Կորոնավիրուսի դեպք է գրանցվել Հայաստանի բռնցքամարտի հավաքականում
Կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել Լոնդոնից վերադարձած Հայաստանի բռնցքամարտի հավաքականում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բռնցքամարտի ֆեդերացիան։
Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում։