Ինչպես կիրառել էխինացեայի թուրմը


Ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ընդհանուր առմամբ. կիրառումը

Բուժիչ բույսերի օգտագործումը բժշկական ոլորտում ձեռք է բերել իր նշանակությունը ավելի վաղ, քան հայտնի ու արդյունավետ դեղագործական պատրաստուկների սինթեզումը: Էխինացեան համարվում է լայնորեն օգտագործվող բուսական հիմքերից մեկը, քանի որ դրա կիրառման ոլորտը բժշկության մեջ բավական մեծ է։ Դեղաբույսի օգտագործումը հիմնականում տեղի է ունենում թուրմերի տեսքով: Կիրառման ցուցումները, ինչպես նաև՝ տնային պայմաններում էխինացեայի թուրմի պատրաստման եղանակը դիտարկենք ստորև:

Բովանդակություն.
Առնչվող հոդվածներ:

Սինթետիկ նյութերի օգտագործման պրակտիկան ցուցադրել է ոչ միայն գործուն և դրական արդյունք, այլև՝ մեծ թվով կողմնակի ազդեցություններ, ալերգիկ ռեակցիաներ: Միևնույն ժամանակ, դեղաբույսերի վրա հիմնված միջոցների արտադրությունը հանգեցրել է արդյունավետության աճի, օրգանիզմի ավելի լավ պատասխանին դեղի կազմի ակտիվ նյութին, ինչն էլ դարձրել է դրանց օգտագործումը շատ ավելի տարածված։

Կարևոր է. շատերը կարծում են, որ բուսական հիմքով դեղերի անվնասության շնորհիվ դրանք կարելի է ընդունել առանց բժշկի նշանակման: Սակայն պարտադիր է նախապես խորհրդակցել բժշկի հետ դեղի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

Էխինացեա մանուշակագույն կամ Ռուդբեկիա

Աստղածաղկավորների ընտանիքը համարվում է ամենամեծը բոլոր երկշաքիլավոր բույսերի մեջ: Դրա կազմում ավելի քան 30 հազար տեսակներ են: Էխինացեա մանուշակագույն կամ, ինչպես այն կոչվում է, Ռուդբեկիա բույսը նույնպես պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին: Դրա բարձրությունը հասնում է շուրջ մեկ մետրի:

Ռուդբեկիայի ցողունային տերևները խավոտ են, տեղակայված են որոշակի կարգով, փոքր-քիչ ատամնավոր են: Զամբյուղները խոշոր են, ունեն վառ մանուշակագույն երանգ:

Շնորհիվ իր քիմիական կազմի՝ էխինացեան մշակվել է ոչ միայն որպես դեկորատիվ, այլև՝ որպես բուժիչ բույս։

Հետաքրքիր է. էխինացեայի բուժիչ հատկությունները և հակացուցումները կարող եք իմանալ մեր հոդվածից:

Էխինացեա մանուշակագույն կամ Ռուդբեկիա

Դրա բուսական մասը և արմատները ունեն իրենց կազմում հետևյալ օգտակար նյութերը, որոնք օգտագործվում են բուժական նպատակներով.

  • պոլիսախարիդներ;
  • ֆլավոնոիդներ և սապոնիններ;
  • եթերային յուղեր;
  • դաբաղիչ նյութեր;
  • գլյուկոզա և ինուլին;
  • ֆերմենտներ և միկրոտարրեր:

Իմացեք. հենց իր բաղադրության և թերապևտիկ արդյունավետության շնորհիվ մանուշակագույն ռուդբեկիայի թուրմի առողջարար հատկությունները թույլ են տալիս օգտագործել այն ավանդական բժշկության, կոսմետոլոգիայի մեջ: Էխինացեայի առողջարար հատկությունների մասին քչերը գիտեն, բայց դուք կարող եք իմանալ դրանք մեր հոդվածից:

Ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ընդհանուր առմամբ. կիրառումը

Թուրմերի զարմանալի արդյունավետ ազդեցությունը ձեռք է բերվում դրա ճիշտ պատրաստման և օգտագործման միջոցով: Էխինացեայի հիմնական բուժական խնդիրը ընդունված է համարել իմունոստիմուլացնող գործողությունը: Բացի այդ, կիրառման արդյունավետությունը բացարձակապես կախված չէ տարիքից: Այն կարելի է օգտագործել մեծահասակներին, ծերերին և 12-ից բարձր երեխաներին:

    Ռուդբեկիայի թուրմը օգտագործվում է հարբուխային վարակիչ հիվանդությունների, բերանի խոռոչի և աղեստամոքսային տրակտի բորբոքային հիվանդությունների, ինֆեկցիոն ծագման միզասեռական հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով:
  1. Դեղամիջոցի օգտագործումը վահանաձև գեղձի հետ կապված հիվանդությունների ժամանակ թույլ է տալիս կարգավորել դրա աշխատանքը՝ առանց օրգանիզմի հորմոնալ ֆոնի վրա ազդելու:
  2. Թուրմերի տեղային կիրառումը թրջոցների և կոմպրեսների տեսքով հանդիպում է կոսմետոլոգիայի և մաշկաբանության մեջ՝ մաշկային հիվանդությունների թերապիայի համար:
  3. Էխինացեան տալիս է դրական արդյունք քիմիոթերապևտիկ պրոցեդուրաներից հետո, քաղցկեղային պրոցեսների ընթացքում, ինչպես նաև՝ հակաբակտերիալ դեղերի և քրոնիկ հիվանդությունների երկարատև կուրսերի ընթացքում:

Տեղային օգտագործումը

Կարևոր է. հղիության ժամանակ բույսի թուրմի կիրառումը համարվում է ոչ նպատակային՝ սպիրտային հիմքի պատճառով: Երեխան կրելու ընթացքում անհրաժեշտ է նախապատվություն տալ թեյերին և ոչ սպիրտային թուրմերին:

Ինչպես պատրաստել թուրմy տնային պայմաններում

Դեղորայքային միջոցի թուրմը կարելի է ձեռք բերել դեղատանը կամ պատրաստել ինքնուրույն, տնային պայմաններում։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է պատրաստել սպիրտային թուրմը տանը:

  1. Մթերել նախապես կամ գնել էխինացեայի արմատներ: Մանրացնել արմատները դանակով կամ քերիչով:
  2. Պատրաստել մուգ, ապակե փակվող տարա։ Մանրացված արմատները խառնել 70% էթիլ սպիրտի հետ՝ 1:10 հարաբերակցությամբ:
  3. Ստացված խառնուրդը լցնել այդ տարայում և թողնել թրմվելու ողջ շաբաթվա ընթացքում մութ, չոր տեղում:
  4. Քամել թուրմը մի քանի շերտ կտորի կամ բինտի միջոցով և պահել սառը տեղում:

Ինչպես ընդունել իմունիտետի բարձրացման համար

Իմունիտետի համար էխինացեայի օգուտը ակնհայտ է, այդ մասին մենք արդեն նշել ենք: Թուրմը նախատեսված է ներքին, տեղային ընդունման համար: Օգտագործման եղանակը կախված է այն հիվանդությունից, որի դեմ կիրառվում է միջոցը: Բերանի խոռոչի կամ շնչուղիների հիվանդությունների դեպքում ընդունում են 10-ից 15 կաթիլ օրը 3 անգամ: Օրգանիզմի ծանր վիճակի դեպքում դոզան հասնում է մինչև 6 անգամի:

Հրահանգներ, թե ինչպես պետք է ընդունել թուրմը՝ որպես ստամոքս-աղիքային և միզասեռական հիվանդությունների բուժման ուղեկցող թերապիա. նշանակում են 40 կաթիլ մեկ ընդունելության համար, իսկ բուժման երկրորդ օրվանից չափաբաժինը նվազում է մինչև 20 կաթիլ, որոնք նույնպես ընդունվում են մեկ անգամ: 12-ից բարձր տարիքի երեխաների համար նախատեսված է 20-ից 30 կաթիլ, օրական բաժանված է երեք անգամի: Բուժման կուրսը՝ մեկ շաբաթ:

Իմացեք. միայն բժիշկը կարող է ասել, թե քանի կաթիլ պետք է ընդունել, քանի որ ինքնաբուժությունը ոչ միշտ է հանգեցնում ցանկալի արդյունքի:

Թուրմը՝ հզոր իմունոստիմուլյատոր

Տեղական և ընդհանուր իմունիտետի աշխատանքի ակտիվացումը կապված է էխինացեայի թուրմի բաղադրության մեջ մտնող ակտիվ նյութերի ազդեցության հետ: Ազդեցության գործոնները ուժեղացնում են օրգանիզմի կողմից ինտերֆերոնների արտադրությունը՝ նյութերի, որոնք միտված են կանխել հիվանդության զարգացումը և պայքարել ինֆեկցիոն ծագման օտարածին գործոնների դեմ: Տեղի է ունենում նաև մակրոֆագների և T-լիմֆոցիտների աշխատանքի ակտիվացում: Դրանք իմունային պատասխանի ոչ սպեցիֆիկ գործոններ են:

Կողմնակի բարդությունները և հակացուցումները

Էխինացեայի թուրմը արդյունավետ է որպես կանխարգելիչ միջոց և լրացուցիչ բուժում հետևյալ հիվանդությունների դեպքում.

  • հրաբուխի և շնչառական վիրուսային վարակների;
  • անգինայի, սկարլատինի, խրոնիկ տոնզիլիտի;
  • հերպեսի և դրա դրսևորումների;
  • խլամիդիոզի և միզասեռական համակարգի այլ քրոնիկ հիվանդությունների;
  • խոցային կոլիտի և ստամոքսի խոցի;
  • էկզեմատոզ գործընթացների;
  • ավշային հանգույցների բորբոքային գործընթացների;
  • ուռուցքային գործընթացների:

Դեղամիջոցի օգտագործումը զգալիորեն մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ակտիվացնում է բջջային իմունիտետը, վերականգնում է պաշտպանիչ ուժերը:

Կարևոր է. մինչ թուրմը ընդունելը մասնագետի խորհրդատվությունը թույլ կտա որոշել օգտագործման սխեման, բուժման տևողությունը, ընդունման ձևը և այլն:

Կոկորդի և բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում

Բերանի և կոկորդի հիվանդություններից ցանկացածը, հատկապես՝ խրոնիկ ձևով, հանդիսանում է օրգանիզմի այլ բակտերիալ հիվանդությունների առաջացման գործոն: Բորբոքային պրոցեսի երկարատև զարգացումը հանգեցնում է հարուցիչների տարածմանը արյան և ավիշի հոսքի միջոցով:

Ինչպես պատրաստել թուրմy տնային պայմաններում

Ստոմատիտը, պարադոնտոզը, գլոսսիտը, տոնզիլիտը և այլ հիվանդությունները իջեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը: Մանուշակագույն էխինացեայի թուրմի ազդեցության շնորհիվ կարելի է օգնել օրգանիզմին պայքարել հիվանդությունների դեմ: Բացի այդ, ռուդբեկիան ոչ միայն ծառայում է որպես խթան իմունիտետի համար, այլև՝ ունի հակաբակտերիալ հատկություն, որը հանդիսանում է լրացուցիչ ֆակտոր բուժման համար:

Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում

Աղիքների և ստամոքսի խոցային գործընթացների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել էխինացեայի թուրմի և չիչխանի յուղի համադրությունը: Այս դեպքում արտահայտվում են ոչ միայն հակաբակտերիալ և իմունոստիմուլացնող, այլև՝ պարուրող հատկություններ:

Ընդունված է համարել, որ դեղը կարող է նաև զգալիորեն նվազեցնել ցավի զգացումները և հաղթահարել փորկապությունը: Օգտագործվում է մի քանի շաբաթվա ընթացքում՝ օրը 3 անգամ:

Վահանաձև գեղձի համար

Վահանաձև գեղձի բորբոքային գործընթացները դանդաղեցնում են հորմոնային ակտիվ նյութերի արտադրությունը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Բժիշկները վաղուց խոստովանել են, որ ռուդբեկիայի թուրմը օգնում է վերացնել բորբոքումը, վերականգնել էնդոկրին գեղձերի աշխատանքը և կարգավորել հորմոնների արտադրությունը: Ընդ որում՝ ինքը թուրմը չունի ոչ մի ազդեցություն հորմոնալ ֆոնի վրա:

Ինչպես ընդունել իմունիտետի բարձրացման համար

Միզասեռական համակարգի համար

Միզասեռական համակարգի ցանկացած վարակ հակված է խրոնիկական դառնալու: Ուշ բուժումը կամ ինքնաբուժումը դառնում են առաջին օժանդակ գործոնները քրոնիկ բորբոքային գործընթացների համար:

Էխինացեայի թուրմերի կիրառումը թույլ չի տալիս բուժել բուն հիվանդությունը, քանի որ չունի հատուկ ազդեցություն այս կամ այն վիրուսի կամ բակտերիաների վրա: Սակայն դրա օգտագործումը անհրաժեշտ է իմունիտետի ամրապնդման կոմբինացված թերապիայի համար: Օգտագործելով դեղը՝ կարելի է ոչ միայն երկարացնել կրկնության ժամանակը, այլև՝ ընդհանրապես մոռանալ հիվանդությունը:

Տեղային օգտագործումը

Բացի ըմպելով օգտագործումից, թուրմը հաճախ կիրառվում է տեղային՝ մաշկային հիվանդությունների բուժման համար: Այն լայնորեն օգտագործում են մաշկաբանության և կոսմետոլոգիայի մեջ։ Ռուդբեկիան արդյունավետ է հետևյալ վիճակների բուժման համար.

  • պարկելախոցեր տարբեր փուլերում;
  • տրոֆիկ խոցեր;
  • մաշկի և լորձաթաղանթի այրվածքներ;
  • ֆուրունկուլներ և կարբունկուլներ;
  • հերպեսային ցան;
  • էկզեմատոզային դրսևորումներ։

Թուրմը՝ հզոր իմունոստիմուլյատոր

Օգտագործվում է թուրմը կոմպրեսների և թրջոցների, բուժիչ վաննաների տեսքով: Թուրմի միախառնումը մեղրի հետ տալիս է դրա ակտիվ նյութերի ազդեցության ուժեղացում՝ պոլիսախարիդների քանակի ավելացման հաշվին:

Փսորիազի դեպքում վնասված մաշկը մշակում են 1:3 հարաբերակցությամբ նոսրացված էխինացեայի թուրմով: Նույնը կիրառվում է նաև թրջոցների համար: Դեղամիջոցը թույլ է տալիս փափկեցնել մաշկը, նվազեցնել անհանգստությունը և քորը, ինչպես նաև՝ ակտիվացնել տեղային իմունիտետի աշխատանքը պաթոլոգիական վիճակի դեմ պայքարի համար:

Կարևոր է. բույսի աճեցումը ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Էխինացեայի աճեցման և խնամքի մասին կիմանաք մեր մյուս հոդվածներում:

Օգտագործումը կոսմետոլոգիայում

Օղու հիմքով էխինացեայի թուրմը կիրառվում է կոսմետոլոգիական նպատակներով: Դեմքի համար միջոցի օգտագործումը նվազեցնում է ակնեն, կարգավորում է ճարպային գեղձերի աշխատանքը, ինչպես նաև՝ ունի ապաքինող հատկություններ:Շնորհիվ իր ակտիվ նյութերի՝ էխինացեան օգտագործվում է նոր ցաների առաջացման և բակտերիալ վարակների կանխարգելման համար:

Միջոցը օգտագործվում է նաև մազերի համար դիմակների կազմում: Նրա ազդեցության արդյունքում կարելի է ազատվել մազաթափությունից, կարգավորել գլխամաշկի վիճակը, մազերին հաղորդել փափկություն և փայլ:

Այս արդյունավետությունը հնարավոր է շնորհիվ հակաօքսիդանտների, վիտամինների և միկրոէլեմենտների, որոնք գտնվում են աստղածաղկավորների ընտանիքի բույսերի ակտիվ նյութերի կազմում: Սակայն թուրմը այս դեպքում օգտագործվում է շատ հազվադեպ: Ավելի հաճախ կիրառվում են թեյերը և եփուկները:

Կոկորդի և բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում

Կողմնակի բարդությունները և հակացուցումները

Ալկոհոլի հիմքով բուսական հումքի թուրմերը օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետների հետ, քանի որ նույնիսկ էխինացեան ունի իր հակացուցումները.

  • ալերգիկ ռեակցիա ավելի վաղ օգտագործված դեղի հանդեպ;
  • անհատական անհանդուրժողականություն;
  • ՄԻԱՎ և ՁԻԱՀ;
  • տուբերկուլյոզ;
  • շաքարախտ;
  • արյան չարորակ հիվանդություններ:

Հղի կանանց, կերակրող մայրերին, վարորդներին, ինչպես նաև՝ փոքր երեխաներին, էխինացեայի թուրմի կիրառումը հակացուցված է, քանի որ իր կազմում ունի սպիրտային բաղադրիչ:

Բացի այդ, պետք է քննարկել մասնագետի հետ ընդունելության սխեման, քանի որ չափից մեծ դոզան կարող է հանգեցնել պաթոլոգիական վիճակի զարգացման: Առավել հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են.

    մաշկի քորցան
  • հիպոթենզիա
  • գլխապտույտ

Իմացեք. մեկ կամ մի քանի կոմնակի ազդեցության դեպքում անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել դեղամիջոցի կիրառումը և դիմել բժշկի:

Թուրմի կիրառումը այս պահին չի վերահսկվում, քանի որ շատերը կարծում են, որ այս դեղամիջոցն անվնաս է օգտագործման համար. Անհրաժեշտ է հիշել, որ օգտագործման արդյունավետությունը չի դրսևորվում ինքնաբուժության դեպքում: Միայն ճիշտ ընտրված բուժման դեպքում էխինացեայի թուրմի կիրառումը դրական արդյունք կտա և կօգնի օրգանիզմին հաղթահարել հիվանդությունները: