ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է արհեստական ձախ փորոքի վիրահատություն
Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում 4-ամյա Անգելինայի սրտի վիրահատությունը, որն առաջին անգամ էր կատարվում Հայաստանում, բարեհաջող է ավարտվել՝ շնորհիվ վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի, Գագիկ Հեբոյանի և ամբողջ բուժանձնակազմի։ Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
ՀՀ-ում մոտ երկու օրում հավաքվել էր երեխայի վիրահատության համար անհրաժեշտ գումարի 70%-ը՝ մոտ $70,000, մնացած $30,000-ը նախարարի հրամանով տրվել էր պետական բյուջեից: Նշվում է, որ արհեստական ձախ փորոքի վիրահատություն ՀՀ-ում առաջին անգամ է կատարվել, այն տևել է ամբողջ գիշեր, երեխայի վիճակը կայուն է: