Կարիք չկա սենսացիա դարձնել իմ արդեն սովորական պատասխանը. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրում է.
«ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին տեղեկացնում եմ, որ պատվաստումները արդեն 200 տարի է կյանքեր են փրկում և ոչ թե՝ հակառակը, ինչպես կարող է թվալ վերջինիս գրառումից։ Եվ ամենևին կարիք չկա որևէ մեկի հետ կապվել այդ կյանք փրկող միջամտության կապակցությամբ և սենսացիա դարձնել իմ արդեն սովորական պատասխանը այս հարցի շուրջ։
Տիկին Հովսեփյանին կոչ եմ անում տուրք տալ ապացուցողական բժշկությանը և գիտությանը և անհիմն տագնապներ չսերմանել հասարակության մեջ»։