Ինչ գիտենք Չինաստանում տարածված կորոնավիրուսի մասին

Համաշխարահային հասարակությունը աճող անհանգստությամբ հետևւմ է Չինաստանում այս օրերին ընթացող իրադարձություններին։ Փորձենք ի մի բերել այն, ինչ հայտնի է այս պահին։

2019-nCoV կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է դեկտեմբեր ամսին, Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում։ Վիրուսի ախտանշանները համընկնում են սովորական թոքաբորբի նշանների հետ՝ հազ, բարձր ջերմություն։ Սկզբնական շրջանում հիվանդությունը թեթև է ընթանում, սակայն հիվանդի վիճակը կարող է հանկարծակի վատթարանալ։ Դա տեղի է ունենում հիմնականում այլ հիմնական հիվանդություններ ունեցող և տարեց մարդկանց մոտ։ Շատ արագ վիրուսը տարածվեց Թայլանդում և Ճապոնիայում։

Առաջին դեպքերի ուսումնասիրության արդյունքում հայտարարվեց, որ հիվանդության ծագման աղբյուր կարող է լինել մեծածախ ծովամթերքի շուկան, որից օգտվում են երեք երկրներում։ Սակայն այդ վարկածը հերքվեց, երբ պարզվեց, որ վարակվածներից ոչ բոլորն են օգտագործել ծովամթերք։ Հայտնաբերվեց նաև, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն պդակաթիլային ճանապարհով, ինչը դարձնում է այն ավելի վտանգավոր։ Այդ փաստը հաստատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ի դեմս  նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա վան Քերկհովենի։ 

Այժմ գիտնականները գրեթե համոզված են, որ մարդուն 2019-nCoV վիրուսը անցել է ամենայն հավանականությամբ օձերից, մասնավորապես՝ չինական կոբրայից։ Օձերն իրենց հերթին վարակվել են չղջիկներից, այս անցման ընթացքում էլ տեղի է ունեցել հիվանդության հարուցիչի կազմի փոփոխություն, և դրա հետևանքով էլ  այն դարձել է մարդուց մարդուն փոխանցելի։

Այժմ շատ երկրներ փակում են հաղորդակցման բոլոր ուղիները Չինաստանի հետ, նմանատիպ ախտանշաններ ունեցող հիվանդներին անմիջապես հոսպիտալացնում են և պահում հատուկ պայմաններում։ 

Չինական ԶԼՄ-ները հայտնում են, որ իշխանությունները հրամայել են փակել շուկաները երկրի շատ շրջաններում, մարդկանց հորդորել են հրաժարվել Չինաստանի Ամանորի կապակցությամբ բազմամարդ միջոցառումներին մասնակցելուց: Այս պահին երկրում կա գրանցված կորոնավիրուսի վարակման 617 դեպք և արդեն 17 զոհ։ Ուհան քաղաքի բնակիչներին արգելվել է դուրս գալ տարածքից, այն պաշտոնապես մեկուսացվել է, չեն աշխատում տրանսպորտային միջոցները, օդանավակայանները և կայարանները։

Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ ՀՀ֊ում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, իսկ երկիր ժամանողներին օդանավակայաններում հետազոտում են, չափում ջերմությունը։ Նրա հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ րավիճակը լուրջ է, սակայն պանիկայի կարիք չկա։

Հետևե՛ք պաշտոնական տեղեկատվությանը և տեղեկացված կլինեք վերջին թարմացումների մասին։