Հայրաքաղաք Գյումրին մարդասիրական օգնություն կուղարկի Չինաստան
Գյումրու ավագանին որոշել է մարդասիրական օգնություն ուղարկել Չինաստանի Սիան քաղաք, հայտնում են քաղաքապետարանից:
«Գյումրու քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցն այսօր քննարկվել է ավագանու նիստին և արժանացել ավագանու անդամների հավանությանը»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Նախատեսվում է Գյումրիից Սիան ուղարկել բժշկական դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ և այլ պարագաներ:
Փետրվար 11-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1016 մարդ, երկրում այս պահին 42,638 մարդու մոտ հաստատվել է վարակը, 37,726 մարդ բուժման փուլում է, նրանցից 7333-ի վիճակը ծանր է, իսկ 3996-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: