Լավ լուր Լոռու, Տավուշի ու Սյունիքի մարզերի համար Արսեն Թորոսյանից
ՀՀ Առողջապահության նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում ներկայացնում եմ հենց այս պահին Իտալիայում կոմպլեկտավորվող շարժական մամոգրաֆիայի կենտրոնը, որը Հայաստանում կլինի մարտ ամսին և առաջին կանգառը կունենա Լոռու մարզում։
Կրծքագեղձի մամոգրաֆիկ սկրինինգային ծրագիրն իրականացվելու է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում` 50-69 տարեկան կանանց շրջանում Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում։
Նաև ավելացնեմ, որ այս տարի սկսում ենք կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոցով (Հերցեպտին) բուժման ազգային ծրագիրը պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ծախսելով տարեկան մոտ 250մլն դրամ։
Հիշեցնեմ, որ կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը կանանց մոտ առաջացող քաղցկեղների շրջանում և Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1000-ից ավել նոր դեպք։»