ՄԻԱՎ․ ինչ է դա, և ինչպես ապրել ՄԻԱՎ֊ով
ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը (իմունիտետ), ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա: Դրանց անվանում են օպորտունիստական հիվանդություններ։ Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են տուբերկուլոզը, պնևմոցիստային թոքաբորբը, Կապոշիի սարկոման, հերպեսը, սնկային հիվանդությունները: Օպորտունիստական հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնային՝ ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի փուլը:
Ցավոք, ՄԻԱՎ―ՁԻԱՀ թեման Հայաստանում չգրված տաբուներից է, որի մասին խոսելը համարվում է ամոթալի և անհարիր։ Սակայն մենք կարծում ենք, որ խնդրի մասին պետք է բարձրաձայնել, որպեսզի այն լուծում ստանա։ Մեր ներկայացրած այս տեսանյութում խոսվում է Ռուսաստանում ՄԻԱՎ֊ի տարածման մակարդակի մասին, բացահայտվում են դրա վարակման ուղիները, պաշտպանվելու և բուժման առանձնահատկությունները, ՄԻԱՎ֊վարակակիրները պատմում են իրենց սեփական պատմությունները։
Կարծում ենք, տեսանյութը օգտակար կլինի բոլորին։