահպանել զգոնություն կարմրուկի վերաբերյալ