Քենիայում գտել են խմելու ջրի պակասը լրացնելու ձևը

Երկար տարիների աշխատանքից հետո գիտնականները վերջապես գտել են եղանակ, թե ինչպես կարելի է խուսափել խմելու ջրի պակասի հետևանքով առաջացող էկոլոգիական և համամարդկային աղետից։

GivePower հասարակական կազմակերպության կողմից ստեղծվել է արևային էներգիայի հիման վրա գործող սարք, որի միջոցոց հնարավոր է ֆիլտրել օվկիանոսի աղի ջուրը և դարձնել այն խմելու համար պիտանի։ Հայտնի է, որ տարեցտարի խմելու ջրի պակասը ավելի զգալի է դառնում, և այս հայտնագործությունը պարզապես փրկություն է։ Համակարգը արդեն իսկ ներդրվել է Քենիայի Կիունգա քաղաքում և հաջողությամբ գործում է։ 

Այժմ GivePower ՀԿ֊ի ներկայացուցիչները պլանավորում են նմանատիպ արևային կայաններ կառուցել նաև Կոլումբիայում և Հայիթիում։ 

Ներկայումս մոտ 2.2 մլրդ մարդ չունի խմելու ջրի հասանելիություն։ Ըստ UNICEF֊ի՝ աշխարհի բնակիչներից յուրաքանչյուր 3֊րդը տառապում է խմելու ջրի պակասից։ Ողջ աշխարհի գիտնականներն ու էկոակտիվիստները մեծ հույսեր ունեն, որ այս համակարգի միջոցով այդ թիվը կկրճատվի, իսկ լավագույն դեպքում՝ ընդհանրապես կզրոյանա։