ԻՄՈՒՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ 


Տղամարդու մոտ ձևավորվող սերմնաբջիջների մակերեսի վրա կան անտիգեններ, որոնք բացակայում են սոմատիկ (մարմնական) բջիջների վրա։ Իմունոկոմպոնենտ բջիջների հետ շփման դեպքում այդ անտիգենները դառնում են օրգանիզմի համար օտար, և ձևավորվում է աուտոիմուն ռեակցիա։ Նորմայում այդ ռեակցիայի ձևավորմանը խանգարում է հեմատոտեստիկուլյար բարիերը, որը ձևավորվում է Սերտոլիի բջիջների միջոցով և այլ իմունոկարգավորող մեխանիզմներով։ Այդ բարիերի ամբողջականության խախտման դեպքում (ինֆեկցիա, տրավմա, վիրահատություն վազէկտոմիայի հետ կապված) առաջանում են հակասպերմային հակամարմիններ (Paschke et al., 1994 ): Սպերմատոզոիդների հանդեպ հակամարմինները կարելի է հայտնաբերել սերմնահեղուկում (սպերմատոզոիդների հետ կապված կամ ազատ վիճակում)և արյան շիճուկում (IgG և IgA)։ Սպերմատոզոիդների հանդեպ առաջացած հակամարմինները խանգարում են նրանց շարժունակությանը, իջեցնում են հիմնային լորձի մեջ թափանցման հավանականությունը (հիմնային լորձը գտնվում է արգանդի վզիկում)։ Այս ամենի հետևանքով ձևավորվում է անպտղություն։ Բացի դրանից, հակամարմինների հետևանքով խանգարվում է ակրոսոմային ռեակցիան և սպերմատոզոիդների փոխազդեցությունը ձվաբջջի փայլուն թաղանթի հետ:

Միակ կլինիկական դրսևորումը այս հիվանդության ոչ մի բանով չբացատրվող անպտղությունն է, ընդ որում, հաճախ նորմոզոոսպերմիայի կամ իզոլացված ասթենո- կամ տերատոզոոսպերմիայի ֆոնի վրա։
Ախորոշումը՝լաբորատոր հետազոտություն։ Սերմի անալիզի մեջ սովորաբար նկատվում է արտահայտված ագլյուտինացիա։ Հակամարմինների առակայությունը հայտնաբերվում է ուղիղ MAR-տեստի միջոցով։ Սպերմատոզոիդների հանդեպ հակամարմինների առկայությունը միշտ չէ, որ խոսում է իմուլոգիական անպտղության մասին։ Այդ ախտորոշումը դրվում է , երբ սպերմատոզոիդների ավելի քան 50%-ը կապված է լինում IgG կամ IgA տեսակի հակամարմինների հետ (Abshagen et al., 1998, ВОЗ, 1999)։ MAR-տեստով դրական հիվանդների մոտ, հատկապես IgA –ի առկայության դեպքում, անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտություն ինֆեկցիաների հետ կապված։
Բուժումը՝ դեղորայքային, սպերմայի ինսեմինացիա, բեղմնավորում in vitro, սպերմատոզոիդների ինտրացիտոպլազմատիկ ներարկում։ 

Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725