Ոսկրա-մկանային համակարգի հիվանդություններ. ցանկը և ախտանշանները

Արտրիտ

Ոսկրա-մկանային համակարգի հիվանդությունները մի խումբ են, որոնք ախտահարում են ոսկորները, հոդերը, մկանները, կապակցող հյուսվածքները: Կարող են լինել բորբոքային, պաթոլոգիկ, ուռուցքային և այլ բնույթի: Առավել հաճախ առաջանում են որպես ինքնուրույն հիվանդություն, սակայն երբեմն կարող են լինել այլ հիվանդությունների ախտանիշներ:

Բովանդակություն.

Հենաշարժական ապարատի հիվանդությունների հետևանքով առաջացող հիմնական ախտանիշներն են՝ հոդերի, մկանների, ողնաշարի ցավեր, որոնք կարող են ուժեղանալ շարժվելու կամ եղանակային փոփոխությունների դեպքում։

Մանրամասնորեն դիտարկենք ոսկրա-մկանային համակարգի 20 ամենատարածված հիվանդությունները:

Արտրիտ

Հոդերը խոցող բորբոքային հիվանդությունների խումբ է: Կախված հիվանդության տարածվածությունից՝ տարբերում են մոնոարտրիտ (մեկ հոդի ախտահարում) և պոլիարտրիտ (մի քանի հոդերի): Հիվանդությունը կարող է առաջանալ հանկարծակի (սուր ձև) կամ զարգանալ աստիճանաբար (քրոնիկ ձև):

Կախված հիվանդոության առաջացման պատճառներից՝ արտրիտը լինում է.

  • ռեակտիվ;
  • ռևմատոիդ;
  • վարակիչ;
  • պոդագրային;
  • փսորիատիկ;
  • օստեոարտրիտ;
  • տրավմատիկ:

Հիվանդության ամեն տեսակ բնութագրվում է իր ախտանշաններով: Եկեք քննարկենք արթրիտի ընդհանուր, բոլոր տեսակների նշանները:

Սակրոիլեիտ

  • ցավ;
  • այտուցվածություն;
  • կարմրություն;
  • ճարճատյուն (օստեոարտրիտ);
  • բարձր ջերմություն (ռեակտիվ և վարակիչ արտրիտ):

Արթրոզ

Արթրոզ ասելով՝ հասկանում ենք հոդերի տարիքային դեֆորմացիա, որը առավել հաճախ արտահայտվում է տարեց մարդկանց մոտ: Հիվանդությունը զարգանում է աճառների մաշվածության և նրանց աստիճանական ոչնչացման հետևանքով: Ըստ վիճակագրության՝ արթրոզը հոդերի ամենատարածված հիվանդություններից է, որից տառապում է աշխարհի բնակչության ավելի քան 70%-ը։

Ախտանիշները.

  • շարժվելիս հոդերի ցավ;
  • հոդերի ճարճատյուն;
  • վնասված վերջույթի վատ շարժունակություն;
  • հոդի ձևի փոփոխություն:

Բեխտերևի հիվանդություն

Այլ անվանումը՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ: Բեխտերևի հիվանդությունը բավական հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում են միջողային հոդերը՝ կրճատվելով չափերով, որի պատճառով ողնաշարի շարժումը խիստ դժվարանում կամ սահմանափակվում է:

Կրունկի ոսկրախթան

Ախտանշանները.

  • ողնաշարի ցավ, որը երբեմն անցնում է նստատեղին կամ ոտքերին;
  • շարժումների կաշկանդվածություն;
  • էրիթրոցիդների նստման բարձր արագություն:

Հոդի հիգրոմա

Հիգրոման կամ գանգլիոնը հոդի շրջանում ուռուցքանման գոյացություն է: Հաճախ հայտնվում է դաստակի և ճառագայթային ոսկորի միջև, ունի կոնաձև տեսք:

Շատ դեպքերում հիվանդների մոտ չի բացահայտվում ոչ մի ախտանիշ՝ մինչև կոնի հայտնվելը: Գոյացությունը գտնվում է մաշկի տակ, այն շարժուն է, բայց հիմքի մասում կպած է հոդին: Աստիճանաբար կոնը մեծանում է, առաջանում է բութ ցավ, քանի որ գոյացությունը մեխանիկական ճնշում է գործադրում հյուսվածքների և նյարդերի վրա։

Հիգրոմայի հիմնական տարբերակիչ գիծը այլ ուռուցքանման գոյացություններից իր բացարձակ անվտանգությունն է. հիգրոման երբեք չի վերածվում քաղցկեղ.

Կոնքազդրային հոդերի դիսպլազիա

Հոդի կառուցվածքի բնածին պաթոլոգիա է, որի դեպքում այն սխալ է կողմնորոշված տարածության մեջ՝ կոնքային խոռոչի հարաբերությամբ: Տվյալ հիվանդության ժամանակ խախտվում է վերջույթի մկանի շարժիչ գործառույթը:

Ախտանիշները ի հայտ են գալիս դեռևս նորածին տարիքում ։ Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել մայրիկին.

  1. Ոտքերի երկարությունը - դիսպլազիայի ժամանակ նրանք հավասար երկարության չեն լինի;
  2. Նստատեղի ծալքերի սիմետրիկությունը;
  3. Ազդրերի վրա ավելորդ ծալքերը;
  4. Իրարից հեռացված ոտքերի սիմետրիկությունը;
  5. Օտար հնչյունները (ճտտոց, ճարճատյուն) շարժման ժամանակ։

Այդ նշանների հայտնաբերման դեպքում պետք է հնարավորինս շուտ դիմել օրթոպեդի:

Կոկցիգոդինիա

Կոկցիգոդինիան պոչուկի շրջանի ցավ է: Հիվանդությանն ավելի շատ հակված են կանայք, քան տղամարդիկ, ինչը պայմանավորված է կանանց օրգանիզմի կառուցվածքի առանձնահատկություններով ու ծննդաբերական գործառույթով:

Ոսկրային տուբերկուլյոզ

Հիմնական ախտանիշն է պոչուկի մշտական կամ պարբերական ցավը: Հաճախ կոկցիգոդինիան հայտնվում է վնասվածքներից հետո (նստատեղի վրա ընկնելը, մեջքի կողմից պոչուկի վնասվածքները): Ցավի զգացողություններ կարող են ի հայտ գալ ինչպես անմիջապես, այնպես էլ՝ վնասվածքից հետո կես տարվա ընթացքում:

Բացի այդ, պոչուկի ցավը կարող է առաջանալ նաև այլ գործոններով.

  • հղիություն;
  • պոչուկային մկանների և նյարդերի հիվանդություններ;
  • փափուկ կամ շատ ամուր աթոռի մշտական օգտագործում;
  • ողնաշարի հիվանդություններ:

Ոսկրերի օստեոպորոզ

Հիվանդություն է, որը վնասում է մարդու կմախքը, խախտում է ոսկրային հյուսվածքի կառուցվածքը և ամրությունը: Թարգմանաբար հունարենից "osteo" նշանակում է ոսկոր, իսկ "poros" – "ծակոտի", եթե համատեղենք այդ երկու բառերը, ապա կստացվի ոսկորների ծակոտկենություն: Ըստ վիճակագրության՝ կանայք տառապում են օստեոպորոզից շատ ավելի հաճախ, քան տղամարդիկ:

Ախտանիշները սկզբնական փուլում.

  • տհաճ զգացումներ թիակների միջև;
  • մկանային թուլություն;
  • գոտկատեղի և վերջույթների ցավ:

Ավելի ուշ փուլերում.

  • անգամ անզեն աչքով տեսանելի հասակի նվազում;
  • կեցվածքի շեղում (կուզ, սկոլիոզ);
  • հաճախակի կոտրվածքներ:

Ողնաշարի օստեոխոնդրոզ

Օստեոխոնդրոզը միջողային ոսկորների կառուցվածքի խախտումն է, որի դեպքում նվազում է ողնաշարի ճկունությունը և շարժունակությունը: Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար։ Սկզբում հայտնվում են աճառների միկրովնասվածքներ, որոնք կարող են առաջանալ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ վնասվածքների հետևանքով, ապա՝ միջողային սկավառակները սկսում են կորցնել իրենց էլաստիկությունը և հարթվում են:

Ախտանշանները.

  1. Ցավ, որի վայրը կախված է վնասվածքի տեղից: Ցավել կարող են ձեռքերը, պարանոցը, կրծքավանդակը և այլն:
  2. Մկանների անզգայացում:

Արյան անոթների սեղմման դեպքում առաջանում է.

  • գլխացավ;
  • գլխապտույտ;
  • ականջների զնգոց;
  • սրտխառնոց ու փսխում;
  • ուշագնացություն:

Հարթաթաթություն

Ոտնաթաթի ձևի փոփոխությունը, որի դեպքում տեղի է ունենում ոտնաթաթի կամաի իջեցում, կոչվում է հարթաթաթություն: Հաճախ զարգանում է ոտնաթաթի վրա անբավարար կամ ավելորդ ճնշման կամ տարբեր հիվանդությունների հետևանքով։

Հարթաթաթությունը բավական լավ որոշվում է տեսողականորեն: Իմանալ, թե ինչ տեսք ունի հարթ թաթը, դուք կարող եք հետևյալ լուսանկարով.

Տենդովագինիտ

Այլ ախտանիշներ.

  • ցավ երկար քայլելու դեպքում;
  • ցավ երկար կանգնելու դեպքում (ավելի ուշ փուլերում);
  • ոտքի ձևափոխություն;
  • "ցավոտ" ոսկորի առաջացում բութ մատի վրա;

Ոտքի կամարը շատ կարևոր դեր է խաղում մարդու հենաշարժողական համակարգում: Այն կատարում է ամորտիզացիոն գործառույթ քայլելու ժամանակ: Երբ կամարը իջնում է, այս հատկությունը խանգարվում է, և ամորտիզացիան իր վրա է վերցնում ողնաշարը: Լրացուցիչ բեռի պատճառով միջողային սկավառակները ավելի արագ են մաշվում, կարող են հայտնվել ախտանիշներ ցավի, նյարդերի ճզմման տեսքով:

Պոդագրա

Նյութափոխանակության խախտում, այլ կերպ՝ հոդատապ, որի դեպքում հոդերում տեղի է ունենում աղերի կուտակում: Ըստ վիճակագրության՝ հոդատապով ավելի հաճախ տառապում են 40-ն անց տղամարդիկ, ավելի հազվադեպ՝ կանայք դաշտանադադարից հետո: Պոդագրան կարող է խոցել մարմնի բացարձակապես բոլոր հոդերը, սակայն ավելի հաճախ հիվանդությունը ազդում է ոտքի բութ մատերի վրա:

Ախտանշանները.

  • հոդի բորբոքում;
  • մաշկի կարմրություն;
  • վնասված տեղում ջերմաստիճանի բարձրացումը;
  • հոդի վրա գոյացությունների առաջացում;
  • պոդագրային արթրիտի նոպաներ, որոնք հայտնվում են առավոտյան կամ գիշերը:

Ռախիտ

Ռախիտը մանկական հիվանդություն է, որի դեպքում խախտվում է ոսկորների գոյացման գործընթացը վիտամին D-ի պակասի պատճառով:

Ողնաշարային խողովակի ստենոզ

Ախտանիշները սկզբնական փուլում.

  • անհանգիստ քուն;
  • լացկանություն և դյուրագրգռություն;
  • շատ ուժեղ քրտնարտադրություն;
  • մազերի վնասում կամ մազաթափություն ծոծրակի շրջանում:

Ավելի ուշ փուլերում.

  • գաղտունի փակման և ատամների աճի հետաձգում;
  • մկանային թուլություն;
  • ոտքերի ձևափոխում. նրանք դառնում են X-աձև կամ Օ-աձև;
  • կոնքի ոսկորների ձևափոխում աղջիկների մոտ;
  • մուգ և ճակատային թմբիկների առաջացում;
  • կրծքավանդակի դեֆորմացում (ներս ընկնել կամ դուրս գալ):

Ներքին օրգաններին հասնելու դեպքում հայտնվում է.

  • հաճախակի փսխում;
  • աղիների աշխատանքի խախտում;
  • լյարդի աճ;
  • մաշկի գունատություն:

Սակրոիլեիտ

Իրենից ներկայացնում է սրբոսկր-զստային հոդահամակարգի բորբոքում, որը կարող է անդրադառնալ ինչպես հենց հոդի, այնպես էլ՝ նրան մոտ հյուսվածքների վրա: Կախված հիվանդության ձևից (ռևմատիկ կամ ինֆեկցիոն)՝ տարբերվում են և հիվանդության ախտանիշները:

Սպոնդիլոլիստոզ

Ռևմատիկ ձև.

  • ցավի զգացողություն նստատեղում, որը գնում է դեպի ազդրեր;
  • ցավն ուժեղ է հանգիստ վիճակում և թուլանում է շարժվելիս;
  • գոտկատեղի անշարժունակություն քնից հետո:

Ինֆեկցիոն ձև.

  • կտրուկ ցավ սրբոսկրի շրջանում;
  • ցավի զգացողությունը գնում է դեպի նստատեղ և վերջույթներ;
  • ցավն ուժեղանում է ոտքերի շարժումներից կամ ցավող տարածքը սեղմելիս;
  • մաշկի կարմրություն:

Սինովիտ

Սինովիտը հոդի սինովիալ թաղանթի բորբոքումն է, որի դեպքում դրա խոռոչում տեղի է ունենում հեղուկի կուտակում: Մեծ մասամբ սինովիտը ազդում է ծնկային հոդի վրա, բայց երբեմն կարող են ախտահարվել նաև այլ հոդեր: Շատ հազվադեպ գրանցվել են դեպքեր ավելի, քան մեկ հոդի հիվանդության:

Ախտանշանները.

  • հոդի չափերի մեծացում (սուր ձևի դեպքում);
  • ներսից ճնշման զգացողություն;
  • ցավ;
  • թուլություն (հազվադեպ է)
  • ընդհանուր և տեղային ջերմաստիճանի բարձրացում;
  • հոդի շարժումների սահմանափակում;
  • ցավի զգացողություն սեղմելիս:

Սուր թարախային սինովիտի դեպքում.

  • ջերմություն;
  • դողէրոցք և թուլություն;
  • զառանցանք (շատ հազվադեպ);
  • ուժեղ ցավ;
  • հոդի այտուց;
  • ավշահանգույցների մեծացում (հազվադեպ):

Խրոնիկ սինովիտի դեպքում կարող են առակա լինել գրեթե բոլոր վերը նշված ախտանիշները, սակայն նրանք կլինեն թույլ արտահայտված:

Սկոլիոզ

Ողնաշարի թեքումն է կողքի, ուղեկցվում է մարմնի անհամաչափությամբ և դուրս եկող թիակով կամ կողով:

Ակնհայտ տեսողական ախտանիշները.

  • ուսերը նույն բարձրության վրա չեն;
  • թիակներից մեկը դուրսեկած է;
  • իրանը սիմետրիկ չէ;
  • մարմնի ծալքերը համապատասխան չեն;

Բացի այդ, սկոլիոզը կարող է ուղեկցվել ցավերով, մեջքի արագ հոգնածությամբ, դժվար շնչառությամբ:

Սպոնդիլոլիստոզ

Ողնաշարի հիվանդություն է, որի դեպքում ողերից մեկը տեղաշարժվում է ընդհանուր ողնաշարի համեմատ առաջ կամ հետ:

Ախտանշանները.

  • ցավի զգացողություն մեջքի ներքևում, որն ուժեղանում է ծանրաբեռումից հետո;
  • ողնաշարի ստորին բաժնի շարժումների դժվարություն;
  • ծակծկոց, թմրություն վերջույթներում;
  • վերահսկողության կորուստ արտաթորանքի նկատմամբ (նյարդի ճզմելու հետևանքով):

Ողնաշարային խողովակի ստենոզ

Ողնաշարի ջրանցքի ստենոզի տակ հասկացվում է ողնաշարի տրամագծի նեղացումը: Հիվանդությունը շատ հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ, բայց երբեմն հանդիպում է նաև երիտասարդ տարիքում: Հիմնական պատճառը համարվում է ողնաշարի բնածին խնդիրը:

Սկոլիոզ

Գլխավոր ախտանիշը ողնաշարի ցավն է, որը կարող է գնալ դեպի ոտքը։

Այլ դրսևորումներ.

  • ոտքի ջղաձգումներ;
  • նստատեղի ցավ, որը իջնում է ազդրի հետևի մասով դեպի ներքև;
  • հավասարակշռությունը պահելու խնդիր;
  • աղիքների և/կամ միզապարկի դիսֆունկցիա:

Տենդովագինիտ

Տենդովագինիտը կամ ջլաբունոցաբորբը ջլային բունոցների բորբոքումն է: Ավելի հաճախ հիվանդությունը առաջանում է ձեռքի դաստակի, ոտքերի, նախաբազուկի շրջանում:

Ախտանշանները.

  • ցավի զգացումներ ազդակիր տարածքում;
  • մաշկի կարմրություն և ուռածություն;
  • այտուցներ:

Ինֆեկցիոն տենդովագինիտի դեպքում վերը նշված ախտանշաններին ավելացնում են բարձր ջերմաստիճան, դող, ընդհանուր թուլություն:

Ոսկրային տուբերկուլյոզ

Տուբերկուլյոզը հենաշարժիչ համակարգի ոսկորների խրոնիկական վտանգավոր բորբոքային հիվանդություն է: Թոքերի տուբերկուլյոզից հետո հիվանդության առավել տարածված տեսակներից է: Հաճախ տեղակայվում է ողնաշարում:

Հիվանդության սկզբնական շրջանում ախտանիշները թույլ են արտահայտված, կամ էլ դրանք ընդհանրապես կարող են չլինել։ Սովորաբար մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37°: Հիվանդի մոտ նկատվում է.

  • անզորություն և թուլություն;
  • աշխատունակության նվազում;
  • մկանների ցավ;
  • քնկոտություն:

Հիվանդության հաջորդ փուլում բոլոր ախտանիշները դառնում են վառ արտահայտված, դրանց ավելանում է ցավը ազդակիր հատվածում, որոնք առաջանում են ամենից հաճախ շարժումների ժամանակ: Խանգարվում են քայլվածքը ու կեցվածքը: Ողնաշարի ախտահարման ժամանակ դրա երկայնքի մկանները բորբոքվում և այտուցվում են:

Վերջին փուլին բնորոշ է.

  • տուբերկուլյոզի տարածումը այլ ոսկորների վրա;
  • բարձր ջերմաստիճան;
  • ուժեղ ցավ;
  • եթե ախտահարված է ողնաշարը, դրա շարժումները խիստ դժվարանում են կամ դառնում անհնար:

Կրունկի ոսկրախթան

Բժշկական անվանումը՝ պլանտար ֆասցիիտ: Հիվանդությունը իրենից ներկայացնում է կրունկի միացնող թաղանթի բորբոքում, հաճախ առաջանում է վնասվածքների հետևանքով:

Սինովիտ

Ախտանշանները.

  • ցավ կրունկի ծանրաբեռնվածության դեպքում;
  • առավոտյան առաջին իսկ քայլերից կրունկի կտրուկ ցավ;
  • աքիլլեսյան ջլի լարվածության զգացողություն:

Արմունկային հոդի էպիկոնդիլիտ

Արմունկային հոդի բորբոքում է: Ավելի հաճախ հիվանդությունը զարգանում է ձեռքի միակողմանի ծանրաբեռնվածության հետևանքով, որը պահանջում է արմունկի մշտական ծալում-արձակում:

Հիվանդության հիմնական ախտանիշը նախաբազուկի ցավն է, որը կարող է գնալ դեպի ուսը և ուժեղանալ ծանրաբեռնվածության դեպքում (օրինակ՝ ձեռքսեղմման):