12 կանոն անվտանգ հրավառության համար
Էլ ի՞նչ Նոր տարի առանց հրավառության: Այդ գունավոր կրակները լցնում են մեր տոնը կախարդանքով: Սակայն անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում հրավառությունը կարող է հանգեցնել շատ անախորժ, երբեմն էլ` մահացու հետևանքների:
Մեր հոդվածում կգտնեք մի շարք խորհուրդներ` տհաճ ու դժվախտ պատահարներից խուսափելու համար.
- Ուշադրություն դարձրեք, թե ումից եք գնում հրավառությունը: Աշխատեք գնել այն լիցենզավորում ունեցող խանութներից, գնելուց առաջ զննեք գլանակը. այն պետք է չունենա վնասված մասեր: Նայեք պիտանելիության ժամկետը:
- Պահանջեք և կարդացեք օգտագործման կանոնները, որքան էլ որ դրանք պարզ լինեն:
- Պահեք պայթուցիկները կրակից և հրավտանգ նյութերից հեռու:
- Եվս մեկ անգամ հիշեցնում ենք. մի՛ պահեք պայթուցիկ նյութեր գրպանում:
- Հրավառություն կազմակերպեք բնակելի տարածքներից, մեքենաներից, շինություններից հեռու, ցանկալի է` բաց, ամայի տարածքում:
- Երբեք մի՛ պայթեցրեք գլանակները տան պատուհանից, պատշգամբից կամ շեմքից:
- Մի՛ հակվեք դեպի գլանակը, վառեք այն պարզած ձեռքի հեռավորության վրա, մի՛ պահեք այն դեմքին կամ մարմնին մոտ:
- Երբեք, անգամ կատակով, մի՛ ուղղեք գլանակը մարդկանց ուղղությամբ: Դրեք այն ուղղահայաց դիրքով, ֆիքսեք քարերով կամ ձյան թմբով:
- Վառելուց հետո հեռացեք գլանակից 5-10 մետր:
- Եվ իհարկե, մի՛ պահեք վառվող գլանակը ձեռքում:
- Չի՛ կարելի դնել գլանակը ապակե բանկայի, շշի կամ տարայի մեջ. պայթյունի հետևանքով դրանց բեկորները կարող են հարվածել մարդկանց:
- Գլանակի վերջանալուց հետո մի՛ շտապեք մոտենալ դրան. հնարավոր է, որ դեռևս մնացած լինեն չկրակաց պայթյուններ:
Մաղթում ենք առանց պատահարների Ամանոր: