Չինաստանի կառավարությունը հեղափոխում է երկրում սննդի կուլտուրան
Համաչինական ժողովրդական ներկայացուցիչների հանձնաժողովն արգելել է երկրում վայրի կենդանիների վաճառքը, հայտարարել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը։ Որոշումն ուժի մեջ է մտել ընդունման օրից: Չինաստանի իշխանությունը մտադիր է արմատախիլ անել երկրում վայրի կենդանիների միսը որպես սնունդ օգտագործելու սովորությունը:
Որոշումը պայմանավորված է մսից փոխանցվող հիվանդությունների տարածման հետ: Գիտնականների վարկածով՝ հենց այդպես էլ սկսել է կորոնավիրուսը: Ենթադրվում է, որ վիրուսի առաջին «կրողը» չղջիկ է եղել:
Վերջին մեկ օրում Չինաստանում կորոնավիրուսից 150-ից ավելի մարդ է մահացել: Երկրում հիվանդությունից մահերի թիվը հասել է մոտ 2592-ի: Վարակվածների ընդհանուր թիվը մոտ 77,150 է: