ԱՄՆ-ում կորոնավիրուսից մինչև 1 տարեկան երեխա է մահացել

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում գրանցվել է մինչև 1 տարեկան երեխայի մահ COVID-19-ից։ Այս մասին հայտարարել է Իլինոյս նահանգի առողջապահության բաժնի մամլո բաժինը։

Սա առաջին դեպքն է, երբ կորոնավիրուսից փոքրիկ երեխա է մահանում․ սովորաբար հիվանդությունը անդրադառնում է ավելի շատ տարեցների վրա։ Երեխայի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայությունը դեռևս ճշտվում է։

Նշենք, որ այս պահին ԱՄՆ-ում կա կորոնավիրուսի՝ 120 հազարից ավելի հաստատված դեպք։