Որոշ հորմոնալ խնդիրներ լուծվում են, երբ լուծվում է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրը.
Որո՞նք են վահանձև գեղձի ամենատարածված հիվանդությունները: Որքա՞ն հաճախ են դիմում այս խնդրով:
Հայաստանի էկոլոգիայի պայմաններում հորմոնալ խնդիրները շատ են, բայց կցանկանայի առանձնացնել վանահաձև գեղձի հետ կապված խնդիրները։ Քանի որ Հայաստանը համարվում է էնդեմիկ գոտի և մեր ոչ ջուրը, ոչ օդը հարուստ չեն յոդով, այդ իսկ պատճառով մեզ մոտ բավականին շատ են յոդդեֆիցիտային հիվանդությունները, որոնք դեռահասների մոտ արտահայտվում է մի տեսակի խնդիրներով, դաշտանադադարի տարիքի կանանց մոտ այլ տիպի խնդիրներով: Հորմոնալ շեղումներից բավականին շատ են նաև ձվարանների պոլիկիստոզի հետ կապված խնդիրները: Բնականավար այս խնդիրը և վահանաձև գեղձի խնդիրները կապված են միմյանց հետ: Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեցող կանանց 60-70 %-ի մոտ նկատվում է նաև մաստոպատիյա և մի շարք այլ գինիկելոգիական խնդիրներ: Բոլոր նշված խնդիրները լուծվում են երբ լուծվում է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրը: Հակառակ դեպքում մնացած խնդիրները էլ ավելի են բարդանում:
Վահանաձև գեղձի ամենատարածված հիվանդություններից է աուտոիմուն թիրեոիդիտը (Խաշիմոտոյի հիվանդություն)։ Աուտոիմուն թիրեոիդիտը՝վահանաձև գեղձի հյուսվածքի խրոնիկական բորբոքում է աուտոիմուն գենեզի, երբ առաջանում են հակամարմիններ վահանաձև գեղձի բջիջների նկատմամբ, որոնք վնասում են և քայքայում գեղձի ֆոլիկուլները և ֆոլիկուլյար բջիջները։ Հիվանդությունը հանդիմում է 15-20 անգամ ավելի հաճախ կանանց շրջանում, քան տղամարդկանց, ինչը կապված է X – քրոմոսոմի խանգաման և էստրոգեննիրի ազդեցությունից լիմֆոիդ համակարգի վրա։ Տարիքը հիվանդների սովորաբար 40-ից 50 տարեկան է, թեև վերջին շրջանում հիվանդությունը հաճախացել է երիտասարդների և երեխաների մոտ: Յուրաքանչյուր կին հորմոնային խանգարումներից զերց մնալու համար պարտավոր է տարին մեկ անգամ դիմել էնդոկրինոլոգի: Այն շատ կարևոր է նաև դեռահասների, կանանց համար, ովքեր պատրաստվում եմ ամուսնանալ, հղիների և կլիմակտերիկ տարիքում գտնվող կանանց համար։
Ո՞ր նախանշաններն են վկայում վահանաձև գեղձի հորմոնալ խախտումների առկայության մասին:
Ոչ մի նախանշան էլ կարող է չլինել, սակայն մեծամասամբ պացիենտները նշում են ընդհանուր թուլությունը, կարող է նկատվել մազաթափություն, փորկապություն, քաշի ավելացում, ընդհանուր նյարդային գերլարված վիճակ, մաշկի չորություն, առավոտյան ժամերին ձեռքերի, կոպերի այտուցներ, լեզվի վրա ատամների հետքեր, ինչը պայմանավորված է նրանով, որ օրգանիզմում է մնում ավելորդ հեղուկ, որն էլ առաջացնում է լեզվի այտուց: Այս ամենը եթե մենք խոսում ենք վահանաձև գեղձի հորմոնների թերֆունկցիայի մասին։ Գերֆունկցիայի նախանշանները հակառակն են։ Ակնհայտ է նաև վահանաձև գեղձի թիրեոտրոպ հորմոնի և պրոլակտին հորմոնի միչև եղած կապը։ Երկուսն էլ արտադրվում են հիպոֆիզի նույն բջիջների կողմից և շատ հաճախ, երբ կինը նշում է արտադրություն կրծքագեղձերից դա կարող է կապված լինել վահանաձև գեղձի ոչ ճիշտ աշխատանքի հետ։ Երկար չբուժման պարագայում զարգանում և խորանում են կրծքագեղձերի խնդիրները։ Եթե լուծվում է վահանաձև գեղձի խնդիրը, ապա մյուսը ևս լուծում է ստանում:
Ինչո՞վ են վահանաձև գեղձի խանգարումները վտանգավոր:
Վտանգավոր են նրանով, որ եթե խնդիրը մնա բացիթողի վիճակում, ապա կարող են հանգույցներ առաջանալ, առկա հանգույցները մեծանալ, կարող է նկատվել անօվուլյատոր ցիկլեր, որը բերում է անպտղության, կրձքագեղձի և կանացի օրգանների խնդիրների խորացման: Քանի որ վահանաձև գեղձի հորմոնները մասնակցում են ողջ օրգանիզմի ճարպային, ածխաջրատային և սպիտակուցային փոխանակությանը, ապա ամբողջ օրգանիղմի հոմեոստազը կխանգարվի: Վահանաձև գեղձի հորմոնները մասնակցում են նաև արյան ստեղծման գործընթացին, այս առումով կիջնի հեմոգլոբինի մակարդակը և այլն:
Ի՞նչը կարող է բերել վահանաձև գեղձի հորմոնալ խանգարումների:
Ոչ ճիշտ սնունդը, գենետիկ նախատրամադրվածությունը, ոչ ճիշտ և ոչ ժամանակին արված պրոֆիլակտիկան: Օրինակ Հայաստանի պայմաններում յոդային պրոֆիլակտիկան պարտադիր է: Վահանաձև գեղձի պարագայում կարևոր է առողջ ապրելակերպը, զբոսանքը մաքուր օդին, ստրեսներից խուսափումը, յոդով հարուստ սնունդի օգտագործումը, տարին գոնե մեկ անգամ ծովափնյա հանգստի մեկնելը:
Վահանաձև գեղձի հորմոնային խանգարումների պարագայում որո՞նք են ռիսկային խմբերը:
Ըստ վիճակագրական տվյալների վահանաձև գեղձի խանգարումների 5-ը 1-ի հարաբերակցությամբ ավելի հակված են կանայք: Իսկ տարիքային տեսանկյունից այս խախտումները ավելի բնորոշ են ռեպրոդուկտիվ տարիքի կանանց, այսինքն 18-45 տարեկաններին:
Ինչպե՞ս կարելի է խուսափել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներից:
Խուսափել անհնար է, բայց կարելի է դրանք թեթևացնել, ինչի համար անհրաժեշտ է ժամանակին դիմել բժիշկին: Այս դեպքում դեղորայքը կնշանակվի փոքր չափաբաժիններով, ինքնազգացողության լավացում կնկատվի արագ: Ցավոք սրտի մեզ մոտ բժիշկի դիմում են այն դեպքում միայն, երբ ամեն ինչ բավականին բարդ վիճակում է: Այս առումով պետք է նշեմ նաև որ վահանաձև գեղձի խնդիրների նշանները այդքան էլ ակնհայտ չեն, ինչը էլ ավելի է հետաձգում բժիշկին դիմելու ժամկետը: Հիմնական նախանշանները, որոնք արդեն նշել ենք սովորաբար հիվանդի կողմից արդարացվում են ամենատարբեր հանգամանքներով:
Ինչպե՞ս են ախտորոշվում վահանաձև գեղձի խանգարումները:
Առաջին հերթին բժիշկի կոնսուլտացիան, որի մեջ մտնում է անամնեզի հավաքում, պալպացիա, պացիենտի վիճակի գնահատում, որից հետո բժիշկը ուղղորդում է սոնոգրաֆիկ հետազոտության և համապատասխան լաբորատոր անալիզների (հիմնականում դա թիրեոտրոպ հորմոնն է, ազատ T3, ազատ T4 և հակամարմինների որոշումն է արյան մեջ)։ Կցանկանամ նշել, որ բնակչության 10-15%-ի մոտ այդ հակամարմինները կարող են մեկուսացված բարձր լինել, ինչը բոլորովին չի վկայում խնդրի առկայության մասին, եթե իհարկե սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքները վկայում են այն մասին որ ամեն ինչ նորմալ է, նաև եթե հիվանդը հղի չէ, քանի որ մնան դեպքում տվյալները մի փոքր այլ են: Եթե տիրիոտրոպ հորմոնըի թույլատրելի չափը 0,4-ից 4-ն է, ապա հղիի դեպքում այս ցուցանիշը չպետք է գերազանցի 1,5-ը, որպեսզի հետագայում չանդրադառնա պտղի վրա: Յոդը կարևոր է նաև դեռահասների սեռական զարգացման համար, այդ պատճառով ես խորհուրդ կտամ, որ նրանք ևս հետազոտվեն:
Դեռահասների դեպքում վահանաձև գեղձի խանգարումները ունե՞ն որոշակի առանձնահատկություններ թե ոչ:
Ընդհանուր առմամբ ոչ, քանի որ վահանաձև գեղձի խանգարումները, օրինակ հիպոտերիոզը (թերֆունկցիան) լինում է նույնիսկ բնածին: Եթե մայրը բավարար չափով չի ստացել անհրաժեշտ հորմոնները հղիության ընթացքում, ապա այդ վիճակը փոխանցվում է նաև պտղին: Նման երեխաները միշտ պետք է ստանան թիրեոտրոպ հորմոնով փոխարինող թերապիա, որպեսզի նրարց աճն ու զարգացումը չտուժի:
Հնարավոր է ամբողջությամբ լուծել վահանաձև գեղձի հետ կապված խանգարումները:
Այո, եթե իհարկե ժամանակին դեմել բժիշկի:
Հաճախ նշում են որ յոդ կարելի է ստանալ սննդից: Ո՞ր սննդամթերքներն են ավելի շատ յոդ պարունակում:
Յոդով հարուստ են հնդկաձավարը, կաղամբը, բրոկոլին, դդմիկը, լոբին, սմբուկը, ծովային ձուկը, յոդացված աղը, ընկույզը, ֆեյխոան։
Երեխաների դեպքում ինչպե՞ս կանխարգելել վահանձև գեղձի խնդիրները:
Օգտագործել յոդով հարուստ սնունդ, ծովամթերքներ, ցանկալի է ծովափնյա հանգստը, որպեսզի երեխաները գոնե արևից և օդից ստանան յոդ: