Ռեզիդենտները պետք է վճարվեն բժշկական կենտրոնների կողմից և ոչ թե իրենք վճարեն ուսման համար:
Բժշկական հետբուհական կրթությունը որակյալ բժիշկներ ունենալու ամենակարևոր օղակներից է և դրա զարգացմանն ուղղված մեր ջանքերը շատ կարևոր են:
Պետք է ֆիքսենք և ընդունենք, որ հետսովետական ժամանակներից մինչ օրս եկող միայն ուսումնակական հաստատությունների բազաների վրա իրականացվող կլինիկական օրդինատուրան այլևս ժամանակավրեպ է և պետք է փոխարինվի առավալ մրցունակ և ավելի որակյալ բժիշկներ պատրաստող համակարգերով, ինչպիսին ռեզիդենտուրան է և դրանից հետո կատարվող ավելի նեղ մասնագիտացման կրթական ծրագիրը, որը արևմուտքում կոչվում է ֆելոուշիփ (fellowship):
Պետք է նաև ֆիքսենք, որ ռեզիդենտուրան (ռեզիդենտ` բնակիչ) հենց բժշկական հաստատություններում իրականացվող հետբուհական կրթությունն է, երբ փաստացի այդ բուժհիմնարկներում «ապրող» ռեզիդենտները ամեն ինչ սովորում են իրական ժամանակում` պացիենտի մահճակալի մոտ (bed-side training) և նաև վճարվում են դրա դիմաց և ոչ-թե իրենք են վճարում իրենց ուսման համար: Այդպիսի բուժհիմնարկները արևմուտքում կոչվում են կրթող-հիվանդանոցներ (teaching hospitals):
Կարծում եմ, որ հետբուհական բժշկական կրթության համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն վերոնշյալ սկզբունքները հաշվի առնելով:
Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ում իրականացված այս աշխատանքային հանդիպումը նվիրված էր հենց նման հարցերի քննարկմանը:
Տեղեկացնում է Ա․Ն․ Արսեն Թորոսյանը