Դիմային նյարդի բորբոքում

Ախտանշանները

Դիմային նյարդի նևրիտը դեմքի մի կողմի նյարդերի բորբոքումն է, որի հետևանքով առաջանում են մկանների աշխատանքի խախտումներ: Հիվանդությունը կոչվում է նաև Բելլա կաթված, քանի որ շատ դեպքերում դեմքը ստանում է որոշակի արտահայտություն: Դեմքը դառնում է անհամաչափ: Հարկավոր է դիմային նևրիտի հիմնական ախտանիշները և բուժման եղանակները, քանի որ առանց պատշաճ բուժման այն կարող է լինել անդառնալի, իսկ ուղղելը՝ չափազանց դժվար:

Բովանդակություն.

Դիմային նյարդը, որը բորբոքման ժամանակ սեղմվում է, դասավորված է բավականին նեղ, այդ պատճառով մի շարք հիվանդությունների դեպքում այն հեշտությամբ վնասվում և բորբոքվում է։ Հիվանդությունը կարող է զարգանալ շատ պատճառներով, սակայն այն մարդկանց մոտ, ում անատոմիական կանալը ավելի նեղ է, պաթոլոգիայի առաջացման հավանականությունը մեծանում է:

Տարբերում են հիվանդության երկու տեսակ՝ կախված բորբոքման առաջացման պատճառներից.

  • առաջնային նևրիտ, երբ այն առաջանում է ցրտահարությունից, այլ ոչ թե այլ հիվանդությունների պատճառով;
  • երկրորդային նևրիտ, երբ հիվանդությունը զարգանում է այլ հիվանդությունների ֆոնի վրա, սովորաբար՝ ինֆեկցիոն բնույթի:

Երկու դեպքում էլ չափազանց կարևոր է ախտանիշները հայտնաբերելուց անմիջապես հետո սկսել ճիշտ բուժումը, այլապես այն կարող է հանգեցնել տհաճ հետևանքների։

Պատճառները

Բորբոքային գործընթացը, որի հետևանքով առաջանում է դեմքի մկանների կաթված, կարող է զարգանալ այլ հիվանդությունների ֆոնին, սակայն ամենատարածված պատճառը ցրտահարությունն է: Դիմային կաթված կարելի է ստանալ երկար ժամանակ գտնվելով միջանցիկ քամու տակ, հզոր կոնդիցիոների հարևանությամբ, բաց պատուհանով մեքենայով ճամփորդելիս, ձմռանը առանց գլխարկի դուրս գալու դեպքում:

Նյարդի բորբոքում նաև կարող է առաջանալ վնասվածքի պատճառով՝ հարված, քերծվածք և այլն: Բացի առաջնային պատճառներից, բորբոքային գործընթաց կարող է առաջանալ նաև հետևյալ պատճառներով.

  1. Գոտևորող որքին (Опоясывающий лишай) - դիմային նյարդի բորբոքում կարող է առաջանալ հերպեսի դեպքում: Այս դեպքում հիմնական ախտանիշները կուղեկցվեն հերպեսային ցանով ականջի խեցու, կոկորդի լորձաթաղանթի, լեզվի վրա:
  2. Խոզուկ - Այս վարակը կարող է առաջացնել բորբոքում, ընդ որում՝ այն կուղեկցվի բարձր թքարտադրությամբ, վզի ավշային հանգույցների բորբոքմամբ:
  3. Օտիտ - ականջի խոռոչի բորբոքումը աչքաթող անելու դեպքում վարակը տարածվում է օրգանի ներսում, ինչի հետևանքով այն կարող է անցնել այլ հյուսվածքներ, մի շարք դեպքերում այն դիպչում է դիմային նյարդին:
  4. Ուռուցքներ, տարբեր նեյրոինֆեկցիաներ, ճնշման բարձրացումներ - Բորբոքային գործընթացը կարող է զարգանալ այս դեպքերի ֆոնին:

Պատճառները

Գոյություն ունի նաև ժառանգական հիվանդություն, որի դեպքում նկատվում է դիմային նյարդային վերջույթների բորբոքում, որը ընդունակ է կրկնվել: Սակայն այն հանդիպում է շատ հազվադեպ:

Կարևոր է. եթե նևրիտը առաջացել է որպես երկրորդային հիվանդություն, անպայման պետք է պարզել և բուժել դրա առաջնային պատճառը:

Ախտանշանները

Հիվանդության հիմնական ախտանիշը դեմքի անհամաչափությունն է, դեմքի մի կողմի մկանների կաթվածը: Դեմքը կարծես մի կողմում իջնում է ներքև, մինչդեռ մյուս մասը պահպանում է շարժունակությունը և ակտիվությունը։

Պետք է ուշադրություն դարձնել աչքերի վիճակին: Բաց վիճակում ախտահարված կողմի աչքի կոպը մի փոքր ավելի շատ է բացված, քան առողջ մասինը, չռած աչքի տպավորություն է ստեղծվում: Երբ մարդը փակում է աչքերը, կոպերը ամբողջությամբ չեն փակվում, առաջանում է աչքով տալու կամ կկոցելու զգացողություն:

Ծիծաղի ու ժպիտի ժամանակ ձգվում է միայն առողջ կողմը, ախտահարված կողմը մնում է հանգիստ: Հիվանդը չի կարողանում շուրթերը կլորացնել, սուլել, համբուրել ինչ-որ մեկին։ Հաճախ բերանը ամբողջությամբ չի փակվում, ծամելը դժվարանում է, ինչի հետևանքով կարող են առաջանալ կլլման դժվարություններ, սննդի կտորները կարող են ավելի շատ խրվել ատամների միջև, ընկնել բերանից դուրս: Հիվանդի մոտ խախտվում է նաև լեզվի զգայունությունը, կարող է դժվարանալ խոսելը:

Սնվելու ընթացքում կարող է առաջանալ բորբոքված կողմի աչքի արցունքահոսություն, գլխի հիվանդ կողմից ձայները ավելլի բարձր ու արտահայտիչ են լսվում։ Կախված ուղեկցող հիվանդություններից՝ ախտանիշները կարող են առաջանալ դրանց համապատասխան: Ցրտահարության ժամանակ կարող են առաջանալ ավշային հանգույցների բորբոքում, մրսածության ախտանիշներ:

Տվյալ վիճակի առաջացման հիմնական վտանգը դեմքի մկանների կոնտրակտուրան է, որի դեպքում դեմքի ախտահարված մասը կծկվում է: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան դժվար է դառնում ազատվել կաթվածից և վերականգնել զգայունությունը:

Կարևոր է. հաճախ նևրիտի նշանները այնքան արտահայտված ու ակնհայտ են, որ լրացուցիչ հետազոտությունների կարիք չկա:

Ախտորոշումը

Ախտորոշումը

Եթե ախտորոշման հարցում դեռևս կասկածներ են առաջանում, կատարում են լրացուցիչ հետազոտություններ: Մասնագետը կարող է նշանակել ռենտգեն-հետազոտություն, ՄՌՏ կամ ԿՏ, եթե կա կասկած, որ նևրիտը առաջացել է ուռուցքի հետևանքով:

Կարող են նշանակվել նաև այլ հետազոտություններ, ամեն ինչ կախված է ուղեկցող ախտանիշներից և հիվանդության ընթացքի առանձնահատկություններից:

Պարտադիր է արդյոք հիվանդանոց տեղափոխելը

Հոսպիտալացում և հիվանդանոցային բուժում դիմային նյարդի բորբոքման դեպքում սովորաբար չի պահանջվում, հիվանդությունը բուժվում է տնային պայմաններում, կլինիկա կամ հիվանդանոց հաճախելու կարիք կա միայն որոշ պրոցեդուրաներ անցկացնելու համար, սովորաբար՝ ֆիզիոթերապիա կամ ներարկումներ:

Հոսպիտալացում կարող է պահանջվել՝ կախված այն հիվանդությունից, որն առաջացրել է բորբոքային գործընթացը: Մի շարք վարակների, ճնշման բարձրացման, տարբեր ուռուցքների դեպքում հիվանդանոցում մնալը, ամենայն հավանականությամբ, կպահանջվի, սակայն բացառապես նևրիտի բուն պատճառների բուժման համար:

Պարտադիր է արդյոք հիվանդանոց տեղափոխելը

Դիմային նյարդի բորբոքման բուժումը

Բուժումը սովորաբար համալիր է, նախ նշանակվում են տարբեր դեղեր, որոնք վերացնում են ցավն ու բորբոքումը, այտուցները, ընդլայնում են անոթները: Հիմնական բուժումից հետո սկսում են ֆիզիոթերապիան՝ նյարդային հյուսվածքների շարժունակությունը և բնականոն գործունեությունը վերադարձնելու համար:

Կան նաև մի քանի մեթոդներ, որոնց արդյունավետությունը ապացուցված չէ, սակայն, հիվանդները նշում են, որ դրանց ընդունումից հետո նկատվում է բարելավում: Դրանք ներառում են ասեղնաբուժությունը, այլ նման մեթոդներ։ Խորհուրդ է տրվում անցկացնել դեմքի ինքնամերսում, որն օգնում է ավելի արագ վերականգնվել:

Բուժումը հղիության դեպքում կարող է դժվար լինել, քանի որ երեխա կրելու ընթացքում շատ դեղամիջոցներ արգելված են: Ուստի հղիության դեպքում հիմնական շեշտը դրվում է բուժման այլընտրանքային մեթոդների վրա, ընդհուպ՝ ժողովրդական միջոցների:

Դեղորայքային բուժում

Նևրիտի դեպքում կիրառվում են մի շարք դեղամիջոցներ։ Բուժումը պետք է իրականացնել մասնագետի հսկողությամբ:

  • հակաբորբոքային ցավազրկողներ միջոցներ – Պրեդնիզոլոն և դրա անալոգներ;
  • այտուցների դեմ միջոցներ - Ֆուրոսեմիդ, Գլիցերոլ և այլն;
  • անոթները լայնացնող միջոցներ - նիկոտինաթթու, Կոմպլամին և այլն:

Դիմային նյարդի բորբոքման բուժումը

Կարելի է օգտագործվել նաև b խմբի վիտամիններ ավելի արագ բուժման, սպազմը ավելի արագ հանելու համար:

Ֆիզիոպրոցեդուրաներ

Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ նշանակվում են բուժման երկրորդ շաբաթից, եթե դեղորայքը տվել է արտահայտված արդյունք: Սովորաբար օգտագործվում են ուլտրաբարձր հաճախականությամբ թերապրիա, ուլտրաձայնային բուժում, կոնտակտային ջերմություն, հիդրոկորտիզոնային ֆոնորեզ:

Կախված փոփոխությունների դրական կամ բացասական դինամիկայից՝ կարող են նշանակվել այլ պրոցեդուրաներ և բուժման մեթոդներ:

Այլ մեթոդներ

Կան մի քանի մեթոդներ, որոնց արդյունավետությունը ապացուցված չէ պաշտոնական բժշկության մեջ, սակայն դրանք պահպանում են իրենց ժողովրդականությունը, հիվանդները խոսում են դրանց օգտակարության մասին: Նման մեթոդների օրինակ է ասեղնաբուժությունը: Կատարվում է ազդեցություն բիոակտիվ կետերի վրա, ինչի հետևանքով վիճակը թեթևանում է: Անցկացնել պրոցեդուրան կարող է բացառապես մասնագետը:

Որոշ մարդիկ դիմում են կենսակառավարմամբ բուժման, սակայն նկատելի արդյունքներ այս մեթոդը ցույց չի տալիս: Սակայն բացասական ազդեցություն նույնպես չի հայտնաբերվել, այդ իսկ պատճառով այն կարելի է կիրառել պաշտոնական բուժման հետ համատեղ:

Դեղորայքային բուժում

Բուժում ժողովրդական միջոցներով

Բուժումը ժողովրդական մեթոդներով պետք է կատարվի զգուշությամբ, քանի որ ինքնուրույն, առանց բորբոքումը վերացնելու տաքացնել ախտահարված հատվածը պետք չէ:

Օրգանիզմի պաշտպանիչ միջոցների պահպանման համար խորհուրդ են տալիս ընդունել դեղաբույսերի թուրմեր և եփուկներ: Խորհուրդ են տալիս ընտրել երիցուկի, լորենու, ուրցի, դաղձի հիման վրա թուրմեր, չորացրած բույսը բավական է թրմել 15 – 30 րոպե: Օրը երեք անգամ մեկ բաժակ թուրմ ընդունելը ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանությունը և օգնում հաղթահարել հիվանդությունը:

Բուժում տնային պայմաններում

Տնային պայմաններում կիրառվում է դեմքի մերսում, դա կարելի է անել ինքնուրույն: Մերսումը օգնում է վերականգնել շարժունակությունը, արյան նորմալ շրջանառությունը: Կատարում են թեթև ճնշումով շոյող գործողություններ, գործընթացը պետք է իրականացնել ֆիզիոթերապիան սկսելուց հետո ամեն օր:

Կատարում են նաև դեմքի բուժական ֆիզկուլտուրա: Դրա էությունը կայանում է դեմքի մկանների բացելու մեջ, վարժությունները ներառում են՝ ճակատը հավաքել, շուրթերը կլորացնել, արտաբերել առանձին տառեր և հնչյուններ, աչքով անել, սուլել, այտերը ուռեցնել: Մարմնամարզությունը պետք է իրականացնել ամեն օր, 10 – 15 րոպեն բավական է:

Տարբեր մեթոդների ճիշտ համադրությունը օգնում է, արդեն երկու շաբաթ անց արդյունքը դառնում է նկատելի։ Եթե հիվանդությունը անուշադրության է մատնվել, կարող է պահանջել վիրաբուժական միջամտություն, սակայն ավելի լավ է այդ աստիճանի չհասցնել: