Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել
Իրանում COVID-19 կորոնավիրուսի առաջին 2 դեպքն է գրանցվել։
Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով իրանական իշխանություններին, 2 դեպքն էլ գրանցվել են Ղոմ քաղաքում, երկրի կենտրոնական հատվածում։
Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են 2 հիվանդի մահվան մասին։ Ալ Ջազիրան հայտնում է, որ մահացածները տարեց մարդիկ էին, տեղի բնակիչներ։
Իրանն ԱՄԷ-ից հետո Մերձավոր Արևելքի 2-րդ երկիրն է, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպք է հայտնաբերվել։
Վերջին տվյալներով` Չինաստանում գրանցել է կորոնավիրուսի 74,185 դեպք: ԱՀԿ տվյալով՝ փետրվարի 18-ի դրությամբ՝ Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված 804 մարդ կա, ընդհանուր առմամբ, մահացածների թիվը հասել է 2010-ի: