Ցավալի լուր․ Չինաստանում մանկական ուղեղային կաթված ունեցող երեխա է մահացել

չինաստան կորոնավիրուս մահ ինվալիդ chinastan mah koronavirus

Չինաստանի Հուբեյ մարզի քաղաքներից մեկում շատ դաժան դեպք է գրանցվել երեկ․ 16֊ամյա Յան Չենը մահացել է այն բանից հետո, երբ մի շաբաթ մատնված է եղել սովի։ Նրա հայրը և եղբայրը, կորոնավիրուսի կասկածով, իզոլացված են եղել կարանտինում և չեն կարողացել հասնել օգնության։ Յան Չենի հայրը չինական Weibo սոցիալական կայքում խնդրել է օգնել իր տղային, ով տառապում է մանկական ցերեբրալ պարալիչով և գամված է անվասայլակին, ինքնուրույն չի կարող իր մասին հոգ տանել։ ԶԼՄ֊ներին հայտնի է դարձել, որ այդ մեկ շաբաթվա ընթացքում տղային միայն երկու անգամ են ուտելիք տվել։ 

Այս դեպքի հանրայնացումից հետո աշխատանքից հեռացվել են քաղաքապետն ու ադմինիստրրացիայի քարտուղարը։ Գործի քննությունը շարունակվում է։