Քրտնարտադրություն (հիպերգիդրոզ)

Բոլոր մարդիկ էլ քրտնում են, բայց բարձր քրտնարտադրությունը հաճախ վկայում է օրգանիզմում խափանումների մասին, մարդուն պատճառում է անհարմարություններ: Ժամանակին ախտորոշումը և ճիշտ բուժումը կօգնեն ազատվել տհաճ խնդիրներից, կանխել ծանր բարդությունների զարգացումը:

Բովանդակություն.

Որ հիվանդությունների դեպքում է մարդը շատ քրտնում

Օգտակա՞ր է արդյոք քրտինքը: Քրտնարտադրության միջոցով օրգանիզմը պաշտպանում է ներքին օրգանները գերտաքացումից, քրտնագեղձերի միջոցով դուրս է բերվում տոքսինների մի մասը: Ուստի քրտինքը օգտակար է, հատկապես հարբուխային հիվանդությունների դեպքում: Բայց չափից դուրս քրտինքը (հիպերգիդրոզ) չի համարվում նորմալ և ցույց է տալիս, որ առկա են պաթոլոգիական գործընթացներ:

Առաջնային քրտնարտադրության զարգացման պատճառները բժիշկներին չի հաջողվել պարզել։ Քրտինքի մեծ չափով արտադրությունը նկատվում է բացարձակապես առողջ մարդկանց մոտ, ընդ որում ՝ դիտվում է մարմնի միայն որոշակի հատվածի վրա: Հաճախ այս հատկությունը փոխանցվում է ժառանգաբար, այն ախտորոշվում է բնակչության 2%-ի մոտ:

Երկրորդային քրտնարտադրություն զարգանում է հիվանդությունների, որոշ դեղերի, բարձր էմոցիոնալ-հուզական ֆոնի վրա: Բացահայտել բարձր քրտնարտադրության պատճառը դժվար չէ: Հիվանդության այդ ձևի դեպքում առավել հաճախ դիտվում է ամբողջ մարմնի ուժեղ քրտնարտադրություն:

Ինչ հիվանդությունների է բնորոշ բարձր քրտնարտադրությունը.

  1. Վեգետաանոթային դիստոնիա - բարձր քրտնարտադրությունը առաջանում է սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդային համակարգի անհավասարակշիռ աշխատանքի ֆոնին, ինչը բնորոշ է դիստոնիայի և այլ նյարդաբանական խնդիրների դեպքում:
  2. Ինֆեկցիոն բնույթի հիվանդություններ - սեպսիս, մալարիա, ՄԻԱՎ, տուբերկուլյոզ, տարբեր կոկկային վարակներ:
  3. Քրոնիկական բորբոքային գործընթացներ օրգանիզմում – ռևմատիզմ, անգինա, էնդոկարդիտ, երիկամների հիվանդություններ:
  4. Շաքարախտ - հիվանդության ֆոնին հաճախ տառապում են նյարդային վերջավորությունները, ինչը հանգեցնում է գլխի, ականջների, դեմքի բարձր քրտնարտադրությանը: Տհաճ զգացումն ուժեղանում է գիշերը և ուտելուց հետո:
  5. Վահանագեղձի, հիպոֆիզի խախտումներ, մակերիկամների ուռուցք, այլ էնդոկրին հիվանդություններ – քրտնարտադրությունը հիվանդությունների հիմնական դրսևորումներից չէ, քանի որ առաջանում են այլ, ավելի լուրջ նշաններ:
  6. Գենետիկ հիվանդություններ – Դաունի սինդրոմ, մուկովիսցիդոզ:
  7. Հիպերտոնիա – ճնշման բարձրացման ժամանակ սկսում է ակտիվորեն աշխատել սիմպատիկ նյարդային համակարգը, նկատվում է առատ քրնտարտադրություն:
  8. Քրտնարտադրություն - պարազիտների նշան է, չափահասները կամ երեխաները չափից շատ քրտնում են ասկարիդների, տոկսոպլազմների, անկիլոստոմաների վարակի դեպքում:
  9. Թունավորում սնկով, ֆոսֆորային կամ օփիումային հիմքով նյութերով:

Քրտնարտադրության զարգացումը կարող է առաջանալ ացետիլսալիցիլային թթվի հիմքով դեղորայքի, հակադեպրեսանտների, ինսուլինի, նիտրոգլիցերինի, փսխում առաջացնող դեղերի երկարատև ընդունման արդյունքում:

Հաշվի առնելով անատոմիական առանձնահատկությունները, ապրելակերպը՝ բարձր քրնտարտադրությունը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ; պատճառը կարող է լինել ավելորդ քաշը, ալկոհոլի չարաշահումը և վնասակար սնունդը, ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Ինչի մասին է խոսում քրտինքի հոտը

Կարևոր! Չափից ավելի քրտնարտադրությունը գիշերները թուլության, հոգնածության ֆոնին վտանգավոր ախտանիշ է, հաճախ առաջանում է խիստ թուլացած դիմադրողականության պատճառով, կարող է լինել տուբերկուլյոզի, Ձիահ-ի, ուռուցքային պաթոլոգիաների, էնդոկարդիտի, կանդիդոզի նշան:

Բարձր քրտնարտադրություն կանանց մոտ

Բարձր քրտնարտադրությունը կանանց մոտ հաճախ կապված է հորմոնալ տատանումների հետ: Տաքության կամ սառը քրտինքի զգացումը կլիմաքսի հիմնական նշաններից են: Երբ մենստրուացիան լիովին դադարում է, վերանում է նաև քրտնարտադրությունը: Անհանգստությունից ավելի արագ ազատվելու համար գինեկոլոգը կարող է նշանակել Ռեմենս, Կլիմադինոն:

Հղիության ժամանակ, ծննդաբերությունից հետո կանանց օրգանիզմում գերակշռում է պրոգեստերոնը. այս հորմոնը ուժեղացնում է քրտնագեղձերի աշխատանքը, նրանք դառնում են շրջակա միջավայրի ջերմաստիճանի հանդեպ ավելի զգայուն, ինչը հանգեցնում է հիպերգիդրոզի զարգացման:

Կարևոր! Ավելացած քրտնարտադրությունըմիշտ նկատվում է կանանց դաշտանային ցիկլի II փուլում:

Ինչի մասին է խոսում քրտինքի հոտը

Ինքնին քրտինքը չունի հոտ, այն առաջանում է մարդու մաշկի վրա գտնվող մանրէների՝ խոնավ միջավայրում ակտիվ բազմացման արդյունքում: Սուր հոտ նաև նկատվում է ոչ առողջ սննդի, հիգիենիկ նորմերը չպահպանելու, հորմոնալ փոփոխությունների, սթրեսի դեպքում: Եթե քրտինքի հոտը կտրուկ փոխվել է, դա կարող է մի շարք լուրջ հիվանդությունների նշան լինել:

Ինչպես են կապված քրտինքի հոտը ու հիվանդությունները.

  • հոտած ձկան նման գարշահոտ քրտինք – առաջացնում են ավիտամինոզը, պոդագրան, ամիլոիդոզը, ձվի օգտագործումը;
  • փչացած ձվի հոտով քրտինք – պայմանավորված է մարսողական համակարգի խնդիրներով;
  • քրտինքի թթու հոտ - բրոնխիտի, թոքաբորբի, տուբերկուլյոզի, այլ շնչառական հիվանդությունների նշան է, կարող է առաջանալ սոխ, սխտոր, կաղամբ, համեմունքներ պարունակող ճաշատեսակների օգտագործումից;
  • ամոնիակի հոտ - առաջանում է միզուղիների, երիկամային և լյարդային անբավարարություն, միզաքարային հիվանդության, երիկամների չարորակ նորագոյացությունների հիվանդությունների դեպքում;
  • ացետոնի հոտ – շաքարախտի հիմնական նշաններից է;
  • քացախի հոտ – հանդիպում է ալկոհոլային զրկանքի (աբստինենտային) համախտանիշի դեպքում: էթանոլի տրոհումից առաջանում է քացախաթթու;
  • փչացած մսի հոտով կպչուն քրտինք - վկայում է ուռուցքային հիվանդությունների մասին, առավել հաճախ առաջանում է միզապարկի քաղցկեղի դեպքում;
  • պանրի սուր հոտ - առաջանում է իզովալերյան ացիդեմիայի դեպքում. այն ժառանգական հիվանդություն է, որը տարածված է երեխաների և դեռահասների մոտ, ուղեկցվում է սրտխառնոցով, մարմնի ցածր ջերմաստիճանով, վատ ախորժակով;
  • սոխի հոտ - հանդիպում է մշտական սթրեսի, քրոնիկ հոգնածության, սիրտ-անոթային խնդիրների ժամանակ;
  • կատվի մեզի հոտ - , առաջանում է նյութափոխանակության խնդիրների, հորմոնալ ֆոնի խափանումների, էնդոկրին համակարգի աշխատանքի խախտումների ժամանակ:

Մարմնի տարբեր հատվածների քրտնելու պատճառները

Կարեւոր! Նորմայում արյան բարձր քրտնարտադրությունը նկատվում է բոլոր մարդկանց մոտ շոգ եղանակին, բաղնիքում, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ. Հաճախ ուտելուց հետո նկատվում է քրտնարտադրություն, հատկապես՝ եթե սնունդը կծու կամ տաք է. Ժամանակավոր հիպերգիդրոզ նկատվում է սթրեսի, վախի դեպքում:

Մարմնի տարբեր հատվածների քրտնելու պատճառները

Ընդհանուր հիպերգիդրոզը կարող է ծածկել ամբողջ մարմինը, լոկալ ձևով քրտնարտադրութան ավելացումը նկատվում է մարմնի միայն որոշ հատվածներում:

Դեմքի քրտնարտադրութան ավելացումը հաճախ դիտվում է տաք ուտեստների և ըմպելիքների, ոգելից խմիչքների օգտագործելուց հետո, բայց պաթոլոգիան կարող է վկայել էնդոկրին և նյարդային համակարգերի աշխատանքի խախտման մասին:

Թևատակերի քրտինքը հաճախ առաջնային հիպերգիդրոզի դրսևորում է, առաջանում է հուզմունքի, վախի, զայրույթի դեպքում: Երկրորդային ձևը կարող է զարգանալ մուցինոզի, օստեոարտրոպաթիայի, կապույտ նևուսի, որոշ ուռուցքների ժամանակ:

Գլխի քրտնարտադրություն սովորաբար լինում է կրծքի երեխաների մոտ, ինչը կապված է մարմնի արագ ջերմափոխանակության հետ: Բավական է պահպանել սենյակի օպտիմալ խոնավությունը և ջերմաստիճանը, որպեսզի քրտնարտադրության ինտենսիվությունը նվազի: Մեծահասակների գլխի բարձր քրտնարտադրությունը կարող է առաջանալ շաքարային դիաբետի, հերպեսի, կենտրոնական նյարդային համակարգի շեղումների, Ֆրեյի համախտանիշի դեպքում:

Ոտքերի քրտնարտադրությունը կապված է նեղ, անհարմար կոշիկի, սինթետիկ գուլպաների, նեյլոնե զուգագուլպաների, հարթաթաթության հետ: Խնդիրը գրեթե միշտ ուղեկցվում է տհաճ հոտով, որը պատճառում է լրացուցիչ անհանգստություն: Ոտքերի քրտնելու պատճառ կարող են լինել նաև սնկային հիվանդությունները, ընդ որում՝ վատթարանում է նաև եղունգների տեսքը և վիճակը, առաջանում է ուժեղ քոր։

Ինչո՞ւ են քրտնում ափերը: Նման խնդիր հազվադեպ է լինում: պայմանավորված է լուրջ հիվանդություններով, առավել հաճախ զարգանում է հուզումների, սթրեսի ֆոնին.

Կարեւոր! Վերջին շրջանում մարդկանց մոտ ավելի հաճախ է ախտորոշվում ալերգիա քրտինքի հանդեպ. խոլիներգիկ եղնջացանը ուղեկցվում է մանր ցանով, քորով, մաշկի կարմրությամբ

Որ բժիշկն է բուժում

Քանի որ հիպերգիդրոզի զարգացման պատճառները բազմաթիվ են, տհաճ նշանների ի հայտ գալու դեպքում սկզբի համար պետք է դիմել մանկաբույժի կամ թերապևտի: Զննումից հետո առաջնային ախտորոշման բժիշկները կարող են ուղղորդել այլ մասնագետների:

Որ բժիշկն է բուժում

Ով է բուժում հիպերգիդրոզը.

  • էնդոկրինոլոգ – զբաղվում է դիաբետի, կլիմաքսի առաջացման հետևանքով խնդիրներ, վահանագեղձի բուժմամբ;
  • ուռուցքաբան;
  • պալարախտաբան – բուժում է տուբերկուլյոզը;
  • համաճարակաբան;
  • հոգեբույժ, հոգեթերապևտ;
  • թունաբան;
  • իմունոլոգ;
  • սրտաբան;
  • մաշկաբան:

Հիպերգիդրոզի պատճառները բացահայտելու, ծանրության աստիճանի որոշելու համար բժիշկը նշանակում է մեզի ընդհանուր, արյան կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտի, մանտուի անալիզներ: Լրացուցիչ պետք է անել վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, ԷՍԳ: Քրտինքի քանակը չափում են հատուկ փորձաշերտերի միջոցով, բարդ մասերում կարող են լցնել օսլա. եթե այն դառնում է մուգ կապույտ, քրտնարտադրությունը նորմայից բարձր է:

Կարևոր! Անհապաղ պետք է դիմել բժշկի, եթե քրտնարտադրությունը ուղեկցվում է կտրուկ քաշի կորստով, մարմնի ցածր ջերմաստիճանով, երկարատև հազով, կրծքավանդակի կամ հոդերի ցավով, լիմֆատիկ հանգույցների աճով:

Ինչպես ազատվել քրտնարտադրությունից

Ցանկացած ձևի հիպերգիդրոզի բուժումը ենթադրում է հատուկ միջոցների և դեղերի օգտագործում, որոնք օգնում են կարգավորել քրտինքի արտադրությունը: Լավ օգնում են ոչ ավանդական բժշկության բաղադրատոմսերը, խորացված դեպքերում իրականացվում է օպերատիվ միջամտություն: Բայց ցանկացած մեթոդ ուղղված է միայն բարձր քրտնարտադրության ախտանիշների վերացմանը, այլ ոչ թե պատճառների:

Հակաքրտինքային միջոցներ և դեղորայքային բուժում

Տհաճ հոտը կանխելու համար մարդիկ օգտագործում են դեզոդորանտներ, որոնք կարելի է ձեռք բերել մասնագիտացված խանութներից: Լրացուցիչ կարելի է օգտագործել թևատակերի հատուկ միջադիրներ, ոտքերի քրտնարտադրության դեմ կօգնեն կոշիկների հատուկ ներդիրներ:

Բայց արտահայտված հիպերգիդրոզի դեպքում այս մեթոդները կլինեն անարդյունավետ, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել ալյումինե աղերի հիման վրա հատուկ բուժիչ հակաքրտինքային միջոցներ: Դրանք կարելի է ձեռք բերել միայն դեղատանը: Լրացուցիչ պետք է օգտագործել քսուքներ կամ հաբեր՝ ըստ բժշկի նշանակման:

Ինչ դեղամիջոցներ են օգնում հիպերգիդրոզի ժամանակ.

  • չորացնող էֆեկտով արտաքին օգտագործման միջոցներ - Թեյմուրովի մածուկ;
  • հակախոլիներգիկ հաբեր – Կլոնիդին, Օկսիբուտին, ճնշում են քրտնագեղձերի գործունեությունը;
  • բելադոննայի էքստրակտով դեղեր – Բելլոիդ, Բելլասպոն;
  • հանգստացնողներ - Պերսեն, Նովո-պասսիտ;
  • A, E, B վիտամիններով, կալցիումով, նատրիումի բրոմիդով համալիրներ:

Ինչպես ազատվել քրտնարտադրությունից

Կարևոր! Բժիշկները խորհուրդ չեն տալիս օգտագործել ֆորմալդեհիդի և ուրոտրոպինի հիման վրա դեզոդորանտներ, քանի որ նրանք աչքի են ընկնում բարձր թունավորությամբ:

Ժողովրդական միջոցներ

Ոչ ավանդական բժշկության բաղադրատոմսերի շարքում կան շատ արդյունավետ միջոցներ քրտնարտադրության դեմ պայքարելու համար, հիվանդության թեթև ձևի դեպքում դրանք օգնում են վերացնել տհաճ ախտանիշները առանց դեղորայքային բուժման:

Պարզ բաղադրատոմսեր.

  1. Խառնել 10 գ երիցուկ և կատվալեզու (череда), վրան լցնել 2 լ եռման ջուր, շոգեխաշել 5 րոպե ցածր կրակի վրա, քամել, մի փոքր սառեցնել, ավելացնել 2 հաբ ֆուրացիլին: Լուծույթով կատարել ոտքերի համար վաննաներ, տևողությունը՝ 15 ր, օրական 1-2 անգամ, որից հետո ոտքերը չորացնել, պատրաստել խառնուրդ 1 մաս օսլայով և 9 մաս տալկով, քսել դա չոր մաշկին։
  2. Թևատակի քրտնելու դեմ. ձեռքի ափով անհրաժեշտ է տրորել խնդրահարույց գոտին հավասար քանակությամբ բորաթթվի և խնձորի քացախի խառնուրդով, որից հետո ցանել տալկ կամ մանկական փոշի, հակաքրտինքային միջոցներից օգտվել չի կարելի։
  3. 200 մլ տաք ջրի մեջ լուծել 5 գրամ աղ, մաքրել դրանով բարձր քրտնարտադրությամբ մարմնի մասերը օրը երեք անգամ:
  4. Ամբողջ մարմնի հիպերգիդրոզի, դեմքի կամ գլխի քրտնարտադրության դեմ կօգնի եղինջը. 30 գ չոր խոտի վրա լցնել 1 լ եռման ջուր, թրմել մեկ ժամ, ավելացնել ջրի վաննա ընդունելու ժամանակ, օգտագործել լվացվելու համար:

Կարևոր! Բարձր քրտնարտադրություն ունեցող մարդկանց անհրաժեշտ է օրական ուտել 50 գ թարմ մասուր, հապալաս կամ մոշ:

Այլ բուժում

Եթե դեղորայքը և ժողովրդական միջոցները չեն օգնում կարգավորել բարձր քրտնարտադրությունը, պետք է դիմել ֆիզիոթերապիայի և վիրահատական բուժման օգնությանը:

Ինչպես բուժել հիպերգիդրոզը:

  1. Իոնոֆորեզ – էլեկտրական դաշտի օգնությամբ մաշկային հյուսվածքների մեջ ներարկում են դեղեր, որոնք օգնում են նվազեցնել քրտնագեղձերի ակտիվությունը: Պրոցեդուրայի համար օգտագործում են թորած ջուր, բոտուլոտոքսին, գլիկոպիրրոլատ: Մեթոդի արդյունավետությունը կազմում է 80%:
  2. Բոտոքսի ներարկում խնդրահարույց հատվածում – քրտնագեղձերը սկսում են աշխատել ավելի քիչ ինտենսիվությամբ: Մեթոդը օգնում է հաղթահարել հիպերգիդրոզը 85% դեպքերում, ազդեցությունը տևում է մոտ 1,5 տարի:
  3. Վիրաբուժական մեթոդներ – քրտնագեղձերի հեռացում կամ մասնակի հեռացում լազերով, նյարդային վերջավորությունների սեղմում:
  4. Կյուրետաժ – խնդրահարույց հատվածներից քրտնագեղձերի քերում, արդյունավետությունը կազմում է մոտ 70%:

Բոլոր ռադիկալ մեթոդները կիրառելի են միայն ծայրահեղ դեպքերում, քանի որ դրանց համար կան բազմաթիվ հակացուցումներ, պահանջվում է նախապես անցնել ամբողջական զննում:

Հիպերգիդրոզը վտանգավոր չէ, սակայն շատ տհաճ հիվանդություն է։ Դրանից խուսափելու համար պետք է հագնել միայն բնական, շնչող նյութերից պատրաստված հագուստ և կոշիկ, չմոռանալ տարրական հիգիենայի կանոնները, վերահսկել քաշը: Նշանակություն ունի նաև սնունդը. չափից ավելի քրտնարտադրության կարող են հանգեցնել սուրճը, ոգելից խմիչքները, վնասակար սնունդը և շատակերությունը: