Հայտնիների կոչը կորոնավիրուսի վերաբերյալ


նազենի հովհաննիսյան ինստագրամ կորոնա վիրուս գրիպ թոքաբորբ չինաստան coronavirus nazeni hovhannisyan instagram page

Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է դիմակով նկար և գրել․

«Ես հասկանում եմ, որ այս տեսքը բոլորովին էլ այն չէ, ինչ մենք սիրում ենք,կամ ինչպես մեզ կուզենային տեսնել: Ու վստահ էսպես չարժի գնալ Օսկարի մրցանակաբաշխությանը։ Այն որևէ աղերս չունի «գեղեցկության» ու ոճային լինելու փաստի հետ)))) ԲԱՅՑ, այս դիմակը ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Է արդեն համաշխարհային տարածում ստացող համաճարակը... Նախ` պաշտպանում է ձեզ, և երկրորդ, որն ըստ իս ավելի կարևոր է, թույլ չի տալիս, որ դուք ակամայից վնասեք մնացածներին... Ճամփորդական ատրիբուտների մեջ այս ընթացքին ավելացան այս դիմակներն ու ռետինե ձեռնոցները: Առողջ ու պաշտպանված եղեք»։

Այնուհետև սիրված հաղորդավարուհին նկարի մեկնաբանություններում ավելացրել է նաև հետևյալ խորհուրդները․

«1. պետք է ճիշտ ընտրել դիմակը
2. պետք է ճիշտ Կրել դիմակը
3. փոխել հաճախ
4. լվացվել հաճախ
5. ու ավելի լավ է մի բան անել, քան չանել ոչինչ))) »