Մաղադանոսային դիմակ. պատրաստման եղանակը
Եղանակային պայմաններն ազդում են ոչ միայն մեր տրամադրության, այլ նաև մաշկի վրա: Ձմռանը սառը եղանակն ու քամին, իսկ ամռանը՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մեր մաշկը: Հենց այդ պատճառով կարևոր է մաշկի ճիշտ խնամքը:
Ձեզ ենք առաջարկում մաղադանոսից պատրաստվող դիմակ, որը կկարգավորի մաշկային յուղի արտազատումն ու կհարթեցնի մաշկը: Այս դիմակը հեշտությամբ կարող եք պատրաստել տանը: Ձեզ անհրաժեշտ է միայն մաղադանոս, խնձորի քացախ և յոգուրտ: Այս համադրությունն ունի հակաբորբոքային և մաշկի գույնը բացող հատկություններ: Այն սնուցում է մաշկը վիտամիններով և հանքանյութերով:
Մաղադանոսը հարուստ է վիտամին K-ով. 2ճ/գ մաղադանոսը պարունակում է վիտամին K-ի օրական չափաբաժնի 153%-ը: Այն կարգավորում է արյան շրջանառությունը, ինչը չափազանց կարևոր է աչքերի շուրջ առաջացող սև շրջանակներըից ազատվելու համար: Ավելին, մաղադանոսը պարունակում է միրիստիցին կոչվող հակաօքսիդանտ, որն ակտիվացնում է ազատ ռադիկալների դեմ պայքարող էնզիմները:
Դիմակի բաղադրատոմսը.
- Մեկ բուռ կտրատած մաղադանոս,
- 2ճ/գ խնձորի քացախ,
- 3ճ/գ սովորական յոգուրտ:
Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի ստացվի համասեռ զանգված, խառնուրդը քսեք դեմքին և թողեք 20 րոպե: