Գլխամաշկի սեբորեա. դեղորայքային բուժումը
Սեբորեան (սեբորեյիկ դերմատիտ) մաշկաբանական ծագման քրոնիկ հիվանդություն է, առաջանում է ճարպային գեղձերի աշխատանքի խախտման հետևանքով: Առավել հաճախ հայտնվում է դեռահասների մոտ և մինչև 25 տարեկանը ամբողջությամբ անցնում է։ Բայց մարդկանց 10%-ը տառապում է այս հիվանդությունից ամբողջ կյանքում։ Որոշ դեպքում կարող է առաջանալ տարեց տղամարդկանցմոտ: Տնային պայմաններում կարելի է անցկացնել տարբեր ձևերով, բայց մենք կպատմենք հենց արդյունավետ դեղորայքային բուժման մասին, որը ներառում է տարբեր պատրաստուկների կիրառում:
Հիվանդության պատճառները և ախտանիշները
Սեբորեայի առաջացման պատճառները լիովին չեն ուսումնասիրվել: Ավելի հաճախակի պատճառներն են.
- դեռահասների մոտ արյան մեջ սեռական հորմոնների ավելացումը;
- գենետիկ նախահակումը. սեբորետիկ դերմատիտը վերաբերում է ժառանգական հիվանդություններին;
- հորմոնները. անդրոգենները ազդում են ճարպային գեղձերի վրա: Կանանց մոտ, ովքեր տառապում են սեբորեայով, օրգանիզմում մեծ քանակությամբ արտադրվում է պրոգեստերոն, իսկ էստրոգենի քանակը նվազում է;
- սեբորեան կարող է զարգանալ որոշ հոգեկան հիվանդությունների ֆոնին:
Երեխաների մոտ հիվանդությունը կարող է զարգանալ որոշ սեռական հորմոնների պակասի հետևանքով:
Կարևոր է. եթե սեբորեան հանկարծակի ի հայտ է գալիս տղամարդկանց մոտ, դա կարող է վկայել ամորձիների ուռուցքի մասին:
Ճարպոտ սեբորեյիկ դերմատիտ
Մաշկը դառնում է յուղոտ, ծակոտիները ընդլայնվում են: Մաշկային ճարպը կարող է կազմությամբ հիշեցնել սալ կամ մածուկ: Հաճախ հայտնվում է թեփ, մազերը արագ յուղոտվում են:
Բարձիթողի վիճակում տեղի է ունենում ուղիների խցանում մաշկային ճարպով, հայտնվում է առատ պզուկային, թարախային ցան:
Չոր սեբորեյիկ դերմատիտ
Ճարպը քիչ է արտադրվում, մաշկային հյուսվածքները խիստ չորանում են: Մաշկի վերին շերտերը ճաքում և շերտազատվում են:
Հաճախ գլխի վրա առաջանում են կարմրա-վարդագույն հետքեր (սեբորեիդներ): Հայտնվում է մանր թեփ, առաջանում է մաշկի մշտական ձգող զգացողություն: Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է քորով, որը դրսևորվում է սառը ջրի օգտագործումից հետո։ Մազերը չոր են, ջարդրտվող, ծայրերն ունեն ոչ միատարր կառուցվածք:
Չոր սեբորեայի դեպքում մեծ է մաշկային հյուսվածքների հիվանդություն առաջացնող մանրէների բազմացման վտանգը, ինչը կհանգեցնի շատ ուժեղ քորի և առատ թեփի:
Կարևոր է. խառը սեբորեյիկ դերմատիտի դեպքում կարող են միաժամանակ հայտնվել սեբորեայի երկու տեսակների ախտանշանները:
Բուժումը դեղորայքով
Սեբորեան կարող է լինել ոչ միայն ինքնուրույն հիվանդություն, այլև՝ ուղեկցել որոշ այլ հիվանդությունների։ Ուստի ճշգրիտ ախտորոշման համար պետք է այցելեք մաշկաբանի, գինեկոլոգի (անդրոլոգի), նյարդաբանի կամ էնդոկրինոլոգի:
Հիվանդության հիմնական պատճառները վերացնելու համար օգտագործվում են բուժման հետևյալ միջոցները.
- դեղամիջոցներ, որոնք վեգետատիվ նյարդային համակարգի վերականգնում գործառույթները՝ Դիազեպամ, Պանտոկրին;
- վիտամինային համալիրներ, որոնք պարունակում են վիտամին A, E, D և B;
- ցինկով պաստեղներ (пастилки);
- հորմոնալ քսուքներ և դեղահաբեր;
- իմունային համակարգի աշխատանքը կարգավորող միջոցներ՝ Իմունոֆան;
- պրոբիոտիկներ՝ Լինեքս:
Նաև նշանակվում են դեղեր, որոնք ունեն հակասնկային ազդեցություն:
Կետոնազոլը հզոր ֆունգիստատիկ և ֆունգիցիդ դեղամիջոց է: Արդյունավետ պայքարում է սնկի դեմ, բարելավում է ճարպագեղձերի աշխատանքը: Գլխամաշկը առողջանում է, մազերի կառուցվածքը ամրապնդվում է։ Նման հատկություններ ունի և Բիֆոնազոլը:
- Յուղոտ սեբորեայի դեպքում 30 օրվա ընթացքում անհրաժեշտ է շփել գլխամաշկի հյուսվածքները նատրիումի թեոսուլֆատի կամ սալիցիլաթթվի լուծույթով:
- Լավ օգնում է նավթալանային նավթի սպիրտային խառնուրդը:
- Անտիհիստամինները (Կլեմաստին, Քլորոպիրամին) նվազեցնում են քորն ու բորբոքման օջախները:
Կարևոր է. սեբորեան կոսմետիկ խնդիր չէ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է դեղորայքային միջամտություն:
Էժան, սակայն արդյունավետ դեղամիջոցներ
էժան, բայց ոչ պակաս արդյունավետ դեղերից կարելի է օգտագործել սուլսենի մածուկ, որը օգնում է ազատվել յուղոտ սեբորեայից: Փոքր քանակությամբ միջոցը պետք է կիրառել մաշկին շաբաթը մեկ անգամ: Կես ժամ անց լվալ գոլ ջրով։
Կարևոր է. հիվանդության ակտիվ փուլում պետք է օգտագործել 2%-անոց դեղը: Կուրսը հաշվարկված է 2 ամսվա համար: Կանխարգելիչ նպատակով կարելի է օգտագործել 1%-անոցը:
Բյուջետային տարբերակները սեբորեայի դեմ պայքարի համար հանդիսանում են ձյութի ֆրիդերմը և սեբուտոնը: Այդ միջոցները պատրաստված են բժշկական ձյութի հիման վրա: ԲժՆվազեցնում են բորբոքումը և մաշկի թեփոտությունը:
Սեբիպրոկս շամպունը պարունակում է ցիկլոպերոքս: Ոչնչացնում է գլխի սնկային ախտահարումը կետոկոնազոլ պարունակող դեղերից ոչ պակաս լավ: Բայց այն շատ ավելի էժան է:
Միկոզորալ
Առավել արդյունավետ շամպուն է սեբորեյիկ դերմատիտի բոլոր տեսակների բուժման համար: Հիվանդությունը անցնում է բուժման լրիվ կուրսի ավարտով: Դասվում է միջին գնային կատեգորիայի ապրանքներին: Բաց է թողնվում առանց դեղատոմսի, բայց անհրաժեշտ է մաշկաբանի խորհրդատվություն։
Շամպունը բուժիչ միջոց է, պարունակում է կետոկոնազոլ: Բուժման համար այն պետք է օգտագործել ամեն 3-րդ օրը մեկ ամսվա ընթացքում: Կանխարգելիչ նպատակներով բավական է կիրառել շամպունը մեկ անգամ 14 օրվա ընթացքում:
Միջոցը խորհուրդ չի տրվում օգտագործել հղի և կերակրող կանանց։ Ըստ սպառողների արձագանքների՝ ունի որակական ցուցանիշների և գնի լավագույն համադրությունը:
Քսուքներ
Սեբորեյիկ դերմատիտի արտաքին բուժման միջոցները լինում են հորմոնալ և ոչ հորմոնալ:
Ոչ հորմոնալ դեղեր
Օգտագործվում են երեխաների բուժման համար, կարելի են հղի կանանց և կերակրող մայրերին:
Ամենատարածված միջոցները.
- լամիզիլ – հակասնկային քսուք, հանում է բորբոքումը, արդյունավետ հեռացնում է մաշկի մեռած բջիջները;
- բեպանտեն (պանտոդերմ, պանտենոլ) – նպաստում է մաշկի վերականգնմանը, հարմար է կրծքի երեխաներին;
- ռանդեվիտ – փափկեցնում է մաշկը, վերացնում է քորը, բարելավում է մաշկային հյուսվածքների պաշտպանիչ ունակությունները, խոչընդոտում է դրանց եղջերացմանը;
- վիդեստիմ – պարունակում է վիտամին A, սկսում է վերականգնման գործընթացը;
- սոկլոսերիլ – լավագույն միջոցն է վերքերի բուժման համար:
Հորմոնալ քսուքներ
Նշանակվում է սեբորեայի խորացած փուլերում: Բուժումը կարճ է, վերահսկվում է բժշկի կողմից:
- Հիդրոկորտիզոնային մազը սեբորեայի բուժման առավել հին միջոցներից է: Վերացնում է նույնիսկ ուժեղ և խորացած բորբոքումը:
- Ցելիսոդերմ և ակրիդերմ՝ միջոցներ գլյուկոստերոիդների հիման վրա: Վերացնում են քորը, հանում են բորբոքումը:
- 2 տարեկանից բարձր երեխաների բուժման համար օգտագործվում է ֆլյուցինալ:
Ծծմբային քսուք
Այս միջոցը անհրաժեշտ է շփել ողջ գլխամաշկի ծածկույթին 8 օր։ Հաջորդ օրը արվում է ընդմիջում:
- Այնուհետև եռացրած ջրով պետք է գլուխը լվանալ՝ օգտագործելով բուժական շամպուն:
- Հետո պետք է պատրաստել բորաթթվի լուծույթ. 150 մլ-ում լուծել 10 մլ միջոցը:
- Ստացված դեղամիջոցը շփել մաշկին, հագնել գլխարկ:
- Պրոցեդուրան իրականացվում է բուժման 11-րդից 13-րդ օրվա ընթացքում:
Կուրսը կրկնել մեկշաբաթյա ընդմիջումից հետո ։
Սեբորեայով տառապող կանանց համար գինեկոլոգը ընտրում է հորմոնալ հակաբեղմնավորիչ միջոցներ: Ծանր տեսակների բուժման համար նշանակվում է բեկլոմետազոն:
Բուժում հակաբիոտիկներով
Եթե սեբորեան ուղեկցվում է բակտերիալ վարակներով, նշանակվում են տետրացիկլինի խմբի լայն սպեկտրի հակաբիոտիկներ (մետացիկլին): Բուժումը սկսվում է հարվածային դոզայով, որն աստիճանաբար նվազում է:
Սեբորեան բարդ, մինչև վերջ չուսումնասիրված հիվանդություն է: Կանխարգելիչ նպատակներով պետք է ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, լիարժեք հանգստանալ: Շատ կարևոր է նաև ճիշտ սնունդը: Անհրաժեշտ է բացառել տապակած և քաղցր սնունդը, ալկոհոլային և գազավորված ըմպելիքները: Կարգավորել աղիների աշխատանքը կօգնեն բջջանյութի մեծ պարունակությամբ մթերքները: