Կրունկի ոսկրախթան (շպորա)


Մեծ թվով մարդիկ տառապում են կրունկների գոտում սուր ցավից՝ կապելով այդ անհանգստությունը ֆիզիկական ծանր գործունեության հետ: Մասամբ դա այդպես է, բայց կրունկի շպորայի առաջացման պատճառները կարող են լինել բոլորովին անսպասելի գործոններ, մարդու օրգանիզմի ներսում տեղի ունեցող գործընթացներ: Պայքարը նման խնդրի դեմ արդյունավետություն է ունենում, եթե ճիշտ ժամանակին բացահայտվում է նրա ծագումը: Ուստի՝ յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի խնդրի մասին գիտելիքների, կարողանա ճանաչել ախտանիշները, որպեսզի ժամանակին սկսի բուժումը:

Բովանդակություն.

Կրունկի ոսկրախթան. ինչ է դա

Բժշկությունը չի օգտագործում կրունկի ոսկրախթան տերմինը մասնագիտական շրջանակներում։ Խնդրի ճիշտ անվանումն է պլանտար ֆասցիիտ: Հիվանդությունը ուղղակիորեն կապված է կրունկների ձևափոխման, կրունկային գոտու ճարպային շերտի բարակեցման հետ: Մաշկի տակ առաջանում է յուրատեսակ գոյացություն, որը հիշեցնում է ասեղ, գրտնակ, բիզ՝ 3 սմ-ից ոչ ավելի, և 13 սմ-ից ոչ պակաս երկարությամբ: Ունի սուր գլուխ, որը գտնվում է մատների ֆալանգների շրջանում:

Առաջանում է գոյացություն ոտնաթաթի ոսկրերի շրջանում, բազմաթիվ նյարդային վերջավորությունների միջև, որը բերում է մեծ դիկկոմֆորտի: Տվյալ բորբոքաիին-դեգեներատիվ փոփոխությունը բոլոր տարիքի և սեռի բնորոշ է մարդկանց:

Ուշադրություն՝ պլանտար ֆասցիիտով ավելի հաճախ տառապում են 40-ից բարձր կանայք:

Ոսկրախթան ոտնաթաթի վրա

Ոսկրացած գոյացություններ երկու ոտքերի կրունկների վրա կարող են առաջանալ, սակայն ավելի հաճախ ոսկրախթանը ախտահարում է միայն մեկ ոտքի կրունկային հատվածը: Դրա առկայությունը խոսում է վերջույթի պաթոլոգիկ վիճակի, բորբոքային գործընթացների առկայության, օրգանիզմում կամ նրա առանձին համակարգերում խնդիրների մասին: Խթանի փոքր-ինչ կոր ձևը թույլ է տալիս այն զգալ՝ շոշափելով ախտահարված մակերեսը, շարժողական ակտիվության ընթացքում բացահայտում է իր տեղակայությունը: Այդ գոյացության չափերը ուղղակիորեն ազդում են խնդրի ի հայտ գալու հաճախականության, հզորության վրա: կարելի է անցկացնել տնային պայմաններում՝ արդյունավետ միջոցներով:

Պլանտար ֆասցիիտի ախտանիշները

Խթան ոտքի մատների միջև

Հաճախակի անհարմար կոշիկ կրելը, անհրաժեշտ սանիտարահիգիենիկ նորմերը չպահպանելը, ակտիվ մարզական պարապմունքները նպաստում են մատների՝ իրար շփմանը։ Նման երկարատև ազդեցությունը նպաստում է տհաճ զգացողությունների ձեռքբերմանը, որոնք ուղեկցվում են մատների միջև նուրբ մաշկի եղջրացմամբ:

Կոշտացած մաշկային հյուսվածքները ձևավորում են ոսկրախթան, որը կործանարար ազդեցություն է ունենում շարժման, կոշիկներ կրելու գործընթացների վրա, բարդացնում է ոտքերի մաշկի խնամքը, բարենպաստ գործոն է հանդիսանում ինֆեկցիոն միջավայրի զարգացման համար:

Ուշադրություն՝ ոտքերի մատների միջև կարող են առաջանալ հեղուկով լցված պղպջակներ: Դրանց չի կարելի ձեռք տալ, մինչև ծավալը ինքնուրույն չիջնի, այնուհետև պետք է ոտքերը գոլորշու վրա պահել, մաշկային հաստ կլորակը ինքնուրույն կընկնի:

Պլանտար ֆասցիիտի ախտանիշները

Պլանտար ֆասցիիտի ախտանիշները բավականին քիչ են, բայց դրանց դրսևորումը անտեսել, չնկատել գրեթե անհնար է:

  1. Դա ցավն է խնդրի տեղայնացման վայրում, որն առաջանում է շարժողական ակտիվության դեպքում, անցնում է երեկոյան: Այն ունի շատ ուժեղ դրսևորումներ, կտրուկ բնույթ է կրում, գրեթե անտանելի է։
  2. Ածտահարման վայրը կարող է ազդանշան տալ ուժեղ քորի միջոցով, մաշկը կարմրում է, դառնում է շատ հաստ։
  3. Ոսկրախթանի ախտանիշ, որը կնկատվի յուրաքանչյուր մարդու կողմից, հանդիսանում է մարդու քայլվածքի խախտումը: Այսպիսով նա փորձում է նվազեցնել ծանրաբեռնվածությունը կրունկների գոտում, որը առաջացնում է անտանելի ցավոտ զգացողություններ:

Պլանտար ֆասցիիտի դեղորայքային բուժումը

Ուշադրություն՝ հաճախ ոսկրախթանը շփոթում են կրունկի մանր ճաքերի, ջարդվածքների հետ: Ավելի լավ է ապահովագրվել, պարզել տհաճ զգացողությունների ճշգրիտ պատճառը՝ դիմելով մասնագետի:

Առաջացման պատճառները

Տվյալ խնդրի պատճառները բավականին շատ են: Հիմնական, առավել տարածվածներից կարելի է առանձնացնել հետևյալները.

  1. Ողնաշարի հիվանդություններ, օստեոպորոզ, հարթաթաթություն;
  2. Բորբոքային գործընթացներ հոդերում, անոթներում;
  3. Ծանր մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածության, չափազանց ակտիվ սպորտային հետաքրքրությունների հետևանք;
  4. Կիպ, անհարմար կոշիկ կրելու և սերտ շփման հետևանք;
  5. Ավելորդ քաշ, միջինից բարձր տարիք:

Պատճառների շարքը համալրում են սխալ սնունդը, ջլերի թույլ զարգացումը, ճարպային հյուսվածքի անբավարար առկայությունը: Ոտքի ցցված ոսկորը հանդիսանում է պլանտար ֆասցիիտի խթանող գործոն: Ոտքի մատների և կրունկի նուրբ մաշկի ոչ բավարար խնամքը զարգացնում է նախահակում դեպի տվյալ պրոբլեմատիկ իրավիճակը: Գոյացությունն առաջանում է աղային կուտակումների, ռևմատիզմի, մարսողական օրգանների սխալ և չբալանսավորված աշխատանքի հետևևանքով:

Ուշադրություն՝ բժիշկները բացառում են այս խնդրի հանդեպ ժառանգական հակումը: Կրունկի ոսկրախթանի զարգացուը հնարավոր է միայն վերոնշյալ պատճառներով ու միայն մեծահասակի մոտ. երեխաների մոտ այս խնդրի առաջացման պատճառները մի փոքր տարբերվում են:

Որ բժիշկն է բուժում

Կրունկի ոսկրախթանի բուժումը համալիր գործընթաց է: Խնդրի կասկածը ենթադրում է դիմում մի քանի մասնագետների: Եթե չգիտեք, թե , ապա առաջին հերթին անհրաժեշտ է դիմել վիրաբույժի: Հավանական է, որ նա կախտորոշի խնդիրը պալպացիայի միջոցով, սակայն կարող է նշանակել նաև ռենտգեն կամ ուլտրաձայնային հետազոտություն:

Բուժումը ժողովրդական միջոցներով

Այցելությունը ռևմատոլոգին կարող է որոշակի պարզություն մտցնել. կհուշի, թե արդյոք ոսկրախթանի առաջացման պատճառը ռևմատիզմի հակումն է, և արդյոք այն քրոնիկ է: Բժիշկը կառաջարկի կատարել արյան բիոքիմիական քննություն:

Պարտադիր պայման է օրթոպեդի այցելությունը, քանի որ նա նեղ մասնագետ է: Բժիշկը կօգնի ընտրել հատուկ կոշիկ, գոտի:

Այցելելով բուժական ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ պլանտար ֆասցիիտով տառապող մարդը կկարողանա կողմնորոշվել ֆիզիկական ծանրաբեռնվածության ծավալի հարցում, կսովորի ճիշտ վարժություններ, որոնք կնպաստեն լիակատար խնդիրների վերացման։

Վերջին նպատակակետը մերսողն է: Այս մասնագետը ցույց կտա ախտահարված գոտու մասաժների ճիշտ մեթոդաբանությունը: Այս մերսումը, համադրված այլ ընթացակարգերի հետ, արագացնում է պաթոլոգիական գոյացության ոչնչացման գործընթացը:

Ուշադրություն՝ բոլոր բժիշկնրի բոլոր խորհուրդներին հետևելը պարտադիր պայման է առողջացման համար:

Կրունկի ոսկրախթան երեխաների մոտ

Երեխաների մոտ կրունկի վրա ոսկրացած գոյացության առաջացման հակումը հայտնվում է կրունկների ոչ լիովին ձևավորված դիրքի, թերի զարգացման, ջլերի թուլության պատճառով: Ոտքի բարձր ծանրաբեռնվածության պատճառով երեխաները հաճախ տառապում են այդ խնդրով: Սա հատկապես էական է այն փոքրիկների համար, ովքեր նախընտրում են ակտիվ տեսակի մարզական պարապմունքներ:

Բուժումը տնային պայմաններում

Գարշապարը երեխաների մոտ համարվում է ամբողջությամբ ձևավորված մինչև 16 տարեկանը. ավելի փոքրերը ունեն շատ փափուկ կրունկներ, ինչը մեծացնում է քերվածք, վնասվածք ստանալու, ոտքը հարելու հավանականությունը։ Կրունկի ոսկրախթանի բուժումը երեխաների մոտ կատարվում է շատ փափուկ, մեղմ ձևերով, տևում է մոտ մեկ ամիս. կուրսը կարող է լինել նաև ավելի կարճ, ամեն ինչ կախված է իրավիճակի լրջությունից: Հաճախ կիրառում են ցեխային թերապիա, հանքային ջրով պրոցեդուրաներ:

Ուշադրություն՝ այսպիսի խնդիր ունեցող երեխան պետք է բուժման ողջ ընթացքում նվազագույնի հասցնի շարժողական ակտիվությունը, պահպանի սննդի ռեժիմը, պահի խմելու նորմաները:

Խթան հղիության ժամանակ

Կրունկի ոսկրային գոյացությունը հղիների մոտ շատ տարածված երևույթ է: Կտրուկ ծանրաբեռնվածությունը ոտքերի վրա, որն ինտենսիվորեն ավելանում է արագ քաշ հավաքելու հետևանքով, կարող է բերել նման տհաճ հետևանք։ Սակայն հարկ է նշել այն փաստը, որ սովորաբար խնդիրը գոյություն է ունեցել մինչև հղիանալը, սակայն չի արտահայտվել այնքան հստակ:

Նման ժամանակահատվածում կանայք սահմանափակում են դեղագործական միջոցների, օժանդակ նյութերի կարգի որոշ ժողովրդական միջոցների օգտագործումը:

Հաճախ բժիշկները խորհուրդ են հանդուրժել խնդիրը մինչև բուն ծննդաբերությունը, բայց թեթև մերսումը, օրթոպեդիկ կոշիկներ կրելը ոչ ոք չի արգելել: Երբեմն կարելի է կիրառել քսուքներ, բայց ներարկումները վտանգավոր են պտղի համար: Կարելի է անցկացնել բուժական ֆիզկուլտուրա՝ մասնագետի հսկողության տակ:

Ուշադրություն՝ մինչ կրունկի ոսկրախթանի բուժման ցանկացած մեթոդի կիրառումը պետք է դիմել գինեկոլոգի կոնսուլտացիայի: Հենց նա կորոշի, թե ինչ կարելի է օգտագործել, ինչը պետք է սահմանափակել, իսկ ինչից պետք է հեռու մնալ:

Բուժումը տնային պայմաններում

չի պահանջում հոսպիտալացում կամ բացառապես հիվանդանոցային պայմաններ: Բժշկի նշանակած բուժման կուրսը կարելի է հանգիստ անցնել տնային պայմաններում, սակայն անպայման պետք է հետևել բոլոր խորհուրդներին:

Խթան հղիության ժամանակ

  1. Եթե անհրաժեշտ է արագ լուծել խնդիրը, կարելի է ընտրել սրսկումների կուրս, բավական է երեք հատը, որոնք բուժքույրը կանի տանը: Բայց այս գործընթացը շատ ցավոտ է:
  2. Շատերը նախընտրում են մեկ ամիս բուժվել քսուքներով, կատարել վարժություններ, ինքնամերսում:
  3. Տան պայմաններում կարելի է օգտվել սուպինատորներից, որոնք կիրառվում են գիշերը՝ անշարժ վիճակում գտնվող մարդու համար:
  4. Օրթոպեդիկ կոշիկներ, սուպինատորներով միջատակեր (стелька) կրելը տնային ամենօրյա բուժման հաջողության գրավականն են:
  5. Բուժվել տանը բավական է ուղղակի հատուկ կպչուններով (пластырь): Այդ թվին կարելի է դասել ժողովրդական փորձի օգտագործումը:

Բուժումը ժողովրդական միջոցներով

Պլանտար ֆասցիիտը շատ շուտով անհետանում է ժողովրդական բժշկության միջոցների և մասնագետի կողմից նշանակված դեղագործական պատրաստուկների համատեղ ազդեցության տակ: Այնպիսի համադրությունը համարվում է շատ տեղին, օգնող:

Բուժումը դեղատնային բևեկնայուղով

  1. Լավ փափկեցնել գարշապարը տաք ջրում;
  2. Մանրակրկիտ շփել բևեկնայուղով ախտահարված գոտին;
  3. Հագնել տաք գուլպաներ, պառկել քնելու;
  4. Կիրառել երկու շաբաթ ամեն օր:

Կրունկի ոսկրախթան երեխաների մոտ

Կարևոր է. բևեկնայուղը ունի հիանալի ցավազրկող, հակաբորբոքային, ընդհանուր կազդուրիչ ազդեցություն: Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս այս միջոցը օգտագործել կանխարգելիչ նպատակով:

Թրջոցներ լեղիով

  1. Ձեռք բերել բժշկական լեղի, որը վաճառվում է առանց դեղատոմսի;
  2. Հավասարաչափ քսել բամբակե սկավառակների վրա;
  3. Կիպ դնել ախտահարված վայրին;
  4. Պատել պոլիէթիլենային տոպրակով, որպեսզի բաց տեղեր չմնան;
  5. Փաթաթել տաք կտորով, ողջ թողնել գիշեր:

Բուժումը տևում է մի քանի շաբաթ: Միջոցը հանում է ցավի զգացողությունը, ազատում է բորբոքային գործընթացներից:

Վաննաներ ոտքերի համար

Արդյունավետություն ունեն տարբեր դեղաբույսերի հիման վրա վաննաները, որոնք ցանկալի է անել օրը մի քանի անգամ:

Որ բժիշկն է բուժում

  1. Խառնել հավասար քանակությամբ չորացրած կռատուկ, եղինջ, օշինդր դառը, փիփերթ;
  2. Վերցնել մեկ լիտր եռման ջրին 2 թեյի գդալ խառնուրդ;
  3. Եփել դանդաղ կրակի վրա մոտ կես ժամ;
  4. Երբ արգանակը հասնի ընդունելի ջերմաստիճանի, իջեցնել ոտքերը, պահել 20 րոպե;
  5. Կատարել ընթացակարգը պարբերաբար մեկ ամսվա ընթացքում:

Ուշադրություն՝ հղի կանանց այս գործընթացին պետք է զգույշ մոտենալ: Ապագա մայրիկի օրգանիզմի վրա տաք վաննայի ազդեցությունը այնքան էլ բարենպաստ չէ:

Սոդա-աղային վաննաներ

  1. Մեկական ճաշի գդալ աղ և խմորի սոդա լուծել մեկ լիտր տաք ջրի մեջ;
  2. Սպասել, մինչև ջերմաստիճանը չդառնա ընդունելի;
  3. Պահել ոտքերը ջրում 10 րոպե;
  4. Չորացնել, կրեմ քսել:

Սպիրտա-քացախաթթվով վաննա

Այս պրոցեդուրայի համար պետք է վերցնել դեղատնային սպիրտային լուծույթի փոքր շիշ` 100 միլիլիտր, կիսով չափ քիչ սեղանի քացախ, 100 գրամ յոդացված աղ: Բաղադրիչները լուծել եռման ջրում` ոչ ավելի, քան 3 լիտր: Պատրաստել վաննաներ երկու շաբաթվա ընթացքում:

Առաջացման պատճառները

  1. Կարելի է գիշերը ոսկրախթանին դնել թարմ սև բողկի խյուս` միջոցի արդյունավետությունը բարձրացնելու համար փաթաթելով ոտքը:
  2. Նման պրոցեդուրա կատարում են նաև եղինջով, հում կարտոֆիլի խյուսով, կանկարով (топинамбур):

Ուշադրություն` այս մեթոդները միայն օժանդակ են: Հիմնական արդյունքը կտա մասնագետի կողմից ճիշտ ընտրված բուժման կուրսը, որը նախատեսված է կոնկրետ հիվանդի համար:

Պլանտար ֆասցիիտի դեղորայքային բուժումը

Այնպիսի խնդրի դեղորայքային բուժումը, ինչպիսին է կրունկի ոսկրախթանը, կատարվում է դեղորայքի ընդունման, ոչ թե օպերատիվ միջամտության եղանակով: Մեկ կուրսը ենթադրում է քսուքների, ներարկումների, կպչունների կիրառում: Միջոցները կիրառվում են նախապես փափկեցված կրունկին` թեթև մասաժային շարժումներով:

Արդյունավետության ունեն հիդրոկորտիզոնային, ինդոմետացինային քսուքները, Իուպրոֆենը, Ֆլեկսենը, Բուտադիենը, Վոլտարենը: Կիրառվում են երեքից հինգ անգամ մեկ օրվա ընթացքում: Բուժական կուրսը կազմում է երկու շաբաթից մինչև մեկ ամիս:

Խթան ոտքի մատների միջև

Ներարկումները կատարվում են շատ ավելի քիչ՝ ընդամենը 3 հատը բավարար է, բայց նրանց ցավոտ լինելը ստիպում է շատերին ընտրել երկարատև կուրսը: Տվյալ դեղերը ունեն ցավազրկող, հակաբորբոքային ազդեցություն:

Կպչուն կարելի է կիրառել տասնվեց օրվա ընթացքում: Դեղորայքային բուժում չի կատարվում ալերգիկ ռեակցիաների առկայության դեպքում, հղի կանանց համար, երբեմն չի կարելի նաև երեխաներին:

Ուշադրություն` մինչ դեղամիջոցից օգտվելը անհրաժեշտ է պարզել ալերգայի առկայությունը: Դրա համար բավական է քսել միջոցը արմունկի շրջանին և սպասել կես ժամ: Եթե չեն նկատվում բորբոքում, մաշկի կարմրություն, քոր, թեթև այտուց, մաշկը չի <<եփում>>, ապա կարելի է կիրառել ոտքին:

Քսուքներ բուժման համար

Այս խնդրի բուժման համար նախատեսված դեղատնային միջոցների բազմազանությունը տպավորիչ է։ Հատկապես հարուստ է քսուքների, կրեմների ընտրությունը: Նրանք ունեն մաշկի հյուսվածքների մեջ խորը ներթափանցելու հատկություն, ինչը ավելի է բարձրացնում դրական ազդեցության մակարդակը: Պլանտար ֆասցիիտի դեմ քսուքները կիրառվում են նախապես պատրաստված մաշկին: Այն պետք է փափկեցնել, մեղմ չորացնել: Քսել միջոցները պետք է նուրբ, մերսման շարժումներով, որոնք պետք է երկարատև լինեն:

Ոսկրախթան ոտնաթաթի վրա

Ամբողջ բուժման կուրսի ընթացքում չի կարելի բաց թողնել ոչ մի պրոցեդուրա, անտեսել բժշկի ցուցումները, հրահանգները կիրառման վերաբերյալ: Բուժումը քսուքներով բավական երկար ժամանակ է տևում, բայց նրա արդյունքները հիմնավորված, երկարաժամկետ են: Ամենից հաճախ դրանք պատրաստված են բնական հիմքով, բայց շատերը ունեն սուր հոտ:

Ուշադրություն` քսուքի ընտրությունը կատարվում է բացառապես մասնագետի հետ միասին: Միջոցի ազդող բաղադրիչը պետք է լինի համապատասխան հենց այն իրավիճակի համար, որի դեմ անհրաժեշտ է պայքարել: Միջոցը ընտրելիս հաշվի են առնում կրունկի ոսկրախթանի առաջացման պատճառը:

Դիմեկսիդ

Դիմեկսիդը բացառապես տեղական ազդեցության դեղ է: Դրա հիման վրա պատրաստվում է լուծույթ: Ունի հակաբորբոքային, ցավազրկող ազդեցություն, ներթափանցման բարձր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ հասնել նպատակին: Ունի բավականին սուր հոտ, որը ունի ջերմային ազդեցության տակ ուժեղանալու հատկություն:

Դեղը կարող է ինտենսիվ կերպով ճնշել բորբոքային գործընթացի զարգացումը: Լավ ակտիվացնում է նյութափոխանակության գործընթացները, զգալիորեն բարելավում է արյան հոսքը: Դիմեկսիդը կարող է ուժեղացնել նմանատիպ դեղերի ազդեցությունը, շատ լավ համադրվում է բոլոր բուժական միջոցների հետ, ունի բակտերիցիդային ազդեցություն:

Կրունկի ոսկրախթան. ինչ է դա

  1. Մեկ ճաշի գդալ դեղը լուծել երեք գդալ խմելու, նախապես զտած ջրի մեջ:
  2. Օգտագործվում է որպես թրջոցների միջոց:
  3. Նվազագույն կուրսը կազմում է մեկ շաբաթ, առավելագույնը` մեկ ամիս:
  4. Թրջոցը դրվում է կես ժամ, ոտքը պետք է պահել տաք միջավայրում. անհրաժեշտ է հագնել բրդյա կիսագուլպա:

Մինչ միջոցի կիրառումը պետք է ստուգել ալերգիկ ռեակցիաները: Չի կարելի օգտագործել երեխա կրելու ընթացքում, իշեմիայի, գլաուկոմայի դեպքում:

Ուշադրություն` դեղը կարելի է օգտագործել, եթե այն դասվոմ է բժշկի նշանակումների շարքին: Կիրառել այն պետք է խստիվ ըստ հրահանգների:

Հիվանդության կանխարգելումը

Այս խնդրի առաջացումը, զարգացումը թույլ չտալու համար պետք է ուշադիր հետևել քաշին:

  1. Հագնել հարմարավետ, կիպ կոշիկ, բարձրակրունկներով երկար չքայլել;
  2. Փորձել թույլ չտալ երկար, ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ճիշտ բաշխել բեռը, որն անհրաժեշտ է բարձրացնել;
  3. Պահպանել լիարժեք, հավասարակշռված սննդակարգ, օգտագործել ավելի շատ բանջարեղեն, մրգեր, թարմ կանաչի;
  4. Խմել առնվազն երկու լիտր մաքուր խմելու ջուր օրվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում հասցնել երեքի;
  5. Հաճախ կարելի է ուտել արևածաղկի կամ դդմի հում կորիզներ;
  6. Թույլ չտալ փորկապություն, մարսողության հետ կապված խնդիրներ:

Որպես կանխարգելիչ միջոց` կարելի է օգտագործել տնային պայմաններում պատրաստված քսուքներ` մեղրային, ձվա-սերուցքային, մեղրա-վարսակային: Դրանք ոչ միայն կպաշտպանեն կրունկը ոսկրախթանի առաջացումից, կդարձնեն մաշկը ձիգ, առաձգական, հարթ. տվյալ դիմակները կսնուցեն ամբողջ օրգանիզմը օգտակար նյութերով, վիտամիններով, միկրոտարրերով:

Ուշադրություն` կանխարգելումը պետք է լինի չափավոր, խելամտության շրջանակներում: Պրոցեդուրաները պետք է անցկացվեն իրենց ժամանակին և ճիշտ:

Կրունկի ցավերը հաղթահարելը բավականին հեշտ է, եթե չհապաղեք տվյալ խնդրի լուծման հարցում` ստեղծելով ավելի շատ անհարմար իրավիճակներ: Բուժող բժշկի և հիվանդի շնորհիվ համատեղ ջանքերով, ժողովրդական բժշկության մեթոդների շնորհիվ դրական ազդեցությունը չի ստիպի երկար սպասել:

Պլանտար ֆասցիիտը, որը հետևանք է օրգանիզմի համակարգերից մեկի հիվանդությունների, հնարավորություն է տալիս մարդուն լրջորեն ուշադրություն դարձնել իր առողջական վիճակին, բարելավել այն: Հիվանդությունը չի առաջանում ինքնին, բայց շատ արագ բուժվում է` միաժամանակ չպահանջելով հատուկ վերականգնողական ժամանակահատված: Խուսափել կրունկի ոսկրախթանից բարդ է մանկության, ծերության ընթացքում, սակայն շնորհիվ կանխարգելիչ միջոցների` դրան հասնելը միանգամայն իրական է։

Պլանտար ֆասցիիտը խնդիր չէ ամուր, առողջ մարդկանց: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է վերահսկել սեփական ֆիզիկական առողջությունը: Եթե մարդը իր մասին հոգ է տանում, նա երբեք չի բախվի այս բնույթի խնդիրների, կպահպանի գեղեցկությունը և երիտասարդությունը երկար տարիներ: