Հետևեք կորոնավիրուսի տարածմանը

coronavirus state check dashboard կորոնավիրուսի տարածումը աշխարհում օնլայն հարթակ

Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսի (որը նաև հայտնի է որպես 2019-nCoV) տարածումը Չինաստանում և աշխարհի այլ մասերում անհանգստացնող է, բայց առանց հավաստի տվյալների դժվար է հասկանալ բռնկման ներկայիս ծավալը։ Նրանց համար, ովքեր հետաքրքրասեր են կամ մտահոգված, Ջոն Հոփքինսի համալսարանի Համակարգային գիտության և ճարտարագիտության կենտրոնը ստեղծել է օնլայն վահանակ, որը հետևում է կորոնավիրուսի բռնկման ներկայիս վիճակին։ Հարթակի հղումը՝ այստեղ։ 

Կայքը պարունակում է բազմաթիվ գրաֆիկներ և գծագրեր, ինչպիսիք են հաստատված դեպքերի քանակը, դրանց գտնվելու վայրը, ինչպես նաև վերականգնված հիվանդների և մահվան դեպքերի քանակը, որոնք անընդհատ թարմացվում են։ Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք սեղմել տարբեր գրաֆիկների և թվերի վրա։ 

coronavirus in China կորոնավիրուս չինաստանում

Տեղեկատվական վահանակը օգտակար է, քանի որ այն տրամադրում է տեղեկություն, որը թույլ է տալիս հստակ և առանց մեկնաբանության տեսնել վիրուսի բռնկման ամբողջական պատկերը․ նույնիսկ եթե դա վախեցնում է, կա որոշակի անվտանգություն, քանի որ տեսնում եք բռնկման իրականությունը ներկայումս՝ համեմատած վիրուսի մասին տարբեր թեժ տեսակետների և ենթադրությունների, որոնք կարող եք տեսնել ինտերնետում։ Այնուամենայնիվ, ես դեմ եմ սա բրաուզերում բաց պահելուն և անընդհատ ստուգելուն։ Գիտելիքն ու պատրաստվածությունն իհարկե կարևոր են, բայց եթե դուք չեք ապրում մի տարածքում, որտեղ կորոնավիրուսի դեպք է գրանցվել կամ մասնագիտական պատճառներից դրդված կարիք չունեք տվյալների մուտքի, ապա անընդհատ ստուգել, թե քանի նոր դեպքեր են հաստատվել, կարող է չափազանց վտանգավոր լինել ձեր մտավոր վիճակի համար։ 

Եթե դուք ինքներդ ձեզ կամ ուրիշների համար ցանկանում եք պարզել կորոնավիրուսի բռնկման ծանրությունը, ստուգեք CSSE գործիքը, բայց մի մատնվեք խուճապի։ Եվ պատվաստվեք գրիպի դեմ։