Covid-19 - ի նոր տարատեսակ Հրվ Աֆրիկայից
Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է Covid-19 համավարակի նոր մուտացիա, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այն առավել վտանգավոր տեսակ է համարվում, քանի որ ցուցաբերում է բազմաթիվ մուտացիաներ: Նոր տեսակը կոչվել է Օմիկրոն, այն ամենայն հավանականությամբ առաջացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձի մոտ, և ըստ այդմ՝ ենթադրելի է, որ նման հիվանդները համարվում են առավել խոցելի խումբ այս տեսակի համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում խստագույնս պահպանել անվտանգության և հիգիենայի կանոնները: